Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցում (2014)

From Wikipedia, the free encyclopedia

Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցում (2014)
Remove ads

Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցում, Ադրբեջանի զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ ռազմական, չզինված Մի-24 ուղղաթիռի խոցում, որը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ արցախաադրբեջանական սահմանագծին, ուսումնավարժական թռիչքի ժամանակ։

Արագ փաստեր Ընդհանուր տեղեկություններ, Տեսակ ...

Դա 1994 թվականի հրադադարից ի վեր, առաջին նման դեպքն էր։

Remove ads

Ուղղաթիռի խոցումը

Thumb
Մի-24 տիպի ռազմական ուղղաթիռ

Ըստ ԼՂՀ ՊԲ[1] ու ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 12-ին ժամը 13:45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Ուղղաթիռը Արցախում մասնակցում էր ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի[2] «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին։ Հարվածի արդյունքում հայկական ուղղաթիռը պայթել և վայր է ընկել հայկական դիրքերից ոչ հեռու։

Ըստ Ադրբեջանական ՊՆ տարածած հաղորդագրության՝ հայկական ուղղաթիռը հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա, ինչի արդյունքում վերջիններս կրակ են բացել և ոչնչացրել են այն[3]։

Ուղղաթիռի զինված լինելու հարցը

Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ ուղղաթիռը զինված չի եղել[4]։ Հոկտեմբերի 14-ին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում ուղղաթիռի զինված-անզեն լինելու մասին գրված էր[5]՝

Բանն այն է, որ ձևական առումով՝ յուրաքանչյուր ռազմական ուղղաթիռ կարելի է ապրիորի համարել զինված, քանի որ դրանք մշտապես կրում են գնդացրային կամ հրանոթային զենք, հետևաբար զինված են։ Եվ այդուամենայնիվ, սա հարցի մակերեսային և հակագիտական ընկալումն է։ Իրականում ռազմագիտական եզրութաբանության և ավանդույթի մեջ ընդունված է զինված համարել այն ռազմական ուղղաթիռը, որը լրացուցիչ հագեցված է մարտական առաջադրանք կատարելու համար անհրաժեշտ ռազմական սպառազինությամբ, քանի որ մարտական առաջադրանքը միայն վերոբերյալ գնդացրային կամ հրանոթային զենքով չի կատարվում և նման դեպքերում անհրաժեշտ է էապես ավելի լուրջ սպառազինություն՝ ռումբեր, կառավարվող և չկառավարվող հրթիռներ և այլն։ Հայկական ուղղաթիռները, սակայն, իրականացնում էին ուսումնամարզական թռիչք և նման ռազմական սպառազինություն չէին կրում, ինչը երևում է նաև ադրբեջանական ձայնագրության մեջ։
Remove ads

Կիրառված հրթիռը

Thumb
9Կ38 Իգլա տիպի ՇԶՀՀ

Ըստ Ադրբեջանի ՊՆ հայտարարության՝ ուղղաթիռը խոցել են Իգլա տիպի շարժական զենիթա-հրթիռային համակարգով[6]։ Վերջինիս հրթիռի արագությունը միջինում կազմում է 570 մետր/վայրկյանում։ Իսկ առավելագույն արագությունը կազմում է 800 մ/վ։

Արտադրության երկիր ԽՍՀՄ, Ռուսաստան
Արտադրության թվական 1981 - այսօր
Քաշը 10.8 կգ
Երկարությունը 1,574 մմ
Տրամագիծ 72 մմ
Արագությունը Մինչև 800 մ/վ
Առավելագույն հեռավորություն 5,2 կմ
Առավելագույն բարձրություն 3,5 կմ
Հրթիռի քաշը 1,17 կգ (390գ. պայթուցիկ)
Remove ads

Խոցման վայրը

Ըստ հայկական կողմի՝ ուղղաթիռը վայր է ընկել չեզոք գոտում՝ հայկական դիրքերից ոչ հեռու[7]։

Ըստ ադրբեջանական կողմի՝ ուղղաթիռը վայր է ընկել Աղդամի շրջանի Քենգերլի գյուղի մոտակայքում[8]։

Տեսանյութը ու ադրբեջանական վարկածի հերքումը

Հրթիռի թռիչքի ժամանակը

Thumb
Խոցման մանրամասները

Խոցման հաջորդ օրը ադրբեջանական լրատվականները հրապարակել են պայթյունի տեսանյութը[9]։ Տեսանյութում ադրբեջանցի զինվորները հետևում են հեռվում իրար հետևից թռչող հայկական երկու ուղղթիռները, այնուհետև արձակում հրթիռը։ Հրթիռը արձակվում է տեսանյութի 30-րդ վայրկյանին, իսկ ուղղաթիռին այն հասնում է 33,5-րդ վայրկյանին։ Հաշվի առնելով «Իգլա» հրթիռի արագությունը՝ ադրբեջանական դիրքերի ու խոցված ուղղաթիռի միջև հեռավորությունը կազմել է առնվազն 1900 մետր։ Մինչդեռ Արցախի ու Ադրբեջանի սահմանային հենակետերի միջև հեռավորությունը Արցախի արևելյան սահմանին զգալի առումով ավելի փոքր է՝ տեղ-տեղ հասնելով մի քանի տասնյակ մետրի։ Այս փաստը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած վարկածը այն մասին, թե հայկական ուղղաթիռը գտնվել է Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում։

Պայթյունի ձայնի արձագանքը

Հրապարակաված տեսանյութում[9] ուղղաթիռի պայթյունի ձայնը հասնում է մինչև հրթիռը արձակած զինվորները շուրջ 6-7 վայրկյանից։ Հաշվի առնելով այն, որ ձայնի արագությունը կազմում է մոտ 340 մետր վայրկյան՝ կախված օդի ճնշումից՝ ադրբեջանական ՊՆ տարածած վարկածը կրկին հերքվում է, քանի որ ձայնը փաստորեն անցել է առնվազն 2000 մետր մինչև հրթիռը արձակած զինվորներին հասնելը։

Ադրբեջանական դիրքերի վրա հարձակումը

Հրապարակված տեսանյութում[9] հստակ երևում է, որ հայկական ուղղաթիռները մեկ շարքով շարժվում են սահմանագծի երկայնքով, չեն հարձակվում ադրբեջանական կողմի վրա, չեն կրակում ու մանևրում, ինչը կրկին հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած վարկածը այն մասին, թե հայկական ուղղաթիռը խոցվել է ադրբեջանական դիրքերի վրա հարձակման պահին։

Remove ads

Զոհերը

Ուղղաթիռի խոցման արդյունքում զոհվել է ողջ անձնակազմը՝

Մանրամասն տեղեկատվություն Անուն, Կոչում ...

Կրակողը

Ուղղաթիռը խոցել է ադրբեջանական բանակի զինծառայող Իլկին Մուրադովը։ Մուրադովը ծնվել է Նեֆտչալինյան շրջանի Խորղաբուլաղ գյուղում[10]։ Միջադեպից հետո զինծառայողը ստացել է ծառայության ընթացքում 3-րդ աստիճանի գերազանցության մեդալ[11]։

Զոհված անձնակազմի դիերի վերադարձի հարցը

Ուղղաթիռի կործանմանը հաջորդած օրերին ադրբեջանական կողմը կրակահերթի տակ է պահել տարածքը՝ թույլ չտալով զոհված անձնակազմի մարմինների դուրս բերումը։

Նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են երկրորդ հայտարարությունը, որում կոչ են անում ադրբեջանական կողմին թույլ տալ հայկական կողմին մոտ գալ ուղղաթիռին՝ մահացած օդաչուներին տարհանելու նպատակով։ Իրենց հայտարարության մեջ համանախագահները նշել են, որ ուղղաթիռը ընկել է չեզոք գոտում։ Ադրբեջանական կողոներից հետո հայտարարությունը հետին թվով ձևափոխվել է՝ դառնալով «ոչ ոքին պատկանող տարածք»[12]։

ԼՂՀ ՊԲ հատուկ գործողությունը ու մարմինների տարհանումը

Նոյեմբերի 22-ին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացրած գործողության արդյունքում տեղանքից տարհանվել են մահացած անձնակազմի մեկ անդամի դի, երկու անձնակազմի անդամի մասունքներ, ուղղաթիռի որոշ մասեր, մասնավորապես սև արկղերը։ Գործողության արդյունքում ադրբեջանական կողմը ունեցել է երկու կորուստ[13]։

Ի պատասխան Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնապես հերքեց տեղեկությունը[14]` հերքելով նաև հայկական լրատվականների տեղեկությունը այն մասին, որ Ադրբեջանում դեպքի վայրը հսկող բրիգադի հրամանատարը ազատվել է աշխատանքից[15]։

Ի պատասխան Ադրբեջանի հերքմանը՝ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակեց ՊԲ պատկանող անօդաչու սարքից նկարահանված լուսանկարներ, որոնք ցուցադրեցին տեղանքը հատուկ գործողությունից առաջ՝ ցուցադրելով զոհված զինծառայողի մարմինը, ու տեղանքը գործողությունից հետո, որում մարմինը բացակայում է, իսկ տեղից դեպի հայկական դիրքեր ձգվում է հետք, որով տեղափոխել են զոհվածի մարմինը[16]` դրանով իսկ բացահայտելով Ադրբեջանի ՊՆ կողմից հրապարակած կեղծ տեղեկատվությունը։ Նոյեմբերի 22-ի դրությամբ Ադրբեջանի ՊՆ կողմից արձագանք չի եղել։

Remove ads

Հայաստանի Հանրապետության արձագանքը

Thumb
Սեյրան Օհանյան

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գտնվելով «Միասնություն 2014» զորավարժությունների վայրում, արձագանքել է ուղղաթիռի խոցմանը[17].

Հարևանի գործողությունները շատ ցավալի են և լկտի։ Դրանք, անկասկած, ստանալու են համարժեք և մի քիչ էլ ավելի անհամաչափ պատասխան ... Մեր հարևաններն իրենց դեմքը ցույց տվեցին՝ կոպտորեն խախտելով այն բլոր նորմերը, որոնք գոյություն ունեն։ Շատ ցավալի դեպք է, բայց զորավարժությունների կրակային փուլի ողջ ընթացքը ցույց տվեց, որ նույնիսկ այս ցավալի դեպքը չազդեց ՊԲ զորամասերի և ստորաբաժանումների գործողությունների վրա, և մենք կարողացանաք իրականացնել այն նպատակը, որը դրված էր մեր առաջ ի սկզբանե։

ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը նշել է, որ Ադրբեջանը զլացել է հաշվարկել իրենց գործողությունների արդյունքում ուղեկից վնասը[18].

...մինչ հրադադարի խախտման նոր եղանակի կիրառման մասին որոշում կայացնելը, Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը զլացել է հաշվարկել, թե արդյո՞ք ուղղաթիռի վրա հարձակմանն ուղեկից վնասը չի գերազանցի այդ պահին ակնկալվող ռազմական առավելությանը ... Ուղեկից վնաս ասելով` ի նկատի ունեմ ուղղաթիռի խոցմանն ի պատասխան հայկական ուժերի հնարավոր գործողությունները, և իհարկե` բանակցային գործընթացի խափանման և հրադադարի ամրապնդման ուղղված ջանքերի չեղարկման վտանգը։ Քանի որ կողմերի խոշորածավալ զորավարժությունները և առաջնագծի եզերքով օդուժի թռիչքները բոլորովին նորություն չէին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար։
Remove ads

Ադրբեջանի արձագանքը

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է[19].

Եթե Հայաստանը հետագայում ևս շարունակի կիրառել օդուժը սադրանքների նպատակով, Ադրբեջանի զինված ուժերը կունենան բոլոր իրավունքները կասեցնելու հարձակումները ու ոչնչացնելու հակառակորդի զինտեխնիկան։

Այսպիսով պատգամավորը հիմնվել է այն վարկածի վրա, որ հայկական ուղղաթիռը կատարել է հարձակում Ադրբեջանի դեմ, ինչը իր հերթին հերքվում է Ադրբեջանի տարածած տեսանյութում, որտեղ ստույգ երևում է, որ հայկական ուղղաթիռները գտնվել են Ադրբեջանի սահմանագծից մոտ 2 կմ հեռավորության վրա ու չեն իրականացրել կրակ, չեն հարձակվել կամ մանևրել։

Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է[20].

Ադրբեջանցի զինծառայող Իլկին Մուրադովի քայլը՝ կասեցնելու պետական սահմանի խախտումը հակառակորդի ուղղաթիռի միջոցով, ազդել է ադրբեջանական բանակի հոգեբանական վիճակի վրա իրենց համար այդքան կարևոր շրջանում։

Իր խոսքերով ադրբեջանցի քաղաքագետը փաստացի ընդունել է, որ Արցախի Հանրապետության ու Ադրբեջանական Հանրապետության շփման գիծը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հանդիսանում է Ադրբեջանի պետական սահման։

Այն բանից հետո, երբ հրապարակված տեսանյութում բացահայտ երևացել է, որ հայկական ուղղաթիռը թռչել է սահմանագծին զուգահեռ ու առավել ևս կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի վրա, հոկտեմբերի 24-ին հրապարակած հոդվածում Vesti.az վերլուծաբան Վուգար Հասանովը իր վերլուծական նյութում ասել է[21].

Կարծում եմ, պետք է հիշեցնել, որ նոյեմբերի 12-ին 13:45-ին մոտ Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները խոցել են հայկական ուղղաթիռ, որը մուտք էր գործել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ու կրակ էր բացել:

Միջազգային արձագանք

Միջադեպին արձագանքել են զգալի թվով ազդեցիկ քաղաքական գործիչներ ու կողմեր աշխարհի տարբեր ծայրերից, ինչպիսիք են ԱՄՆ պետդեպարտամենտը, Ռուսաստանի ԱԳՆ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ կոնգրեսականներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ և այլն։

Մանրամասն տեղեկատվություն ԴՐՈՇԸ, ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads