Բուրունդի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բուրունդի, փոքրատարածք հանրապետություն կենտրոնական Աֆրիկայում։ Այն ունի ընդհանուր սահմաններ Ռուանդայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Թանզանիայի հետ։ Տարածքի մեծ մասը բլրապատ սարահարթ է, որի արևմուտքում ձգվում է 2000–2600 մ բարձրությամբ լեռնաշղթա։
Remove ads
Կլիմա
Կլիման մերձհասարակածային է։ Խոշոր գետերն են Ռուվուվուն, Ականյարուն, Մալագարասին։
Պատմություն
Բուրունդիի բնիկները պիգմեյներն են։ Ավելի ուշ հաստատվել են բանտու ժողովուրդները։ Երկիրը դարեր շարունակ եղել է բնիկ ժողովուրդների ընդհարումների թատերաբեմ։ Այդ արյունահեղությունները հուտու և տուտսի էթնիկ խմբերի միջև վերսկսվել են 1990-ական թվականներին։
Բնակչություն
Ներկայումս բնակչության հիմնական մասը կազմում է բարունդի ժողովուրդը (հուտու՝ 85%, տուտսի՝ 14%), կան նաև բատվա պիգմեյներ, սուախիլներ, հնդիկներ և այլք։
Տնտեսություն
Բուրունդին տնտեսապես թույլ զարգացած երկիր է։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Գլխավոր մշակաբույսը սուրճն է (արաբիկա տեսակը)։ Մշակում են նաև բամբակենի, թեյ, եգիպտացորեն, սորգո, յոդատու արմավենի, գետնանուշ, ծխախոտ և այլն։ Զարգացած է արդյունաբերության վերամշակող (գլխավորապես գյուղատնտեսական հումքի) ճյուղը։ Տանգանիկա լճում զբաղվում են ձկնորսությամբ։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads