Գահերեց իշխան

From Wikipedia, the free encyclopedia

Գահերեց իշխան
Remove ads

Գահերեց իշխան, ավատատիրական պաշտոն միջնադարյան Հայաստանում։ Հիմնադրվել է Բագրատունիների դարաշրջանում՝ 9-րդ դարում։ Այդ ժամանակ Մերձավոր Արևելքը թևակոխել էր զարգացած ավատատիրության ժամանակաշրջան։

Արագ փաստեր Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590, Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ ...

Արաբական Խալիֆայությանը պատկանող Հայաստանի տարածքում Արշակունյաց Հայաստանի նախկին հզոր նախարարական տոհմերը՝ Բագրատունիները, Արծրունիները, Սյունիները բաժանվում են ճյուղերի։ Նախկինում տոհմի նահապետը իրավասու էր տնօրինել նախարարական տան ամբողջ ունեցվածքը։ Այժմ ավատատիրական տոհմի յուրաքանչյուր ընտանիք վերցնում էր իր բաժին կալվածքը և այն տնօրինում ինքնուրույն։ Այսպիսով սեպուհները դառնում են ինքնուրույն ավատատերեր և սկսում են կոչվել գահակալ իշխաններ։ Դրան հակառակ տանուտերը կամ նահապետը սկսում է կոչվել գահերեց իշխան և որևէ իրավասություն չուներ գահակալ իշխանի կալվածքի նկատմամբ։ Այս ամենի հետևանքով ավատատիրական խոշոր տների ներսում առաջացան բազմաթիվ ինքնուրույն կալվածատերեր՝ իրենց ամրոցներով, զորքով։

Դեռ վաղ քրիստոնեական շրջանից սկսած` հայ իշխաններն իրենց հողերի մեծ մասին տիրում էին ժառանգաբար՝ որպես սեփականատեր և նման կալվածքը կոչվում էր հայրենիք։ Նրանց տրամադրության տակ կային նաև պարգևական կամ արքայատուր հողեր, որոնք ստանում էին թագավորներից՝ որևէ ծառայության դիմաց և վասալը այն վաճառելու կամ նվիրելու իրավունք չուներ։ Դրանք նրա իրավասության տակ էին մնում այնքան ժամանակ, քանի դեռ կատարում էր վասալական պարտականությունները։ Կային նաև արծաթագին կամ գանձագին հողեր, որոնք գնվում էին իշխանի կողմից և վերածվում էին հայրենիքի։

Remove ads

Վասպուրականի գահերեց իշխանների ցանկ

Մանրամասն տեղեկատվություն Անունը, Իշխել է ...

Աշոտ-Սարգսի մահից հետո Վասպուրականի իշխանությունը եղբայրների մեջ բաժանվում է երկու մասի՝ հյուսիսարևմտյան մասում իշխում է Ռշտունիքի իշխան Գագիկ Գ-ն (904–908), ապագա Գագիկ Ա Արծրունի թագավորը, հարավարևելյան մասում՝ Պարսկահայքի իշխան Գուրգեն Բ-ն (904–925) [1]

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads