Ղարաբաղի կուսակալություն
1554-1723 From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ղարաբաղի կուսակալություն (պարս.՝ بیگلربیگی قرهباغ - Beglarbegi-e Ḡara-bāḡ), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ իշխանություն էր 1501-1726 թվականներին։ Թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով[1]՝ Սեֆյան պետության հիմնադիր շահ Իսմայիլը 1501 թվականին այն միացրել է Պարսկաստանին։ 1554 թվականին վերջնականապես ձևավորվում է Ղարաբաղի կուսակալությունը։
Կուսակալության տարածքը կազմել է շուրջ 35 000 կմ2՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներն ամբողջությամբ, Սյունիքի նահանգից՝ Զանգեզուրը։ Այժմ հիմնականում համապատասխանում է ամբողջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ ազատագրված տարածքներով հանդերձ, ՀՀ Սյունիքի մարզին, իսկ Կուր գետի հովիտը, այդ թվում՝ Գանձակը, ամբողջությամբ պատկանում են Ադրբեջանի հանրապետությանը։
1722-1728 թվականների թուրք-պարսկական պատերազմի արդյունքում կուսակալությունը միացվել էր Օսմանյան կայսրությանը։ 1736 թվականին Նադիր շահը այն կրկին միացրել է Իրանին։ 1747 թվականին կուսակալության տարածքի վրա ստեղծվում են Ղարաբաղի և Գանձակի խանությունները։
Remove ads
Ղարաբաղի կուսակալությունը 16-րդ դարում
16-րդ դարում էլ Անդրկովկասում հաստատվող իրանաբնակ թյուրքական ցեղերը Արևելյան Հայաստանի Արցախ, Ուտիք և Սյունիք նահանգներին անվանում են Ղարաբաղ՝ թուրքերեն ղարա՝ սև, պարսկերեն բաղ՝ այգի։
Արևելյան Հայաստանում ամենաազդեցիկը Ղարաբաղի կուսակալության հայ իշխաններն էին, որոնց պարսիկները կոչում էին մելիք։ Մելիքները ինքնավար ու ինքնիշխան կառավարողներ էին, որոնք հաճախ էին պատերազմում կուսակալի զորքերի դեմ։ Դեռ ակ-կոյունլու և կարա-կոյունլու թուրքմենների տիրապետության շրջանում Արևելյան Հայաստանում Խաչենի իշխանությունն անընդմեջ գոյատևած միակ պետական կազմավորումն էր։ Օտար տիրակալների կործանարար հարվածներից թուլացած ու մանրացած Խաչենի իշխանություն կառչած էր մնում հայրենի երկրին՝ գերագույն ջանքերով պահպանելով ազգային ինքնությունը։ 16-րդ դարի երկրորդ կեսի պարսկա-թուրքական պատերազմների շրջանում Խաչենի իշխանության կազմում գոյատևող գավառական մանր տոհմակից իշխանություններն արդեն ունեին որոշակի սահմաններ և քաղաքական֊տնտ եսական կյանքի ինքնուրույն բնագավառներ։ Մնում էր գերագույն տիրապետողի վավերացումը, որը և կատարեց շահ Աբբաս I-ը 1603 թվականին՝ Խաչենի իշխանության գավառների իշխանավորներին օժտելով մելիքական տիտղոսներով ու կոնկրետ իրավունքներով։

Արցախի նշանավոր մելիքներից էին Գյուլիստանի (Շահումյանի շրջան), Ջրաբերդի (Մարտակերտի շրջան), Խաչենի (Ասկերանի շրջան), Վարանդայի (Շուշիի և Մարտունու շրջաններ), Դիզակի (Հադրութի շրջան) մելիքությունները։ Սյունիքում հայտնի էին Քաշաթաղի (Քարվաճառի շրջան), Զանգեզուրի (Սիսիանի, Գորիսի և Կապանի շրջաններ) և Մեղրիի մելիքությունները։ Ընդհուպ մինչև 18-րդ դարը այս մելիքությունների բնակչությունը բացառապես հայկական էր։ Համաձայն ադրբեջանցիների՝ դեռ Լենկթեմուրը Արևելյան Հայաստանի տարածքներում բնակեցրել էր 50 000 ղաջարական թյուրքական ընտանիքներ[2]։ Ինչ վերաբերվում է կուսակալության մայրաքաղաք Գանձակին, ապա այն հիմնականում մուսուլմաններով, առաջին հերթին՝ պարսիկներով էր բնակեցված։ Գանձակը հայկական քաղաք չէր, հիմնվել էր արաբների տիրապետության ժամանակ՝ 859 թվականին՝ որպես Աղվանքի (Առան) վարչական կենտրոն։ Այդ մասին նշում է նաև Կիրակոս Գանձակեցին՝ քաղաքը ներկայացնելով որպես սակավամարդ հայ, հիմնականում՝ պարսիկ բնակչությամբ քաղաք։ Գանձակը այդպես էլ չէր մտել ոչ Բագրատունյաց Հայաստանի, ոչ Զաքարյան իշխանապետության կազմում։ Այստեղ էր ծնվել աշխարհահռչակ պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջևին։
Remove ads
Ղարաբաղի կուսակալությունը 17-րդ դարում։ Կուսակալության կործանումը
Ղարաբաղի կուսակալությունը՝ որպես պարսկական վարչատարածքային միավոր, 17-րդ դարում սկսում է խիստ թուլանալ։ Բանն այն է, որ բնակչության մեծագույն մասը՝ հայերը, հակված չէին ընդունելու թուրքական վերնախավին։ Հայ մելիքները չէին ճանաչում կուսակալի իշխանությունը։ Հայերին հաճախ օգնության էր հասնում Վրաստանի թագավորը, որին պարտվելով՝ Գանձակի կուսակալը հավատարմության երդում էր տալիս։ Մյուս կողմից՝ թյուրքական ծագում ունեցող խաները թուրք-պարսկական պատերազմներում անցնում էին Օսմանյան կայսրության կողմը։ Հասունացել էր հայկական մելիքությունները կուսակալությունից անջատելու պահը, որը ղեկավարում էին նաև հայ հոգևորականները՝ Աղվանքի կամ Գանձասարի կաթողիկոսների գլխավորությամբ։ Թեև Գանձակը հայկական քաղաք չէր, այնուամենայնիվ, ուներ հայ բնակչություն, իսկ շրջակա գյուղերը հիմնականում հայկական էին։ Գանձակին կից Տավուշը՝ Ղազախ-Շամշադինը, ամբողջությամբ անցել էր Վրաստանին։ Միայն Գանձակ քաղաքը և Կուր գետի երկայնքով փռված շրջակա մի քանի մուսուլմանական գյուղերը ի վիճակի չէին պահել տարածքը որպես պարսկական նահանգ։ 1577 թվականին հերթական անգամ, շուրջ 30 տարով, Գանձակը գրավվում է թուրքերի կողմից։ Գանձակի կուսակալների վերջին դավաճանությունը Սեֆյաններին 1725 թվականին քաղաքի հանձնումն էր Թուրքիային։ Այդ է պատճառը, որ 1735-36 թվականներին Նադիր շահի կողմից այս տարածքները վերագրավելուց հետո այլևս Ղարաբաղի կուսակալություն չձևավորվեց։ Կուսակալության հյուսիսային փոքր հատվածում անջատվեց Գանձակի խանությունը։ Իսկ հողերի հիմնական մասում ձևավորված հայկական իշխանությունները ևս մեկ անգամ Նադիր շահի կողմից օրինական ուժ ստացան։
Կուսակալների մի մասը չի մահացել սեփական մահով։ Մնացածների մասին հիշատակությունները նույնպես քիչ են։ Մեզ է հասել կուսակալների այս ցուցակը՝
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads