Դարանաղի

Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Դարանաղի, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհում[1]։ Համապատասխանում է ուշ ժամանակների Կամախին (Քեմախ)։ Հայտնի էր իր արգավանդ հողերով և հանքային ջրերով։

Անվանում

Գավառը պատմության մեջ հիշատակվում է տարբեր անվանումներով՝ Աղյաց գավառ, Դարալիստե, Դարանա, Դարանալիս, Դարանաղ, Դարանաղե, Դարանաղիկ, Դարանաղիք, Դարանաղյաց աշխարհ, Դարանաղյաց գավառ, Դարանաղյաց երկիր, Դարանաղյաք, Դարանիսա, Դարյաց գավառ։

Լատիներեն աղբյուրներում նույնացված է Անալիբլայի հետ, որը համարվում է 7-րդ դարի «Աշխարհացույց»-ի Աղյուն կամ Առյուծ գավառը։ Հարուստ էր աղահանքներով, որի պատճառով էլ նրա անունը սովորաբար կապում են աղի հետ։

Remove ads

Աշխարհագրություն

Տարածվում էր Արևմտյան Եփրատի հովտում։ Հնում մտնում էր Ստրաբոնի հիշատակած Ակիլեսենեի (հետագայում՝ Եկեղեցյաց գավառ) կազմի մեջ։

Իր տարածքով համապատասխանում է այժմյան Թուրքիայի Կամախի շրջանին, գտնվում էր Երզնկայից հարավ-արևմուտք։ Հրաբխային սարահարթ է, ունի սառնորակ աղբյուրներ, հարուստ է հանքային ջրերով։ Պատմաաշխարհագրական վայրերից նշանավոր են Թորդան գյուղը և Անի ամրոցը։

Գավառի կենտրոնը Անի ավանն էր՝ Արևմտյան Եփրատի առ ափին, որի մոտ էր գտնվում Կամախը՝ նույն գետի ձախ ափին։ Մյուս պատմական վայրերից են Սեպուհ լեռը, Մանյա այրքը և Թորդան ավանը։

Remove ads

Պատմություն

Հայ պատմագիրներից Դարանաղիի գավառը առաջին անգամ հիշատակում է Փավստոս Բուզանդը, ով այդ Եկեղեցյաց գավառները համարել է Լուսավորչի տոհմի սեփականությունը։

Հեթանոսության շրջանում Դարանաղի գավառը կրոնական մեծ կենտրոն էր․ այստեղ էին գտնվում (Անի ամրոցում) Արամազդ աստծո մեհյանը, Արշակունի թագավորների պանթեոնը[2]։ Ըստ Փավստոս Բյուզանդի, 4-րդ դարի 2-րդ կեսին՝ 360 թվականին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը Դարանաղյաց Անի բերդում՝ Արշակունիների հանգստարանում, որը «հսկայաշեն, հաստապինդ և ճարտարագործ կառուցվածք էր»[3]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads