Դիեգո Ֆորլան

ուրուգվայցի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Դիեգո Ֆորլան
Remove ads

Դիեգո Ֆորլան Կորասո Մարտին (իսպ.՝ Diego Forlán Corazo Martin, մայիսի 19, 1979(1979-05-19)[2][3][4][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Սերեսո Օսակայում» ֆուտբոլային ակումբի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ Ֆորլանը երկու անգամ արժանացել է «Պիչիչի» մրցանակին և երկու անգամ ստացել «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Նա նաև ճանաչվել է Հարավային Աֆրիկայում կայացած 2010 Աշխարհի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։

Արագ փաստեր Դիեգո Ֆորլանիսպ.՝ Diego Forlán, Անձնական տվյալներ ...
Remove ads

Կարիերա

Ակումբ

Thumb
Ֆորլանը «Ատլետիկո»-ի կազմում

Ֆորլանի պրոֆեսիոնալ կարիերայում առաջին ակումբը եղել է «Ինդեպենդիենտեն», որի հիմնական կազմում ֆուտբոլիստը իր նորամուտը նշել է 1998 թվականին։ Չորս սեզոնների ընթացքում, Ֆորլանը անց է կացրել 77 խաղ և դարձել է 36 գոլի հեղինակ՝ գրավելով մի քանի եվրոպական ակումբների ուշադրությունը։

Արդյունքում, 2002 թվականի հունվարին Ֆորլանը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ» հետ։ Նրա նախկին ակումբը ստացել է ավելի քան 6, 9 միլիոն ֆունտ։ Իր առաջին գոլը անգլիական ակումբի կազմում Ֆորլանը կարողացել է խփել միայն 2003 թվականի օգոստոսին, Չեմպիոնների Լիգայում, «Մաքաբիի» դեմ խաղում, սակայն մինչ այդ նա հասցրել էր նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Երբ 2004-05 մրցաշրջանից առաջ «մանկունյանցիները» պայմանագիր ստորագրեցին Ուեյն Ռունիի հետ, պարզ դարձավ, որ Ֆորլանը կդիտվի որպես պահեստային խաղացող, և հարձակվողը որոշեց հեռանալ ակումբից։ Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, Պրեմիեր լիգայում նա խաղացել է 63 խաղ՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

2004-05 մրցաշրջանը ուրուգվայցին սկսվել է «Վիլյառեալ» ակումբում և արդյունքում նա դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն (25 գոլ) և ստացել է «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակ։ Անցկացնելով երեք մրցաշրջան «Վիլյառեալում» (106 հանդիպում - 54 գոլ), Ֆորլանը դարձավ թիմի իսկական առաջատարը՝ հայտնվելով մի քանի անգլիական ակումբների հետաքրքրության ոլորտում։ «Արսենալը», «Լիվերպուլը» և «Աստոն Վիլլան» հարձակվողի համար առաջարկում էին 15 միլիոն ֆունտ, բայց նա որոշեց մնալ Իսպանիայում։

2007-08 մրցաշրջանից առաջ Ֆորլանը միացավ «Ատլետիկո Մադրիդին», նրա համար վճարելով 21 միլիոն եվրո։ 2011 ամռանը Ֆորլանը փոխանցման պատուհանի նախավերջին օրը պայմանագիր է կնքել Միլանի «Internationale» թիմի հետ մինչև երկու տարի ժամկետով։ 2010 թվականի Մայիսի 12-ին, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակչում դառնալով երկու գոլի հեղինակ, նա հաղթանակ բերեց «Ատլետիկո Մադրիդին» և ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ։ 2012 - ն․ժ․ Sport Club Internacional։ 2012 թվականի հուլիսին դադարեցնում է պայմանագիրը «Nerazzurri»ի հետ։ Մի քանի օր անց, նա դարձավ բրազիլական Պորտո Ալեգրի քաղաքի "Internacional" թիմի խաղացող, ըստ ստորագրված համաձայնագրի - 3 տարով։

Հավաքական

Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական Ֆորլանը հրավիրվել է 2002 թվականին և մասնակցել է Ճապոնիայում և Կորեայում անցկացված 2002 Աշխարհի գավաթին և խփել է 1 գոլ (Սենեգալի հետ խաղում), սակայն Ուրուգվայի ազգային թիմը գրավեց երրորդ տեղը խմբում և դուրս մնաց հետագա պայքարից։

2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած Աշխարհի առաջնությում, Ֆորլանը խփեց այդ մրցաշարում ուրուգվայցիների առաջին երկու գնդակները ՝ նախ հեռահար հարվածով բացելով խաղի հաշիվը դաշտի տերերի դեմ խաղում, իսկ հետո կրկնապատկել է հաշիվը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 1/4 եզրափակչում Ֆորլանը խփեց իր երրորդ գոլը՝ տուգանային հարվածից գրավելով Գանայի հավաքականի դարպասը։ Ֆորլանը աչքի ընկավ նաև Հոլանդիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում՝ հեռահար կրակոցով հավասարեցնելով հաշիվը (1-1)։ Սակայն վերջնական արդյունքում ուրուգվայցիները պարտվեցին (2-3)։ Ֆորլանը վնասվածքի պատճառով փոխարինվեց 84 րոպեին, երբ հաշիվը 1-3 էր։ Երրորդ տեղի համար խաղում Ուրուգվայը զիջեց Գերմանիային 2։3 հաշվով։ Այդ խաղում Ֆորլանը խփեց իր թիմի երկրորդ գոլը։ Առաջնության արդյունքներով Ֆորլանը ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ՝ հավաքելով 23.4 % ձայն։

Remove ads

Անձնական կյանք

2008 թվականից հանդիպում է արգենտինացի մոդել և հաղորդավարուհի Զաիրա Նարայի (իսպ.՝ Zaira Nara) հետ[5]։ 2011 թվականի գարնանը Ֆորլանը հայտարարել է, որ իրենց հարսանիքը կկայանա հուլիսին[6], սակայն Ամերիկայի գավաթի խաղարկությունն սկսվելուց առաջ հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է։

2013 թվականի հուլիսի 2-ին Դիեգո Ֆորլանն ամուսնացել է բժշկական համալսարանի 23-ամյա ուսանողուհի Պաս Կարդոսոյի հետ. նրանք սկսել են հանդիպել 2012 թվականի կեսերին[7][8]։

2016 թվականի փետրվարի 18-ին ծնվել է Դիեգո Ֆորլանի առաջնեկը, ում կոչել են Մարտին[9]։ Չորս օր անց Դիեգոն նշել է որդու ծնունդը դասական հեթ տրիկով (գոլեր աջ ու ձախ ոտքերով և գլխով) և երկու գոլային փոխանցումներով Ուրուգվայի առաջնության՝ «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբի դեմ խաղում (5:1)[10][11]։

Remove ads

Նվաճումներ

Թիմային

Անգլիա «Մանչեսթեր Յունայթեդ»

Իսպանիա «Վիլյառեալ»

  • Ինտերտոտոյի գավաթ։ 2004

Իսպանիա «Ատլետիկո Մադրիդ»

Ուրուգվայ Ուրուգվայի հավաքական

Անձնական

  • Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու։ 2005, 2009
  • «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակ։ 2005, 2009
  • Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2010

Վիճակագրություն

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Մրցաշրջան ...
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads