Դեյվիդ Քրոնենբերգ

From Wikipedia, the free encyclopedia

Դեյվիդ Քրոնենբերգ
Remove ads

Դեյվիդ Պոլ Քրոնենբերգ (անգլ.՝ David Paul Cronenberg, մարտի 15, 1943(1943-03-15)[1][2][3][…], Տորոնտո, Օնտարիո, Կանադա[4]), կանադացի կինոռեժիսոր և սցենարիստ, ամերիկյան անկախ կինոյի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ 1999 թվականին գլխավորել է Կաննի կինոփառատոնի ժյուրիներին։

2018 թվականի սեպտեմբերի 6-ին Վենետիկի 75-րդ կինոփառատոնում Դեյիդ Քրոնենբերգը կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար արժանացել է պատվավոր «Ոսկե առյուծ» մրցանակի[6]։

Remove ads

Կենսագրություն

Դեյվիդ Քրոնենբերգը ծնվել է 1943 թվականի մարտի 15-ին Տորոնտոյում, ռեֆորմիստական հրեական ընտանիքում[7][8]։ Դեյվիդի մայրը եղել է երաժիշտ, հայրը՝ գրող։ Քրոնենբերգի հայրական կողմի պապի իսկական ազգանունը Ֆորման է, եղել է լիտվացի, այնտեղից էլ ընտանիքով արտագաղթել է ԱՄՆ։ Այնտեղ վերցրել է Լիտվայի ամենահարուստ մարդու՝ Լեոպոլդ Քրոնենբերգի ազգանունը[9]։

Կարիերա

Տեղական համալսարանում ուսանելու ժամանակ նկարահանել է երկու փորձառական ֆիլմ՝ «Ստերեոն» (1969) և «Ապագայի հանցագործությունները» (1970)։ Քրոնենբերգի առաջին կոմերցիոն ֆիլմը՝ «Զզվանքը» ցուցադրվել է 1975 թվականին։ 1982 թվականին լույս է տեսել «Վիդեոդրոմը»՝ տասնամյակի ոճավորող ֆիլմերից մեկը, որը մեծ հաջողություն է բերել ռեժիսորին։

Մինչև 2000-ական թվականները Քրոնենբերգը մասնագիտացել է «բոդի-հորոր» ժանրում (բառացիորեն «մարմնի սարսափ», սարսափի աղբյուրը՝ մարդու մարմնի անբացատրելի մուտացիաներն են)[10]։ Դեյվիդի նկարներից շատերը բարձրացնում են այն խնդիրը, թե ինչն է ընդունված համարել նորմալ, ինչը՝ աննորմալ, այդ հասկացությունների միջև սահմանի անկայունությունը[11]։

«Էքզիստենցիա» ֆանտաստիկ թրիլերից հետո (1999, «Արծաթե արջ» Բեռլինի կինոփառատոն), որը թողարկվել է «Մատրիցաներ» ֆիլմից մի քանի ամիս առաջ և նման փիլիսոփայական տեսանկյուն բարձրացնելով, ռեժիսորի ուշադրությունը սկսում է խառնվել մարմնական աննորմալություններից մինչև սոցիալական աննորմալություններ։

2000-ական թվականների ֆիլմերում, որոնք քննադատների կողմից բարձր գնահատականի էին արժանացել, Քրոնենբերգը նուարային գույներով է նկարում անհույս մռայլ աշխարհը, որտեղ բռնությունն իշխում է հենց մարդու բնույթով։

2014 թվականին լույս է տեսնում նրա առաջին տպագիր վեպը՝ «Օգտագործված» (Consumed)[12], որը քննադատների կողմից ստացել է խառը, բայց ընդհանուր առմամբ դրական գնահատականներ։

Remove ads

Անձնական կյանք

1972 թվականին Քրոնենբերգը ամուսնացել է Մարգարետ Հինդսոնի հետ և ունեցել է մեկ դուստր՝ Կասանդրա։ 1979 թվականին նրանք բաժանվել են, և ամուսնալուծությունն ուղեկցվել է ծանր դատական գործով իրենց դստեր խնամակալության համար։ Քրոնբերգը երկրորդ անգամ ամուսնացել է Քերոլայն Զեյֆմենի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա․ դուստրը՝ Քեյթլին և որդին՝ Բրենդոնը։

Քրոնբերգը աթեիստ է[13] և չի հավատում մահից հետո կյանքին[14]։

Ֆիլմագրություն

  • 1969 - «Ստերեո» / Stereo
  • 1970 - «Ապագայի հանցագործություն» / Crimes of the Future
  • 1975 - «Գալարում» («Мерзость») / Shivers
  • 1977 - «Կատաղություն» / Rabid
  • 1979 - «Անխելամիտ ընկերություն» / Fast Company
  • 1979 - «Աճեցում» (Ծնունդ», «Այլասերված անձինք») / The Brood
  • 1981 - «Սկաներներ» / Scanners
  • 1982 - «Վիդեոդրոմ» / Videodrome
  • 1983 - «Մեռած գոտի» / The Dead Zone
  • 1986 - «Ճանճ» / The Fly
  • 1988 - «Ցմահ կապվածներ» / Dead Ringers
  • 1991 - «Մերկ ճաշկերույթ» / Naked Lunch
  • 1993 - «М. Բաթերֆլայ» / M. Butterfly
  • 1996 - «Ավտովթար» / Crash
  • 1999 - «Թքզիստենցիա» / eXistenZ
  • 2002 - «Սարդ» / Spider
  • 2005 - «Արդարացված դաժանությունը» / A History of Violence
  • 2007 - «Արտահանման գծով տեղակալ» / Eastern Promises
  • 2011 - «Վտանգավոր մեթոդ» / A Dangerous Method
  • 2012 - «Կոսմոպոլիս» / Cosmopolis
  • 2014 - «Աստղային քարտեզ» / Maps to the Stars
Կարճամետրաժներ
  • 2007 - «Յուրաքանչյուրին՝ իր կինոն» (эпизод «Самоубийство последнего еврея на Земле в последнем кинотеатре на Земле») / Chacun son cinéma ou Ce petit coup au coeur quand la lumière s'éteint et que le film commence (segment At the Suicide of the Last Jew in the World in the Last Cinema in the World)
Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads