Աստղագիտական մարմին

From Wikipedia, the free encyclopedia

Աստղագիտական մարմին
Remove ads

Երկնային մարմին (կամ աստղագիտական մարմին), նյութական մարմին է, որը ձևավորվել է բնական ճանապարհով Տիեզերական տարածությունում։ Երկնային մարմիններ են գիսաստղները, մոլորակները, աստղաքարերը, աստերոիդները, աստղերը և այլն։ Երկնային մարմինների ուսումնասիրմամբ զբաղվում է աստղագիտությունը։

Արագ փաստեր
Remove ads

Նկարագիր

Thumb
Արեգակնային համակարգի մոդել
Thumb
Հեյլ - Բոպի գիսաստղ

Երկնային մարմինների չափերը չափազանց տարբեր են։ Ամենամեծ մարմիններ են, որպես կանոն, աստղերը, և ամենափոքրերը՝ աստղաքարերն են։ Երկնային մարմինները միավորում են համակարգերի մեջ, կախված նրանից, թե ինչ են իրենցից ներկայացնում այս մարմինները։

Մանրամասն տեղեկատվություն Երկնային մարմին, Համակարգ ...

Վերին նկարում պատկերված է Արեգակնային համակարգի մոդելը։ Այն կազմված է աստղից (Արեգակ), որի շուրջ պտտվում են իրենց ուղեծրերով մոլորակները։ Որոշ մոլորակների շուրջ, ինչպես օրինակ՝ Երկրի, պտտվում են բնական արբանյակներ, որոնք նույնպես համարվում են երկնային մարմիններ։ Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև գոյություն ունի աստերոիդների գոտի, որը կազմված է առանձին մարմիններից՝ աստերոիդներից, որոնք նույնպես պտտվում են Արեգակի շուրջ։ Գոյություն ունի տեսություն, ըստ որի, աստերոիդների գոտին առաջացել է Արեգակնային համակարգում գոյություն ունեցող ևս մի մոլորակի կործանման հետևանքով (մեկ այլ տեսության համաձայն այդ մոլորակը չի հասցրել ձևավորվել)։ Որոշ մոլորակները (օրինակ՝ Սատուրնը) ունեն փոշուց կազմված օղակներ, որոնք շարժվում են այդ մոլորաների շուրջ։ Այս օղակները կարելի է համեմատել աստերոիդների գոտու հետ, միայն այս դեպքում մոլորակների շուրջ պտտվում են մարմիններ, որոնց չափերը շատ անգամ փոքր են աստերոիդների չափերից։

Remove ads

Աստղագիտական մարմիններ

Մանրամասն տեղեկատվություն Արեգակնային համակարգի մարմիններ, Մարմիններ Արեգակնային համակարգից դուրս ...
Remove ads

Տես նաև

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads