Էդուարդ Բագիրով

From Wikipedia, the free encyclopedia

Էդուարդ Բագիրով
Remove ads

Էդուարդ Իսմայիլի Բագիրով (ադրբ.՝ Eduard İsmayıl oğlu Bağırov, ռուս.՝ Эдуард Исмаилович Багиров, հոկտեմբերի 25, 1975(1975-10-25), Մարի, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2023(2023-04-12), Մոսկվա, Ռուսաստան[1][2]), ադրբեջանական ծագում ունեցող ռուսաստանցի գրող[3]։

Արագ փաստեր Էդուարդ Բագիրովադրբ.՝ Eduard Bağırov, Ծնվել է ...

2013 թվականի ապրիլի 24-ին ին Թվիթերյան էջում Բագիրովը «Մոսկվայի բոլոր ադեկվատ ադրբեջանցիների անունից ցավակցել է հայ ժողովրդին Մեծ Եղեռնի տարելիցի կապակցությամբ»[4]։

Remove ads

Կենսագրություն

Ծնվել է 1975 թվականին հոկտեմբերի 25-ին Թուրքմենական ԽՍՀ Մարի քաղաքում։ 1994-ից բնակվում է Մոսկվայում։ 2002 թվականին Սերգեյ Մինաևի հետ համատեղ հիմնադրել է Լիտպռոմ.ռու կայքը, 2005-ից դրա գլխավոր խմբագիրն է[5]։

2007 թվականին Բագիրովը գրել է «Գաստարբայտեր» վեպը, որը պատմում է մի երիտասարդ տղայի մասին, ով առանց փողի եկել է «գրավելու Մոսկվան»[6]։ 2008-ի նոյեմբերին հրապարակում է երկրորդ՝ Սիրեկանները վեպը, որտեղ շարունակվում է «Գաստարբայտերի» սյուժետային գիծը, միաժամանակ լինելով առանձին և անկախ աշխատություն։ 2010 թվականի ամրանը լույս է տեսել նրա «Իդեալիստ» վեպը։ Այդ ժամանակ Բագիրովը հիմնում է սցենարների բյուրո, որի առաջաին աշխատանքն էր Ֆյոդոր Բոնդարչուկի լիամետրաժ «Օնեգին» ֆիլմի սցենարը։

Հավատարմատար անձ

2012 թվականի փետրվարի 6-ին Բագիրովը նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնապես գրանցվել է որպես Վլադիմիր Պուտինի հավատարմատար անձ[7]։

Remove ads

Գրքեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads