Էստոնիայի զինված ուժեր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էստոնիայի զինված ուժեր (նաև՝ Էստոնիայի Պաշտպանության բանակ), (էստ․՝ Eesti Kaitsevägi), Էստոնիայի Հանրապետության կառավարման համակարգի մաս կազմող օրգան, որը գտնվում է Հանրապետության Կառավարության ենթակայության տակ և ղեկավարվում է Պաշտպանության նախարարի կողմից։ Էստոնիայի պաշտպանության միության հետ համատեղ մտնում է Էստոնիայի պաշտպանական ուժերի կազմում։
Էստոնիայի Պաշտպանության բանակը հիմնված է համընդհանուր պաշտպանության սկզբունքի վրա, որի առաջադրանքն է Էստոնիայի տարածքային ամբողջականության և երկրի սուվերենության պաշտպանությունը, ծովային և օդային սահմանների պաշտպանությունը՝ որպես Էստոնիայի անբաժան մաս, ինչպես նաև սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը։ Էստոնիայի Պաշտպանության բանակի գործառույթները իրականացվում են հասարակական վերահսկողության սկզբունքով և հիմնված են երկրի ժողովրդավարական կազմակերպվածության վրա։ Ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված և նշանակված գործադիր համապատասխան մարմիններն են բանակի համար սահմանում նպատակներ և առաջադրում համապատասխան խնդիրներ, տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսները և վերահսկում նպատակների իրականացման գործընթացը։ Հասարակական վերահսկողության սկզբունքներն ու դրանց հիմնական ձևերը երաշխավորվում են օրենսդրությամբ, որի համար պատասխանատու են երկրի նախագահը, Կառավարությունը և Ազգային ժողովը։ Պատերազմական դրության ժամանակ բանակի Գերաաույն հրամանատարը հանդիսանում է երկրի նախագահը, իսկ ղեկավար օրգանը՝ երկրի պաշտպանության միությանը հետևյալ կազմով՝ Ազգային ժողովի նախագահ, վարչապետ, Պաշտպանության բանակի հրամանատար, Պաշտպանության նախարար, Ներքին գործերի նախարար, Արտաքին գործերի նախարար և ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ։
Remove ads
Պատմություն
Կառուցվածք
Էստոնիայի զինված ուժերը բաղկացած են ցամաքային, ծովային և օդային ուժերից, ինչպես նաև այլ սպասարկող միավորումներից ու հաստատություններից։ Իր շարքերը բարձր մասնագիտացված զինծառայողներով համալրելու համար ստեղծված են մի շարք ուսուսումնական և այլ հաստատություններ, որտեղ խաղաղ ժամանակ սովորում է 5500 մարդ, որից 2000–ը՝ նորակոչիկներ։
Ցամաքային զորքեր
Ռազմաօդային ուժեր

Ռազմածովային նավատորմ

Էստոնիայի պաշտպանության միություն

Սահմանապահ զորքեր

Remove ads
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի զինված ուժեր» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads