Արևելյան Թրակիա

From Wikipedia, the free encyclopedia

Արևելյան Թրակիա
Remove ads

Արևելյան Թրակիա (թուրքերեն՝ Doğu Trakya՝ Դողու Թրակյա, հուն․՝ Ανατολική Θράκη ՝ Անատոլիկի Թրակի), պատմական Թրակիայի մարզի արևելյան հատվածը, որը Բուխարեստի հաշտության պայմանագրով 1919 թվականին մնաց Օսմանյան կայսրության կազմում։ 1920-1922 թվականներին Սևրի պայմանագրով անցել է նորանկախ Հունաստանի կազմը Վերջնականապես Թուրքիային է անցել 1922 թվականին՝ Լոզանի պայմանագրով։ Արևմտյան Թրակիան անցել է Հունաստանի կազմը, իսկ Հյուսիսային Թրակիան, որն ավելի շատ հայտնի է Արևելյան Ռումելիա անվամբ, մնաց Բուլղարիայի կազմում։ Ներկայումս Արևելյան Թրակիան հանդիսանում է Թուրքիայի միակ եվրոպական տարածքը, որը կազմում է երկրի ամբողջ տարածքի 5%-ը։ Արևելյան Թրակիայում են գտնվում թուրքական հետևյալ մարզերը՝ Քըրքլարելիի մարզ (կենտրոն՝ Քըրքլարելի ), Թեքիրդաղի մարզ (կենտրոն՝ Թեքիրդաղ կամ Ռոդոստո) և Էդիրնեի մարզը (կենտրոն՝ Էդիրնե կամ Ադրիանապոլիս), ինչպես նաև Ստամբուլի և Չանաքքալեի մարզների եվրոպական հատվածները, ներառյալ նաև Գյոքչեադա լիճը (նախկինում՝ Իմբրոս)։

Մանրամասն տեղեկատվություն Մարզ, Տարածք (կմ²) ...
Thumb
Արևելյան Թրակիա
Thumb
Պատմական Թրակիան և հարակից պատմական շրջանները՝ Մակեդոնիա, Իլլիրիա, Մեզիա և Դակիա Alexander G. Findlay "Classical Atlas to Illustrate Ancient Geography", New York, 1849 քարտեզից հատված
Thumb
Արևելյան և Արևմտյան Թրակիաների ազգագրական քարտեզը, որտեղ հիմնականում ապրել են հույներ, թուրքեր և բուլղարներ
Remove ads

Բնակչություն

Արևելյան Թրակիայի բնակչությունը, ինչպես և ամբողջ Թրակիայում, միջնադարում հիմնականում կազմված է եղել հույներից և սլավոններից, չնայած VII դարի վերջից սկսած տարածքում հունական ազդեցությունը սկսել է թուլանալ և սլավոնները սկսեցին աստիճանաբար ներթափանցել նաև տարածաշրջանի արևելյան բնակավայրերը ևս՝ դառնալով տարածաշրջանի էթնիկ մեծամասնություն, հատկապես Ադրիանապոլսում։ Խաչակրաց չորրորդ արշավանքից հետո էթնիկ մեծամասնություն են դառնում բուլղարները։ XIV-XV դարերի թուրքական ասպատակություններից հետո, այստեղ գերիշխող է դառնում թուրքական բնակչությունը։ Նրանց տարածումը հիմնականում տեղի է ունենում հույների և բուլղարների ասիմիլացմամբ։ Ներկայումս Արևելյան Թրակիայում էթնիկական հիմնական խումբը թուրքերն են, չնայած կան նաև իսլամացված գնչուների համայնքներ։ Այդուհանդերձ՝ գերակշիռ են նաև հարևան Հունաստանի և Բուլղարիայի սահմանամերձ հատվածներում թուրքերի առկայությունը։

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads