Իվան Փերեսթիանի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Իվան Նիկոլաևիչ Փերեսթիանի (կամ Պերեստիանի, ռուս.՝ Иван Николаевич Перестиани, վրաց.՝ ივანე პერესტიანი , ապրիլի 13, 1870[1], Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 14, 1959[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուսական և վրացական խորհրդային կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1949)։ Ծագումով իտալացի է[ն 1]։
Remove ads
Կենսագրություն
Իվան Փերեսթիանին խորհրդային կինեմատոգրաֆիայի ստեղծողներից է։ Նկարահանել է «Արսեն Ջորջիաշվիլի» («Գեներալ Գրյագնովի սպանությունը», 1921) պատմա-հեղափոխական ֆիլմը։ Նրա ամենանշանավոր աշխատանքը «Կարմիր սատանի ճտերը» (ըստ Պ․ Ա․ Բլյախինի վիպակի, 1923) հերոսա-ռոմանտիկական արկածային կինոնկարն է։ Այլ ֆիլմերից են՝ «Սուրամի բերդը» (1923), «Երեք կյանք» (1925)։ 1929-1932 թվականներին աշխատել է «Հայկինո»-ում (այժմ՝ «Հայֆիլմ»), ուր ստեղծել է «Զամալու» (1928, սցենարը՝ Իվան Փերեսթիանիի), «Անուշ» (ըստ Թումանյանի, սցենարը Իվան Փերեսթիանիի, 1930), «Անբանը» (սցենարը՝ Իվան Փերեսթիանիի և Գրիգոր Չախիրյանի), «Լույս և ստվերներ» (երկուսն էլ՝ 1933) գեղարվեստական, «Տուրիստական Հայաստան» (1934, սցենարը Իվան Փերեսթիանիի) վավերագրական և այլ ֆիլմեր։ 1933 թվականին վերադարձել է Թիֆլիսի կինոստուդիա, հիմնականում հանդես եկել որպես կինոդերասան։ Նկարահանվել է «Արսեն» (1937), «Գեորգի Սաակաձե» (1942-1943), «Դավիթ-Բեկ» (1944, «Հայկինո») և այլ ֆիլմերում։
Remove ads
Պարգևներ
Պարգևատրվել է 3 շքանշանով։
Նշումներ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads