Լենովո
ընկերություն From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Lenovo Group Limited (հայերեն արտասանվում է Լենովո Գրուպ Լիմիթիդ, չինարեն՝ 联想集团有限公司 ), համակարգչային ընկերություն։ 2014 թվականին զբաղեցրեց 4 հորիզոնականը համակարգչային 5 խոշորագուն ընկերությունների մեջ (HP, Dell, Acer, Asus)[8]։ Գրանցված է Սինգապուրում։ Շտաբ-գրասենյակը գտնվում է Պերչեյզեում (նահանգ՝ Նյու-Յորք, ԱՄՆ), իսկ հիմնական օպերացիոն գրասենյակները գտնվում են Պեկինում (Չինաստան) և Ռեյլիում (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա նահանգ)։ Խոշոր հետազոտական կենտրոնները ընկերության գտնվում են Յամատոյում (Ճապոնիա), Պեկինում, Շանհայում (Չինաստան), և Ռեյլիում (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա նահանգ)։
2014 թվականին ընկերությունը ուներ 46000 աշխատողներով (ենթակա ձեռնարկությունների) ավելի քան 60 երկրներից։ Ընկերությունը սպասարկում է աշխարհի ավելի քան 160 երկրներում։
Remove ads
Սեփականատերերը և կառավարումը

Հիմնական Lenovo-ի բաժնետերերը, վերահսկում են Չինաստանի գիտությունների ակադեմիայի Legend Holdings Ltd (41,5 %), ամերիկյան մասնավոր ներդրումային ընկերությունների Texas Pacific Group, General Atlantic LLC և Newbridge Capital LLC (2,8 %), 55,1%-ը վաճառվում է ֆոնդային բորսաներում։ Շուկայական կապիտալիզացիայի ընկերության հուլիսի 12-ին 2010 թվականին կազմել է՝ $5,6 միլիարդ[9]։
Տնօրենների խորհրդի ներկայացուցիչը Յան Յուանցինն է (Yang Yuanqing)։
Ընկերությունն ունի 46 լաբորատորիաներ, մասնավորապես, հետազոտական կենտրոններ՝ Յոկոգամեում (Ճապոնիա), Պեկինում, Շանհայում, Ուհանում (Չինաստան), և Մորիսիվիլում (հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ)։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads