Լիթիում
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լիթիում (լատին․՝ Lithium), քիմիական տարր է, որի նշանն է Li և ատոմային թիվը՝ 3։ Գտնվում է Մենդելեևի պարբերական համակարգի 1-ին խմբի գլխավոր ենթախմբում։ Լիթիումը ալկալիական մետաղ է, կարգահամարը՝ 3: Ալկալիական է կոչվում այն պատճառով, որ ջրի հետ փոխազդելով, առաջացնում է ալկալի։
3 | Լիթիում |
6,941 | |
[Не]2s1 |
Ատոմական զանգվածը՝ 6,941, ատոմի արտաքին Էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 2s: Ունի երկու կայուն իզոտոպ՝ 6Li (7,42 %) և 7Li (92,58 %)։
Լիթումը սպիտակ-արծաթափայլ մետաղ է։
Remove ads
Պատմություն և անվան ծագում
Լիթիումը հայտնաբերել է շվեդ քիմիկոսների կողմից 1817 թվականին (Li,Na)[Si4AlO10]: Հայտնաբերել է շվեդ քիմիկոս Ա. Արֆվեդսոնը (1817)։
Մետաղական լիթիումը առաջին անգամ ստացել է Գեմֆրի Դևին 1825 թվականին։ Լիթիումը իր անունը ստացել է նրա համար, որ հայտնաբերվել է «քարերում» (հուն․՝ λίθος - քար)։ Սկզբում կոչվում էր «լիթիոն», ժամանակակից անունը տվել է Բերցելիուսը։
Բնության մեջ
Լիթիումի երկրաքիմիա
Լիթիումը իր երկրաքիմիական կազմով պատկանում է լիտոֆիլ տարերի շարքին, որոնցից են կալիումը, ռուբիդիումը և ցեզիումը։ Հելիումի պարունակությունը ընդերքում 21 գ/տ, ծովի ջրում 0,17 մգ/լ[3]։ Պարունակությունը երկրակեղևում 3,2-10 3 % է (ըստ զանգվածի)։
Հանքավայր
Լիթիումի հանքավայրերը գտնվում են Չիլիում, Բոլիվիայում (Ույնի աղալիճը ամենամեծն է աշխարհում[4]) ԱՄՆ-ում Արգենտինայում, Կոնգոյում, Չինաստանում, Բրազիլիայում, Սերբիայում, Ավստրալիայում։
Լիթիումի իզոտոպներ
Ունի երկու կայուն իզոտոպ՝ 6Li (7,42 %) և 7Li (92,58 %)։ Հայտնի է լիթիումի 7 արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ և 2 երկու միջուկային իզոմեր (4Li - 12Li և համապատասխանաբար 10m1Li - 10m2Li)։ Առավել կայուն է 8Li իզոտոպը։ Էկզոտիկ իզոտոպ 3Li ըստ երևույթին, գոյություն չունի որպես զուգորդված համակարգը։
Remove ads
Ստացում
Լիթիումի միացությունները ստացվում են նախօրոք հարստացած լիթիումի հանքերը սուլֆատային կամ ծծմբաթթվային եղանակներով մշակելիս, մետաղական վիճակում՝ LiCl-ի և KCl-ի 1:1 հարաբերությամբ հալույթը 400-460 °C-ում էլեկտրոլիզի ենթարկելիս։
Ներկայումս մեծ նշանակություն է ձեռք բերել լիթիումի ստացումը մետաղաջերմային եղանակներով։ Ժամանակակից տեխնիկայում լիթիումը ամենակիրառական մետաղներից մեկն է։
Ֆիզիկական հատկություններ

Լիթիումը սպիտակ-արծաթափայլ մետաղ Է, օդում արագ պատվում Է գորշ մոխրագույն բարակ շերտով, որը կազմված է նիտրիդից՝ Li3N, և օքսիդից՝ Li20: Լիթիումը ամենաթեթև մետաղն Է, խտությունը՝ 534 կգ/մ3 (20 °C-ում), հալման ջերմաստիճանը՝ 180,5 °C, եռմանը՝ 1317 °C:
Առաձգական է, լավ մամլվում է ու գլանվում, հեշտությամբ կտրվում է դանակով։ Հայտնի բոլոր միացություններում միարժեք է։
Շնորհիվ իր ցածր խտության լիթիումը լողում է ոչ միայն ջրում, այլ նաև կերոսինում[6]։
Հիմնականում կիրառվում է միջուկային էներգետիկայում։ 6Li իզոտոպը միակ ելանյութն է տրիտիումի ստացման համար։
Remove ads
Քիմիական հատկություններ
Լիթիումը ալկանիկան մետաղ է, բայց համեմատաբար կայուն է օդում։ Քիմիապես ակտիվ տարր է, միացություններ է առաջացնում հալոգենների, ծծմբի, ազոտի, ջրածնի, ածխածնի և այլ տարրերի հետ։
Ջրից և թթուներից դուրս է մղում ջրածին։ Հիդրօքսիդը՝ LiOH, ալկալի է։ Շատ թվով օրգանական նյութերի հետ առաջացնում է լիթիում օրգանական միացություններ։
Բազմաթիվ համաձուլվածքների բաղադրիչ մասն է կազմում։ Մի քանի մետաղների հետ (Mg, Zn, A1) առաջացնում է որոշակի խտությամբ պինդ լուծույթներ, ուրիշների հետ՝ միջմետաղական միացություններ (օրինակ, LiAg, LiHg, LiMg2, LiAl և այլն)։
Թթվածնի հետ փոխազդելիս կամ օդում տաքացնելիս այրվում է կապույտ բոցով՝ առաջացնելով Li20 օքսիդը։
Remove ads
Կիրառություն
Հիմնականում կիրառվում է միջուկային էներգետիկայում։ Լիթիումը որպես հալույթ օգտագործվում է որոշ համաձուլվածքներում։ Լիթիումն օգտագործվում է էլեկտրական հոսանքի քիմիական աղբյուրներում։ Նրա թեթև իզոտոպը հիմք է ծառայում տրիտիումի արդյունաբերական ստացման համար։
Հրթիռային վառելիք
Հրթիռային վառելիքի տեսական բնութագրերը, ձևավորելով լիթիումը տարբեր օքսիլիտումներով։
Լազերային նյութեր
Լիթիումի ֆտորիդի միայնակ բյուրեղներն օգտագործվում է բարձաէֆեկտ լազերների արտադրության (արդյունավետության 80 %)։
Remove ads
Արժեքներ
2007 թվականի վերջին և 2008 թվականի սկզբին մետաղական լիթիումի գները 1 կգ կազմում էր 63-66 $:
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads