Կազբեկ
լեռ Վրաստանի և Ռուսաստանի սահմանին From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կազբեկ (վրաց.՝ მყინვარწვერი ՝ սառցային, օսերեն՝ Сæна՝ սպիտակ լեռ, ռուս.՝ Казбек), լեռնագագաթ Մեծ Կովկասի Կողքային լեռնաշղթայում, Վրաստանի տարածքում։ Բարձրությունը 5033 մ է։
Remove ads
Անվանում
Անվանումը տվել են ռուսները 19-րդ դարի սկզբին։ Մինչև ռուսների գալը լեռան ստորոտում գտնվող գյուղին տիրում էր տեղացի աշխան Կազիբեկը, որի անունով էլ աուլը կոչվեց Կազիբեկի, իսկ աուլի անունով էլ դիմացի լեռը՝ Կազբեկ[2]։
Վրացերենով լեռը կոչվում է Մղինվարշվերի, որը նշանակում է «սառցային լեռ», իսկ օսեթերեն՝ Ուրսխոխ՝ «սպիտակ լեռ»։
Ֆիզիկաաշխարհագրական տվյալներ
Կազբեկը հանգած հրաբուխ է՝ կազմված անդեզիտային, տրախիտ-լիպարիտային լավաներից, որոնք նստած են ստորին յուրայի թերթաքարերի վրա[3]։ Ենթադրվում է, որ Կազբեկը գործել է անթրոպոգենում։ Գագաթը ծածկված է հավերժական ձյունով և ֆիռնով։ Լանջերով իջնում են հովտային սառցադաշտեր։ Սառցապատման ընդհանուր տարածությունը 30 կմ2 է։ Դերգետ սառցադաշտի վրա կա բարձր լեռնային օդերեվութաբանական կայան։ Զարգացած է տուրիզմը։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads