Կանբերրա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կանբերրա (անգլ.՝ Canberra, արտասանվում է [ˈkænbᵊrə] կամ [ˈkænbɛrə][4]), Ավստրալիայի մայրաքաղաք։ Բնակչությունը գերազանցում է 345 հազար մարդ[5], Կանբերրան հանդիսանում է Ավստրալիայի ամենամեծ քաղաքը, որը գտնվում է մայրցամաքի ներսում, այլ ոչ ծովափին։ Քաղաքը գտնվում է Ավստրալիական մայրաքաղաքային տարածքի հյուսիսային մասում, Սիդնեյից 280 կմ հարավ-արևմուտք և Մելբուրնից 650 կմ հյուսիս-արևելք։
Remove ads
Անվան ծագում
«Canberra» բառը ծագում է տեղաբնակ նգաբրի ցեղի (պատկանում է նգունավալ ընտանիքին) բարբառի անունից՝ «Kanbarra» բառից, որ նգունավալ ցեղի հին լեզվից կարելի է թարգմանել որպես «հավաքվելու վայր»[6]։ Այս անվանումը, հավանաբար, գործածվել է անվանելու համար ավստրիալիայի բնիկների սեզոնային գաղթի ժամանակ նգունավալ ցեղի հավաքվելու վայրը. այդ ժամանակ կերել են Agrotis infusa թիթեռներ, որոնք ամեն գարուն նույնպես գաղթում էին այդ տարածքով[6]։
Remove ads
Պատմություն
Հատուկ ստեղծվել է որպես մայրաքաղաք։ Կառուցումն սկսվել է 1913-ին։ 1927-ից խորհրդարանի և կառավարության նստավայրն է։ Կանբերրան (անգլերեն՝ Canberra) սկզբնապես եղել է Մոլոնգլո գետի մի հատվածի անվանումը, որը դարձել է և տեղանքի անվանումը։ Այստեղ կառուցված քաղաքն էլ ստացել է այս անունը, որի ստուգաբանությունը ոմանք կապում են աբորիգենների «Հավաքատեղի» բառի հետ։
Քույր քաղաքներ
Կանբերրայի քույր-քաղաքներն են՝
Բրազիլիա, Բրազիլիա
Դիլի, Արևելյան Թիմոր (հունիսի 7, 2004)[7]
Հանչժոու, Չինաստան (հոկտեմբերի 29, 1998)[8]
Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[9]
Յանչժոու, Չինաստան (1997)[10]
Նարա, Ճապոնիա (հոկտեմբերի 26, 1993)[11][12]
Պեկին, Չինաստան (սեպտեմբերի 14, 2000)[13]
Վելինգտոն Սիթի, Նոր Զելանդիա (հուլիսի 6, 2016)[14][15][16]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads