Կարարա

From Wikipedia, the free encyclopedia

Կարարաmap
Remove ads

Կարարա (կելտերեն քարհանք), քաղաք Իտալիայի արևմտյան մասում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 65,3 հազար մարդ (2004 թվականի տվյալներով)։ Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Համարվում է աշխարհի ամենակարևոր կենտրոնը Կարարայի հայտնի մարմարի արդյունահանման և մշակման համար, որը շատ նուրբ սպիտակ մարմար է և հանվում է մոտակա Ապուանյան Ալպերում։ Քաղաքից 100 կմ հեռավորության վրա է գտնվում Ֆլորենցիա քաղաքը՝ Լիգուրյան ծովի ափից 6 կմ հեռավորության վրա։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Remove ads

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է 1235 թվականին։ Տարբեր ժամանակներում պատկանել է տարբեր թագավորությունների՝ Պիզային, Ջենովային և Միլանին, 15-րդ դարից սկսած՝ Մալասպինա իշխանական ընտանիքի տիրապետությանը։ Կարարա քաղաքը հայտնի է քաղաքի շրջակայքում արդյունահանվող սպիտակ մարմարի հանքավայրերով։ Կարարայի մարմարը հայտնի է եղել հին ժամանակներից (հռոմեական պանթեոնը պատրաստված է Կարարայի մարմարից)։ Վերածննդի դարաշրջանի մի շարք հայտնի քանդակներ, մասնավորապես Միքելանջելոյի «Դավիթ»-ը նույնպես պատրաստված են Կարարայի մարմարից։

Քաղաքն ունի քիմիական, մետաղամշակման և նավթավերամշակման արդյունաբերության փոքր ձեռնարկություններ։

Սուրբ Ցեկարդոն Լունիից հարգվում է որպես քաղաքի հովանավոր սուրբ, տոնակատարությունը հունիսի 16-ին է։

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերն են՝ XII դարի տաճարը, XVI դարի պալատը (այժմ այնտեղ է գտնվում Գեղարվեստի ակադեմիան)։ Քաղաքում կա նաև քանդակի ակադեմիա, քանդակի և հնությունների թանգարան։

Thumb
Երևան-Կարարա բարեկամության հուշաղբյուր, Իտալիա, Կարարա, տուֆ, քանդակագործ` Արա Հարությունյան, ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան
Remove ads

Քույր քաղաքներ

Ի նշանավորումն քույր քաղաքների Երևանի Օղակաձև այգում (1965) և Կարարայում[2] (1967) տեղադրվել են Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած աղբյուր-հուշարձանները։ Երևանում նաև տեղադրված է Կարարա քաղաքի նվեր Քրիստոսի ձեռքեր արձանը[3]։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads