Քիֆեր Սազերլենդ

կանադացի դերասան From Wikipedia, the free encyclopedia

Քիֆեր Սազերլենդ
Remove ads

Քիֆեր Ուիլյամ Ֆրեդերիկ Դեմփսի Ջորջ Ռուֆուս Սազերլենդ (անգլ.՝ Kiefer William Frederick Dempsey George Rufus Sutherland [ˈsʌðələnd][4], դեկտեմբերի 21, 1966(1966-12-21)[1][2], Սբ. Մերի հիվանդանոց, Պատինգթոն, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), կանադացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, հեղինակ-կատարող, «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր։

Արագ փաստեր Քիֆեր Սազերլենդանգլ.՝ Kiefer Sutherland, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Վաղ տարիներ

Քիֆեր Սազերլենդը (ինչպես և իր երկվորյակ քույր Ռեյչելը) ծնվել է Լոնդոնի Փադինգթոն թաղամասում՝ Սուրբ Մարիամ հոսպիտալում, այն ժամանակ, երբ նրա ծնողները այնտեղ էին աշխատում, ինչի շնորհիվ Քիֆերը ունի կանադական անձնագիր, և բնակության իրավունքի հավաստագրով բրիտանական քաղաքացիություն[5]։ Ճանաչված կանադացի դերասաններ Դոնալդ Սազերլենդի և Շիրլի Դուգլասի որդին է։ Երկու ծնողների գծով էլ ունի շոտլանդացի նախնիներ։ Նրա մոր հայրը՝ Թոմմի Դուգլասը, հայտնի կանադացի քաղաքական գործիչ է և հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ մշտապես ամենանշանավոր կանադացիների տասնյակում է։

1968 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես (Կալիֆոռնիա)[6]։ 1970 թվականին ծնողները բաժանվել են[5]։ 1975 թվականին Սազերլենդը մոր հետ տեղափոխվել է Տորոնտո, որտեղ սովորել է Սուրբ Անդրեաս քոլեջում, Մարտինգրովի միջնակարգ դպրոցում, Հարբորդի միջնակարգ դպրոցում, Սիլվերտոնի միջնակարգ դպրոցում և Մալվերնի միջնակարգ դպրոցում։ Նաև մեկ կիսամյակ է անցկացրել Կանադայի Օնտարիո նահանգի՝ Լոնդոն քաղաքի Ռեգին Մունդիի քոլեջում, հաճախել է Քրեսենթ-Թաուն կրտսեր դպրոց և Իսթյորքում Սուրբ Քլեր միջնակարգ դպրոց։ Սահուն խոսում է անգլերեն և ֆրանսերեն։

Կարիերա

Մինչև 2017 թվականը Սազերլենդը նկարահանվել է ավելի քան ութսուն ֆիլմերում և սերիալներում, որոնցից առավել նշանավոր են «>Մնա ինձ հետ>», «Կորած երեխաները», «Երիտասարդ հրաձիգներ», «Մի քանի լավ տղաներ», «Անհետացում», «Երեք հրացանակիրները», «Սպանելու ժամանակը», «Մութ քաղաք», «Թիկնապահը»։

2001 թվականից սկսած Քիֆեր Սազերլենդը առավել հաճախ է ասոցացվում «24» աղմկահարույց ամերիկյան հեռուստասերիալի իր դերի՝ գործակալ Ջեք Բաուերի հետ։ Սազերլենդը «դրամատիկական հեռուստասերիալում լավագույն դերասան» կատեգորիայում չորս անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, իսկ հինգերորդ առաջադրումն ավարտվել է սպասված հաղթանակով։ 1996 թվականին «Քաղաքացի Իքս» ֆիլմում իր դերի համար նրա հայրը՝ Դոնալդը, նույնպես արժանացել է այս մրցանակին։ 2006 թվականի «Էմմի» մրցանակաբաշխության բացման արարողության ժամանակ Սազերլենդը բեմում հայտնվել է «24» սերիալի իր կերպարով։ 2007 թվականին «24» սերիալում իր դերի համար Սազերլանդը «հեռուստատեսային սերիալում՝ դրամայում, լավագույն դերասան» կատեգորիայում առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի։

Thumb
Սազերլենդը 2006 թվականին

Սազերլենդն անընդհատ շեշտում է, որ այդ շոուն ընդամենը «զվարճանք» է[7]։ 2007 թվականի փետրվարին բրիգադայի գեներալ Պատրիկ Ֆիներգանը այցելել է «24» սերիալի նկարահանման հրապարակ այդ շոուի կազմակերպիչներին համոզելու, որ նվազեցնեն խոշտանգումների տեսարանները, իսկ Սազերլենդը իր հերթին համաձայնել է ԱՄՆ-ի բանակի հրավերին ԱՄՆ-ի ռազմական ակադեմիայի կադետներին պատմելու, որ բանտարկյալներին խոշտանգելը սխալ է[8][9]։

2005 թվականին Սազերլենդի անունը հավերժացվել է Canada's Walk of Fame-ում՝ Կանադայի Տորոնտո քաղաքի հայտնի մարդկանց փառքի ծառուղում[10], որտեղ ներառվել են նաև նրա ծողները։ Սազերլենդը« Inside the Actors Studio» շոուի ժամանակ առաջին հյուրն էր, որը նախկին հյուրի որդին էր, քանի որ նրա հայրը՝ Դոնալդը, ևս 1988 թվականին հայտնվել էր այդ շոուում[5]։ 2006 թվականի ապրիլին Rolling Stone ամսագրում տպագրվել է Սազերլենդի մասին հոդված «Մթության մեջ՝ միայն Քիֆեր Սազերլենդի հետ» վերնագրով։ Հոդվածը սկսվում էր Սազերլենդի խոստովանությամբ, որ ցանկացել էր «24» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ ինքնասպան լինել։ Սակայն նա ասել է․ «Ինձ սխալ մի հասկացեք․ ինձ դուր է գալիս այն, ինչ ես անում եմ»։ Հոդավածում նաև ասվում էր, որ նա սերիալի վրա աշխատում է տարվա 10 ամիսը[11]։

«Calorie Mate» ընկերության համար ճապոնական գովազդային հոլովակում Քիֆերը կատարել է իր Ջեք Բաուեր կերպարի նմանակումը[12]։ Սազերլենդը նաև հնչյունավորել Է «Ford Motor Company» ընկերության կանադական ներկայացուցչության գովազդային արշավը[13]։ 2006 թվականին «Մեծ ճանապարհորդություն» մուլտֆիլմում դերասանը հնչյունավորել է Սամսոն առյուծին։ 2006 թվականին հնչյունավորել է Apple համակարգիչների գովազդը՝ ազդարարելով Intel կորպորացիայի չիպերի Էփլ Մակինտոշ համակարգիչների ընտանիքում ներառելու մասին[14]։ Սազերլենդը հնչյունավորել է նաև Versus-ի ցանցի համար NHL-ի խաղերի ներածական դասընթացը, 2008 թվականին հնչյունավորել է « Call of Duty: World at War» խաղի հերոսին[15], Citroen C4 սեդան ավտոմեքենայի արգենտինական հեռուստագովազդում խաղացել է գլխավոր դեր[16]։

2012 թվականին Սազերլենդը ստացել է գլխավոր դեր «Կապ» սերիալում[17][18]։ 2012 թվականի մարտին, այս շարքի գովազդի շրջանակներում, Քիֆերը եղել է Մոսկվայում և հարցազրույց է տվել ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքի Վլադիմիր Պոզների ծրագրին։

Remove ads

Անձնական կյանք

Ընտանիք և հարաբերություններ

Սազերլենդն ունի մեկ դուստր՝ Սառա Ջուդը, որը ծնվել է 1988 թվականի փետրվարի 18-ին՝ նույն օրը, ինչ իր խորթ աղջիկը՝ Միշել Քեթը և նրա առաջին կնոջ դուստրը՝ Կամելիա Քեթը (ծնված 1976 թվականին)[19]։ Միշելի հայրը՝ Թերի Քեթը «Չիկագո» խմբի կիթառահարն ու երգիչ էր։ Կամիլայի հետ Սազերլենդի ամուսնությունը տևել է 1987 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 1990 թվականը, այնուհետև ամուսնացել է Քելի Ուինի հետ, ումից բաժանվել է 2004 թվականին[20]։ 2017 թվականին սկսել է հանրությանը ներկայանալ մոդել և դերասանուհի Սինդի Վելի հետ, որի հետ հանդիպել է 2014 թվականից[21]։

Իր պապի ժառանգությանը հավատարիմ մնալով՝ Սազերլենդը Կանադայի Նոր Դեմոկրատական կուսակցության ակտիվ անդամ է և ժամանակ առ ժամանակ հայտնվում է այդ կուսակցության գովազդում։

Սազերլենդը կիթառի հայտնի հավաքորդ է, որոնց մեծ մասը Gibson Les Paul կիթառներն են։ Gibson Les Paul խանութը նույնիսկ թողարկել է Սազերլենդի ստորագրությամբ KS-336 կիթառը իրենց «Ոգեշնչված» կամպանիայի շրջանակներում։ Քիֆերը 1994 և 1996 թվականներին ռոդեոյում պրոֆեսիոնալ մրցել և հասել է ազգային եզրափակիչ[22]։

Էնդի Սեմբերգը պատմել է, որ 2001 թվականի աշնանը Սազերլենդը անխուսափելիորեն ընդհատել է «The Lonely Island» առցանց սերիալի պրեմիերային էպիզոդի նկարահանումները։ «Սպիտակ ուժ»-ի էպիզոդում գլխավոր կերպարները հակված էին սպիտակեցնել ատամները և, ի վերջո, հարձակվել են մի ծեր կնոջ վրա, որպեսզի նրան փոխանցեն իրենց վնասակար սովորությունը։ Սազերլենդը, որը այդ ժամանակ անցնում էր մոտերքով, մտածել է, որ հարձակումը իրական է և դուրս է ցատկել մեքենայից միջամտելու համար։ Սազերլենդի մասնակցությամբ մի փոքր հատված ցույց է տրվել տիտրերից հետո, թեև այդ հատվածում Քիֆերը միայն կանգնեցրել է իր մեքենան և նայում է նրանց։

Խնդիրներ օրենքի հետ

2007 թվականի սեպտեմբերի 25-ին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Սազերլենդը ձերբակալվել էր։ Սա 2004 թվականի նրա՝ երթևեկության կանոնների երկրորդ լուրջ խախտում էր։ Ժամը 1:10-ի սահմաններում Արևմտյան Լոս Անջելեսում նրա մեքենան կանգնեցվել է ոստիկանության կողմից, իսկ նրա արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ, որը գերազանցել է նահանգում թույլատրելի սահմանը[23]։ Հետագայում 25,000 $ գրավի դիմաց ազատ է արձակվել. դեկտեմբերի 5-ին դատապարտվել էր 48 օրվա ազատազրկման[24]։

2007 թվականի դեկտեմբերի 9-ին Քիֆերը հրաժարվել էր վիճարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու վերաբերյալ իր դեմ առաջադրված մեղադրանքը և համաձայնվել էր դատավճռի համաձայն 48 օր անցկացնել կալանքի տակ՝ ներառյալ Սուրբ ծնունդը և սեփական 41-րդ ծննդյան տարեդարձը։ Քիֆերը նախընտրել է 18 օր բանտում անցկացնել (ողջ դեկտեմբերը և հունվարի սկիզբը) և վերադառնալ բանտ, որպեսզի չդադարեցնի նկարահանումների գործընթացը։ Սակայն նկարահանումների գործընթացը դադարեցվել է ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի գործադուլի պատճառով, ուստի նա 48 օրն էլ անցկացրել է բանտում։ Սազերլենդն իր բանտարկությունը սկսել է 2007 թվականի դեկտեմբերի 6-ին և Կալիֆոռնիայի Գլենդելի բանտից ազատ է արձակվել միայն 2008 թվականի հունվարի 21-ի կեսգիշերից հետո։ «People» ամսագրում Սազերլենդը պատմել է, որ բանտում է անցկացրել Նոր տարին, իր ծննդյան օրն ու Սուրբ Ծնունդը, և այդ ընթացքում ունեցել է ընդամենը մեկ այցելու։

Remove ads

Ֆիլմագրություն

Դերասան

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...

Ռեժիսոր

  • 1993՝ Վերջին լույս / Last Light
  • 1997՝ Ճշմարտություն և հետևանքներ / Truth or Consequences
  • 1999՝ Փնտրվում է կին / Woman Wanted

Համակարգչային խաղեր

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանում ...
Remove ads

Մրցանակներ և անվանակարգեր

Ներկայումս ունի 19 մրցանակ և ևս 53 անվանակարգեր[25], որոնք կինոյի ոլորտում մնացել են առանց հաղթանակի։

Ստորև բերված են գլխավոր մրցանակներն ու անվանակարգերը։

Մրցանակներ

  • «Ոսկե գլոբուս» մրցանակ
    • 2002՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» սերիալ)
  • Դերասանների Գիլդի մրցանակ
    • 2004՝ լավագույն դերասան («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2006՝ լավագույն դերասան («24 ժամ» դրամատիկական սերիալ)
  • «Էմմի» մրցանակ
    • 2006՝ լավագույն դերասան («24 ժամ» դրամատիկական սերիալ) (որպես պրոդյուսեր)
    • 2006՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)

Անվանակարգեր

  • MTV Movie Awards
    • 1997՝ լավագույն չարագործ «Սպանելու ժամանակը» ֆիլմում
    • 2004՝ լավագույն չարագործ «Հեռախոսային խցիկ» ֆիլմում
  • «Էմմի» մրցանակ
    • 2002՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2003՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2003՝ լավագույն դրամատիկական սերիալ («24 ժամ»)
    • 2004՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2004՝ լավագույն դրամատիկական սերիալ («24 ժամ»)
    • 2005՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2005՝ լավագույն դրամատիկական սերիալ («24 ժամ»)
    • 2007՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2009՝ հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն տղամարդու դեր («24 հատուցում» ֆիլմ)
  • Դերասանների Գիլդի մրցանակ
    • 2003՝ լավագույն դերասան («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2003՝ լավագույն դերասանական կազմ («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2005՝ լավագույն դերասան («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2005՝ լավագույն դերասանական կազմ («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2007՝ լավագույն դերասան («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2007՝ լավագույն դերասանական կազմ («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2009՝ հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն տղամարդու դեր («24 հատուցում» ֆիլմ)
  • «Ոսկե գլոբուս» մրցանակ
    • 2003՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2004՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2006՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2007՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2009՝ հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն դերասան («24 հատուցում» ֆիլմ)
  • «Սատուրն» մրցանակ
    • 2007՝ լավագույն հեռուստադերասան («24 ժամ» դրամատիկական սերիալ)
  • «Ոսկե ազնվամորի» մրցանակ
    • 2015՝ երկրորդ պլանի ամենավատ դեր Պոմպեյ ֆիլմի համար
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads