Կրիպտոն
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կրիպտոն (լատին․՝ Kryptonum, հուն․՝ [κρυπτός] error: {{lang}}: text has italic markup (help) ՝ թաքուն, գաղտնի), Kr, պարբերական համակարգի 8-րդ խմբի քիմիական տարր։ Իներտ գազ է, կարգահամարը՝ 36, ատոմական զանգվածը՝ 83,80: Հիմնականում գտնվում է մթնոլորտում։
36 | Կրիպտոն |
83,80 | |
3d104s24p6 |
Բնականոն պայմաններում 1 մ³ օդը պարունակում է 1 սմ³ կրիպտոն։ Ունի 6 կայուն իզոտոպ, որոնցից գերակշռողը 84Kr է (56,90 %)։
Remove ads
Պատմություն
Կրիպտոնը պարբերական համակարգում մտնում է իներտ գազերի խմբի մեջ։ Հայտնաբերել են անգլիացի քիմիկոսներ Ու. Ռամսեյը և Մ. Տրավերսը (1898)՝ հեղուկ օդի դժվար ցնդող ֆրակցիայի սպեկտրոսկոպիկ ուսումնասիրությամբ։
Անվան ծագում
հունարեն՝ κρυπτός թաքուն, գաղտնի։
Բնության մեջ
Մթնոլորտային օդում պարունակվում է 1,14·10−4%, ընդհանուր պաշարները՝ 5,3·1012 մ³: 1 մ³ օդում պարունակվում է մոտ 1 սմ³ կրիպտոն։
Ֆիզիկական հատկություններ
Կրիպտոն միատոմ գազ է՝ առանց գույնի և հոտի, խտությունը՝ 3,745 գ/լ (0 °C, 760 մմ սնդիկին սյուն), հալման ջերմաստիճանը՝ -157,1 °C, եռմանը՝ -153,2 °C:
Քիմիական հատկություններ
Կրիպտոնը քիմիապես իներտ է։ Կրիպտոնի և ֆտորի փոխազդեցությունից (օրինակ, էլեկտրական աղեղում) ստացվում են KrF2 կամ KrF4 ֆտորիդները, որոնք կայուն են միայն ցածր ջերմաստիճանում։ Համեմատաբար վերջերս, ստացվել է առաջին կապով միացությունը՝ Kr-O (Kr(OTeF5)2)[5]:
KrF վրա Ba(OH)2 լուծույթով ազդելիս ստացվում է բարիումի կրիպտոնատ՝ BaKrCl: Իներտ այլ գազերի նման կրիպտոնն առաջացնում է կոմպլեքս միացություններ. Kr•6H2O, Kr•3C6HO5H և այլն[6]։ Կրիպտոնը ստանում են օդից։
2003 թվականին Ֆինլանդիայում ֆոտոլիզի եղանակով ստացել են կրիպտոնի առաջին միացությունը C-Kr (HKrC≡CH - հիդրոկրիպտոացետիլեն)[7]։
Remove ads
Իզոտոպներ
Բնականոն պայմաններում 1 մ3 օդը պարունակում է 1 սմ3 կրիպտոն։ Ունի 6 կայուն իզոտոպ, որոնցից գերակշռողը 84Kr է (56,90 %)
Remove ads
Կիրառություններ
Կիրառվում է էլեկտրավակուումային տեխնիկայում։ Կրիպտոնով նոսր գազափողակներում էլեկտրական պարպումն ուղեկցվում է սպիտակ լուսարձակմամբ։
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads