Համլետ Պետրոսյան
հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Համլետ Լենսերի Պետրոսյան (փետրվարի 19, 1955, Խնածախ, ԼՂՀ Ասկերանի շրջան), պատմաբան, հնագետ, մշակութաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2012)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Remove ads
Կենսագրություն
Համլետ Պետրոսյանը ծնվել է 1955 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Խնածախ գյուղում, ծառայողի ընտանիքում։ 1972 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1972-1978 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում` հնագիտություն մասնագիտացումով։ 1978-1981 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում` ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ։ 1984 թվականին «Գառնին 9-14-րդ դարերում. պատմա-հնագիտական ուսումնասիրություն» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2004 թվականին «Խաչքարերի ծագումը, գործառույթը, իմաստաբանությունը. պատմա-հնագիտական ուսումնասիրություն» թեմայով պաշտպանել է ատենախոսություն` ստանալով պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 2012 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։
Գիտական հետաքրքրությունների հիմնական բնագավառներն են մերձավորարևելյան և հայ միջնադարյան մշակույթը և հնագիտությունը, ավանդական աշխարհընկալումը, ինքնությունը և պատկերագրությունը[2]։
Remove ads
Աշխատանքային գործունեություն
1978-1980 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում` որպես հնեազգագրության բաժնի վարիչ, 1981-2007 թվականներին՝ հնագիտության և ազգագրության ինստիտուտում` նախ որպես գիտաշխատող, 1988 թվականից` որպես ավագ գիտաշխատող։ 2007 թվականի մարտից Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչն է[3]։
Որպես փորձագետ մասնակցել է Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի, Բաց հասարակության ինստիտուտի քսանից ավելի հետազոտական ծրագրերի։ Աղքատության հաղթահարման ռազմավարական Ծրագրի շրջանակներում մշակել է Աղքատության հաղթահարման մշակութային համակարգը։ «Հայաստան» հիմնադրամի հանձնարարությամբ կազմել է Մշակութային հուշարձանների համակարգչային շտեմարանի հայեցակարգն ու գործառական մեխանիզմները, ստեղծել և տնօրինում է www.khachkar.am, www.Tigranakert.am ինտերնետային կայքերը, ՀՀ և Արցախի խաչքարերի թվային շտեմարանը, ՀՀ մշակույթի նախարարության հանձնարարությամբ` Լեռնային Ղարաբաղի իսլամական հուշարձանների թվային շտեմարանը։
Հեղինակ է տասից ավելի մենագրությունների, հարյուր հիսունից ավելի հոդվածների և հրապարակումների, որոնք լույս են տեսել Հայաստանում և արտասահմանում[4]։ Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների (Թբիլիսի, Օդեսա, Սուխումի, Բերկլի, Վիտորիա, Հռոմ, Ժնև, Լոս-Անջելես, Նիկոսիա, Փարիզ, Ֆլորենցիա, Լիոն, Լյուբլյանա, Երուսաղեմ), 1998 թվականին գիտական հետազոտություն է անցկացրել Միչիգանի պետական համալսարանում (ԱՄՆ)։
Անդամակցում է Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդին, Մշակութաբանության գծով գիտական կոչումներ շնորհող մասնագիտական խորհրդին։
Հանդիսանում է ԵՊՀ և Ֆլորենցիայի համալսարանի համատեղ «Մետաքսի ճանապարհ. Հայաստան» գիտական ծրագրի համաղեկավարը. «Ջուղայի գերեզմանոցի թվային հայրենադարձություն» ծրագրի (Սիդնեյի կաթոլիկ համալսարան) գիտական խորհրդատուն։
Հնագիտական պեղումներ
Մասնակցել է Դվինի, Արտաշատի, Գառնիի, Սպիտակի հնագիտական պեղումներին, ինքնուրույն պեղումներ է կատարել Սիսիանում, Աղիտուում, Աքորիում, Երնջատափում, Գեղարքունիքում, Լեռնային Ղարաբաղում։ 2003 թվականից ղեկավարում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը, որն ընդարձակածավալ պեղումներ է իրականացրել Շուշիում, Հանդաբերդում։ Հայտնաբերել և պեղում է Արցախի Տիգրանակերտը[5][6]։
Remove ads
Պարգևներ
- ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ
- ԼՂՀ վարչապետի հուշամեդալ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- ՀՀ նախագահի մրցանակ (2009, «Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը» (Երևան, Փրինթինֆո, 2008) գրքի համար)
Երկեր
- Khachkar, Yerevan, Zangak, 2015.
- Хачкар, Ереван, Зангак, 2015.
- Խաչքար, Երևան, Զանգակ, 2015[7]։
- Հանդաբերդի վանքը և նրա պեղումները (համահեղինակ Լ. Կիրակոսյան, Վ. Սաֆարյան) Երևան, 2009։
- Մշակութային հետազոտություններն Արցախում. Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ (համահեղինակ Լ. Կիրակոսյան), Երևան, 2009։
- Armenia in the Cultural Context of East and West. Ceramics and Glass (4th-14th centuries, co-authors Kalantaryan A., Melkonyan H., etc.), Yerevan, 2009.
- Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008։
- Պատմություններ աղքատության մասին (համահեղինակներ Հ. Խառատյան, Հ. Պիկիչյան և ուր.), Երևան, հ. 1, 2001, հ. 2, 2007։
- Հին Հայաստանի ոսկին (համահեղինակներ Ա. Քալանթարյան, Պ. Ավետիսյան և ուր.), Երևան, 2007։
- Գինին հայ ավանդական մշակույթում (համահեղինակներ Ս. Հարությունյան, Ա. Քալանթարյան և ուր.), Երևան, 2005։
- Armenian Folk Arts, Culture and Identity (coauthors L. Abrahamian, H. Marutyan etc.), Bloomington and Indianapolis, Indiana Univ. Press, 2001.
- Գառնին IX-XIV դարերում, Երևան, 1988։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads