Համլետ Վլադիմիրի Մխիթարյան
հայ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Համլետ Վլադիմիրի Մխիթարյան (նոյեմբերի 24, 1973[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում որպես կիսապաշտպան։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Ակումբային կարիերա
2005 թվականին Համլետ Մխիթարյանը կարող էր պայմանագիր կնքել շոտլանդական «Հարթս» ակումբի հետ, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։ 2006 թվականի հոկտեմբերին նա պայմանագիր է կնքել Թեհրանի ՊԱՍ ակումբի հետ, որը հանդես էր գալիս Իրանի առաջնության բարձրագույն լիգայում։ Առաջնության ավարտից հետո Մխիթարյանը տեղափոխվել է մայրաքաղաքային «Ռահ Ահան» ակումբ։ Երկու մրցաշրջան հետո նա ընդունել է Երևանի «Բանանցի» առաջարկն ու վերադարձել հայրենիք։ Սակայան չավարտելով մրցաշրջանը՝ նա կրկին մեկնել է Իրան՝ միանալով Գիլանի «Դամաշ» ակումբին։ Դրանից հետո նա մեկ մրցաշրջան հանդես է եկել «Պարսեհ Թեհրան» ակումբում, ապա տեղափոխվել «Գահար Զագրոս»։
Remove ads
Կարիերան հավաքականում
1992 թվականին Համլետ Մխիթարյանն ԱՊՀ հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։
1994-2008 թվականներին հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում իր նորամուտը կատարել է 1994 թվականի մայիսի 15-ին՝ մասնակցելով Միացյալ Նահանգների հավաքականի դեմ խաղին[3]։
Ձեռքբերումներ
- Հայաստանի չեմպիոն – 1993
- Հայաստանի գավաթակիր – 1993, 1994, 1995
- Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2001
- Հայաստանի չեմպիոն – 1995/96, 1996/97
- Հայաստանի գավաթակիր – 1995/96
- Հայաստանի սուպերգավաթակիր – 1997
- Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 1996
- Բելառուսի գավաթակիր – 2005
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads