Հովհաննես Դանիելյան
հայ շախմատիստ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հովհաննես Յուրիի Դանիելյան (1974, հունվարի 3, Երևան - 2016, օգոստոսի 3, Մոսկվա[1]), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1999)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Շախմատիստի կարիերա
1989 և 1990 թվականներին մասնակցել է ԽՍՀՄ պատանիների առաջնության եզրափակիչներին։ 1992-1993 թվականներին Հայաստանը երեք անգամ ներկայացրել է պատանիների աշխարհի առաջնություններին։ Առավելագույն հաջողության հասել է 1992 թվականին, Դույսբուրգում (Գերմանիա), որտեղ նվաճել է մինչև 18 տարեկանների աշխարհի փոխչեմպիոնի կոչումը։ Նույն թվականին 4-րդ տեղն է զբաղեցրել Բուենոս Այրեսում կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։
1992 թվականի վերջին - 1993 թվականի սկզբին Վլադիմիր Գեորգիևի հետ 2-րդ տեղն է բաժանել Շվեդիայի Հալսբերգ քաղաքում կայացած պատանեկան մրցաշարում (հաղթող՝ Ալեքսանդր Օնիշչուկ)։ 1993 թվականին Կաննում կայացած անցումային մրցախաղում 3½ - 2½ հաշվով հաղթել է ֆրանսիացի շախմատիստ Էլուա Ռելանժին, ինչի շնորհիվ մասնակցել է Ռուսաստանի Պրոտվինո քաղաքում կայացած աշխարհի առաջնության նախնական փուլերից մեկին՝ 10 մասնակիցների մեջ զբաղեցնելով 6-րդ տեղը։
1998 թվականին հաղթել է Մոսկվայում կայացած շրջանային մրցաշարում՝ առաջ անցնելով, մասնավորապես, Եվգենի Նայերից և Միխայիլ Սալտաևից։
Սկսած 2000 թվականից ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցել է հազվադեպ[2]։ Մասնակցած եզակի մրցաշարերից մեկում՝ 2003 թվականին, 2-րդ տեղն է զբաղեցրել Մոսկվայում, իսկ 2008 թվականին 3-րդ տեղն է բաժանել Մուչովոյի (Ռուսաստան) մրցաշարում։
Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշին հասել է 2009 թվականի ապրիլին (2530)՝ Հայաստանի շախմատիստների մեջ զբաղեցնելով 13-րդ տեղը։ Այդ վարկանիշը նա պահպանել է մինչև կյանքի վերջ։
Կյանքի 43-րդ տարում անժամանակ վախճանվել է 2016 թվականի օգոստոսի 8-ին[1]։
Remove ads
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads