Հրանտ-Լեոն Ռանոս

գերմանահայ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Հրանտ-Լեոն Ռանոս
Remove ads

Հրանտ-Լեոն Աղվանի Ռանոս (գերմ.՝ Grant-Leon Ranos, հուլիսի 20, 2003(2003-07-20), Gehrden, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), Գեհրդեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), հայ ֆուտբոլիստ, ով հարձակվողի դիրքում հանդես է գալիս «Կայզերսլաուտերն» ֆուտբոլային ակումբում, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականում։

Արագ փաստեր Հրանտ-Լեոն Աղվանի ՌանոսGrant-Leon Ranos, Անձնական տվյալներ ...
Remove ads

Անձնական կյանք

Հրանտ-Լեոն Ռանոսը ծնվել է 2003 թվականի հուլիսի 20-ին Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասում՝ Հաննովեր քաղաքի արվարձանային Գեհրդեն բնակավայրում՝ հայկական ընտանիքում։

Ակումբային կարիերա

Հրանտ-Լեոնը մինչև 2022 թվական հանդես է եկել գերմանական «Բենիգսենի», «Հանովեր 96-ի», Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» պատանեկան թիմերում։ 2022-23 թվականների մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի հետ մասնակցել է Բավարիայի ռեգիոնալ լիգայի առաջնության 24 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում[1]։

2023 թվականի մարտի դրությամբ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 325 հազար եվրո[1]։

2023 թվականի մայիսին Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է ստորագրել Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ մինչև 2027 թվականը[2]։

Remove ads

Միջազգային կարիերա

2023 թվականին՝ Գերմանիայում անցկացվելիք 2024 թվականի ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խաղերին ընդառաջ Հրանտ-Լեոն Ռանոսը հավաքականի նորընտիր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կողմից հրավեր է ստանում հանդես գալու Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանիում։ Հրավերին հայազգի ֆուտբոլիստը պատասխանում է դրական և ձեռք բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Հանտ-Լեոն Ռանոսը սոցիալական ցանցերում արած գրառմամբ մեկնաբանել է հրավերը Հայաստանի ազգային հավաքականից[1]։

Շատ հուզված եմ Հայաստանի ազգային թիմից առաջին հրավերիս առիթով, մեծ պատիվ է։ Անհամբեր սպասում եմ մարզումներին և հանդիպմանը
- Հրանտ-Լեոն Ռանոս

Թեպետ Թուրքիայի դեմ խաղում նրա դեբյուտի հնարավորությանը[3], Հրանտ-Լեոնը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշում է 2023 թվականի մարտի 28-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Կիպրոսի դեմ ընկերական խաղում դառնալով դուբլի (երկու գոլի) հեղինակ[4]։ Այդ հանդիպումն ավարտվում է ոչ ոքի՝ «2-2» հաշվով և վերջինս դառնում է հայկական կողմից գոլ հեղինակած միակ ֆուտբոլիստը[5]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads