Մայքլ Իլի

ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia

Մայքլ Իլի
Remove ads

Մայքլ Բրաուն (անգլ.՝ Michael Brown), առավել հայտնի որպես Մայքլ Իլի (անգլ.՝ Michael Ealy, օգոստոսի 3, 1973(1973-08-03)[1][2], Սիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան, հայտնի «Կրկնակի ֆորսաժ», «Յոթ կյանք», «Երգ սիրո մասին» և «Այլ աշխարհ. Վերածնունդ» ֆիլմերից, ինչպես նաև «Համարյա մարդ» սերիալից։

Արագ փաստեր Մայքլ Իլիանգլ.՝ Michael Ealy, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Իլին ծնվել է Սիլվեր Սփրինգում, Մերիլենդ նահանգ։ Նրա մայրը աշխատում էր «IBM» ընկերությունում, իսկ հայրը ուներ մթերային բիզնես[4]։ Բավականին երկարատև ժամանակ նա նույնիսկ չէր մտածում դերասանական կարիերայի մասին, դպրոցում նրան առավել հետաքրքրում էր սպորտը՝ նա դպրոցի թիմի կազմում խաղում էր ֆուտբոլ և բասկետբոլ։ Առաջին անգամ նա կասկածում է ընտրված ուղղու ճշմարտիության վրա, երբ դիտում է Դենզել Վաշինգտոնի խաղը Սփայկ Լիի «Բլյուզ անձնական կյանքի մասին» ֆիլմում։ Հենց այդ ժամանակ նա լրջորեն մտածում է ընտրված ուղղու փոփոխման մասին, սակայն կյանքի այդ փուլում նա համարձակություն չի ունենում, որպեսզի մասնակցի դպրոցական բեմադրություններում։

Ավարտելով «Springbrook» միջնակարգ դպրոցը[5], Մայքլը ընդունվում է Քոլլեջ Պրակի Մերիլանդի համալսարան[6]։ Նրա հիմնական մասնագիտությունը եղել է անգլերեն լեզուն։ Նա նաև շարունակում էր փնտրել ուղիներ դերասանական աշխարհում ձևավորման համար։ Ստանալով աստիճան, նա ուղևրվում է հյուսիս՝ Նյու Յորք, որտեղ բնակություն է հաստատում և լրջորեն զբաղվում է դերասանական գործունեությամբ։ Իլին ակտիվորեն հաճախում է դերասանական դասընթացներ և դերասանական արվեստանոցներ, համարյա հինգ տարի նա այցելում էր բոլոր խոշոր լսումներին։

Remove ads

Կարիերա

1999 թվականին Իլին (այն ժամանակ դեռևս հայտնի որպես Մայքլ Բրաուն) վերջապես տեղ է գտնում «Whoa-Jack!»-ի ոչբրոդվեյան բեմադրությունում։ Նրան հաջողվում է խաղալ աֆրո-ամերիկյան զինվորի ալաբամայի ռազմական կայանից, ով պայքարում է գործընկերների ռասայական թշնամանքի դեմ և սպիտակ մայորի, ով սիրահետում էր նրա ընկերուհուն։

Հաջորդ տարի Իլին նորից հայտնվում է բեմում, այս անգամ նրա կերպարը մտացածին թիմից բասկետբոլի աստղն է «Անվախ Ջո» բեմադրությունում։ Պիեսը ուշագրավ էր նրանով, որ այն ուներ երկու ավարտ՝ կախված նրանից, թե Մայքլին կհաջողվի գնդակի դժվարին նետումը, թե ոչ։

2001 թվականին դերասանին հաջողվում է ներգրավվել կինո։ Նա նորամուտում է ձախորդ սիրահետողի էպիզոդիկ դերով «Համբուրելով Ջեսիկա Սթեյնին» («Kissing Jessica Stein») ռոմանտիկ կատակերգությունում։ Հաջորդ դերը, վերջապես, նրան բերում է երկար սպասված ճանաչումը։ Փողոցային ավազակ Ռիկի Նեշը «Վարսավիրանոց» («Barbershop») կատակերգությունում բառացիորեն գրավում է հանդիսատեսի սրտերը։ Իլին կրկնում է հաջողակ դերը 2003 թվականին, կատակերգության սիքվելում՝ «Վարսավիրանոց 2. Նորից գործի մեջ» («Barbershop 2: Back in Business»)[7]։ Դրան զուգահեռ Իլին հասցնում է խաղալ երկրորդական դերեր «Վատ ընկերակցություն» («Bad Company», 2002 թվական) կատակերգական մարտաֆիլմում և «Կրկնակի ֆորսաժ» («2 Fast 2 Furious», 2003 թվական) մարտաֆիլմում, Սլեպ Ջեկի դերում։ Նաև նրան վիճակվում է խաղալ «Շտապ օգնություն» հանրահայտ հեռուստասերիալի երկու էպիզոդում։ 2004 թվականին Իլին հայտնվում է DMX հեռուստաընկերության «Մի մահանա միայնակ» («Never Die Alone») ֆիլմում[8]։ Նա նաև նկարահանվում է երգչուհի Մրայա Քերիի «Get Your Number» սինգլի տեսահոլովակում, նրա 2005 թվականի «The Emancipation of Mimi» ալբոմից[6]։

2005 թվականին Իլին նկարահանվում է «Նրա աչքերը տեսել են Աստծուն» («Their Eyes Were Watching God») հեռուստատեսային ֆիլմում, արտադրված Օփրա Ուինֆրիի և Քուինսի Ջոնսի կողմից, որտեղ գլխավոր դերը խաղում է օսկարակիր դերասանուհի Հոլի Բերին (և հասցնում է սիրահետել նրան նկարահանման հրապարակից դուրս)[9]։ Ֆիլմը պատմում է սևամորթ կնոջ մասին, ով հակադրվում է 1920-ական թվականների Ֆլորիդայի տեղական սպիտակամորթ համայնքին։ Նույն թվականին նա նկարահանվում է ռեժիսոր Մարկ Բանինգի «Jellysmoke» անկախ ֆիլմում։ Նա նկարահանվում է «Showtime» հեռուստաալիքի «Ճանաչիր թշնամուդ» («Sleeper Cell») ահաբեկչական հեռուստասերիալում, որտեղ խաղում է ՀԴԲ-ի գաղտնի գործակալի և համոզված մուսուլման Դարվին Ալ Սաիդին, որի առաջին եթերաշրջանը ցուցադրվում է 2005 թվականի դեկտեմբերի 4-ից 18-ը, իսկ երկրորդ եթերաշրջանը՝ «Ճանաչիր թշնամուն. Ամերիկյան ահաբեկչություն» («Sleeper Cell: American Terror»), եթեր է հեռարձակվել 2006 թվականի դեկտեմբերի 10-ից 17[10]։ Իլիին բաժին է հասնում բավականին բարդ և բազմաբովանդակ կերպար, սակայն նրան հաջողվում է ցուցադրել նրա ներքին հակասությունները և տատանումները մուսուլմանական հավատքի պահպանման և ամբողջ աշխարհը սուրբ ջիհադի կրակին հանձնելու կեղծ փորձերի միջև։ Սերիալը բազմաթիվ քննադատությունների է ենթարկվում, մանավանդ ահաբեկիչների ակնհայտ մարդասիրության համար։ Նույնիսկ մուսուլմանները քննադատության հիմք գտան։ Մայքլի կերպարը չէր խուսափում մինչամուսնական սեռական կապերից, որը, ըստ արևելյան հավատքի տեսակետի, չէր համապատասխանում դավանանքի պահանջներին։ Այդ ֆիլմի ցուցադրումից հետո Իլիի կարիերան ակնհայտորեն վերելք է ապրում։

2006 թվականի դեկտեմբերի 14-ին Իլին անվանակարգվում է «ոսկե Գլոբուս» մրցանակին, «Ճանաչիր թշնամուդ. Ամերիկյան ահաբեկչություն» ֆիլմում դերակատարման համար, «Մինի-սերիալի լավագույն դերասան» անվանակարգում[6]։ 2008 թվականի դեկտեմբերին նա նկարահանվում է «Յոթ կյանք» («Seven Pounds») ֆիլմում, Բեն թոմասի դերում Ուիլ Սմիթի մասնակցությամբ[11]։ Նա նաև նկարահանվում է տղամարդու գլխավոր դերում Բեյոնսեի «Halo» երգի տեսահոլովակում[6] և ԿՀՎ-ի գործակալ Մարշալ Ֆոգելի դերում «ABC»-ի «Հիշիր, ինչ կլինի» («FlashForward») հեռուստասերիալում.[12]։

2010 թվականին Իլին հայտվում է փաստաբան Դերիկ Բոնդի դերում «Լավագույն կին» («The Good Wife») սերիալի երկրորդ եթերաշրջանում[13]։ 2010 թվականին նա նաև նկարահանվում է Ջեյք Աթիկի դերում «Տղաներ-թալանչիներ» («Takers») մարտաֆիլմում և Տրևիս Մարոկի դերում «Ընդհանուր գործ» («Common Law») ֆիլմում։

Իլին 2012 թվականին հայտնվում է Դոմինիկի դերում «Մտածիր ինչպես տղամարդ» («Think Like a Man») կատակերգությւնում և 2014 թվականին նրա շարունակությունում՝ «Մտածիր ինչպես տղամարդ 2» ֆիլմերում[14], ինչպես նաև Ջո Բրեդֆորդի դերում 2012 թվականի «Անպայման» («Unconditional») ֆիլմում[15]։ 2014 թվականին նա Քևին Հարտի հետ միասին նկարահանվում է «Ինչ է տեղի ունեցել նախորդ գիշեր» («About Last Night») ֆիլմում[16]։

2013 թվականին Իլին Դորիանի դերն է խաղում «Fox» հեռուստաընկերության «Համարյա մարդ» («Almost Human») սերիալում։ ֆիլմի իրադարձությունները տեղի են ուենում 2048 թվականին և պատմում են երկու ոստիկանների հարաբերությունների մասին։ Իլին պատկերում է «Դորիան» անդրոիդին, հին «DRn» անդրոիդի մոդելին, որը համարվում է պակաս հուսալի իր արհեստական զգացմունքների պատճառով և նրա խնդիրն է պաշտպանել իր գործընկեր Ջոն Կենեքսին (Կարլ Ուրբան)[17]։ Շոուն եթեր է հեռարձակվում մեկ եթերաշրջան՝ 2013 թվականից 2014 թվականը[18]։

2015 թվականին Իլին խաղում է սերիական մարդասպան Թեոյին «Հետևորդները» («The Following») հեռւստասերիալի երրորդ եթերաշրջանում[19]։

Remove ads

Անձնական կյանք

2012 թվականի հոկտեմբերին Իլին ամուսնանում է չորս տարվա իր ընկերուհի Հատիրա Ռաֆիդջադի հետ, իսկ արարողությունը տեղի է ունենում Լոս Անջելեսում[20]։ Զույգը համատեղ կյանքի ընթացքում ունի որդի, ծնված 2014 թվականին[21][22][23]։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Անվանում ...
Remove ads

Մրցանակներ և անվանկարգումներ

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Անվանակարգված ֆիլմ ...
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads