Մարալիկ

Համայնք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia

Մարալիկmap
Remove ads

Մարալիկ, քաղաք Հայաստանի Շիրակի մարզում։ Հանդիսանում է Անի համայնքի կենտրոնը։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...

Այստեղով անցնում են Գյումրի-Թալին-Երևան մայրուղին և Մարալիկ-Արթիկ-Գյումրի երկաթգիծը։ …

Remove ads

Աշխարհագրություն

Մարալիկը մարզկենտրոն Գյումրի քաղաքից հեռու է 27 կմ դեպի հարավ։ Զբաղեցնում է 4․06 կմ2 մակերես։

Պատմություն

Պարսկական և թուրքական տերությունների տիրապետությունից Արևելյան Հայաստանի վերջնական դուրս գալուց (1826-28 թթ) հետո Մարալիկում (այն ժամանակ՝ Մոլլա-Գյուկչա), ըստ ծխական հաշվառման, բնակություն հաստատեցին Արևմտյան Հայաստանի Մուշ, Տարոն, Խնուս, Վերին Բասեն, Ալաշկերտ, Էրզրում բնակավայրերից տեղափոխված 59 ընտանիք՝ 371 մարդ։

1927 թ. հոկտեմբերի 28-ին ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ Մոլլա-Գյոկչան վերանվանվեց Կապուտան։ 1929 թ. Կապուտանն ընդգրկվել է Լենինականի գավառի կազմում։ 1935 թ. հուլիսի 26-ին ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ Կապուտանը վերանվանվեց Մարալիկ։

1962 թ. Մարալիկն ստանում է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ 1991 թ. սեպտեմբերի 21-ից Մարալիկը անկախ Հայաստանի Անիի շրջանային կենտրոնն էր։ 1996 թ. ընդգրկվել է Շիրակի մարզի կազմում։

Remove ads

Բնակչություն

Նախնիները 1828-1829 թթ.-ին գաղթել են Կարսից, Խնուսից, Ալաշկերտից և Մուշից։

Մարալիկի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...

Տնտեսություն

Քաղաքի վարչատարածքում կա 1800 հա վարելահող, որից 240 հա ոռոգելի։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ, զարգանում է նաև արդյունաբերությունը։

Մարալիկի ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկությունը բամբակամանվածքային ֆաբրիկան է (ունեցել է մոտ 2000 աշխատող), որն այժմ մասամբ է գործում։ Ամենահինը Լուսատեխնիկական էլէկտրասարքավորումների գործարանն է (1962 թ.), որն ունեցել է 600 աշխատող, այժմ չի գործում։ Ներկայումս չեն գործում նաև շինանյութերի և շինիրերի կոմբինատը, երեք շինարարական կազմակերպությունները, պանրագործարանը, ավտոտրանսպորտային ձեռնարկությունը, երկաթուղային կայարանը, կինոթատրոնը, կենցաղային սպասարկման կոմբինատը։

Remove ads

Պատմամշակութային կառույցներ

Thumb
 Եկեղեցի Սուրբ Աստվածածին «Կարմիր վանք»

Մարալիկում պահպանվել են 5-րդ դարի հինավուրց եկեղեցու հիմքի վրա կառուցված Սուրբ Աստվածածին (Կարմիր վանք) եկեղեցին՝ վերակառուցված (1898-1903) , 19-րդ դարի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու ավերակները, և 19-րդ դարում վերակառուցված Սուրբ Ստեփանոսի վանքը։ Մարալիկի հյուսիս-արևելքում պապհպանվել են նաև Ք.ա. 2-րդ հազարամյակի կիկլոպյան ամրոց, դամբարանադաշտ և բնակատեղի։ «Ղուշի»-ի կոչված մատուռը որը պատկանում է ուշ միջնադարյան շրջանին, գտնվում է Մարալիկից 4.5 կմ հյուսիս-արևելք։

Քաղաքի վարչատարածքում կարելի է գտնել բազմաթիվ վաղ և ուշ միջնադարյան շրջանի խաչքարեր։

Remove ads

Հասարակական կառույցներ

Գործում են կապի և փոստային ծառայություններ, երկու դպրոց, ուսումնարան, մշակույթի տուն, շրջանային գրադարան, հյուրանոց, երկու նախադպրոցական հիմնարկ, հանրային սննդի օբյեկտներ և այլն։

Thumb
Մարալիկի համայնապատկերը

Պատկերասրահ

Հայտնի մարդիկ

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads