Յաննի

From Wikipedia, the free encyclopedia

Յաննի
Remove ads

Յաննի ի ծնե՝ Յաննիս Քրիսոմալիս (հուն․՝ Γιάννης Χρυσομάλλης , նոյեմբերի 14, 1954(1954-11-14)[2][3][3][…], Կալամատա[1]), հույն կիթառահար, ստեղնաշարահար և երգահան։ 14 տարեկան հասակում լողի ազատ ոճում սահմանում է ռեկորդ և երազում դառնալ օլիմպիական չեմպիոն` նույնիսկ չմտածելով երաժշտության մասին։ 18 տարեկան հասակում մեկնում է ԱՄՆ` Մինեսոտայի համալսարանում սովորելու։ Ուսանողական տարիներին ծանոթանում է մի ռոք խմբի հետ և տարվում երաժշտությամբ։ Ավարտելով համալսարանական ուսումը (ստացել է հոգեբանի բակալավրի աստիճան)` մնում է խմբում որպես դաշնակահար։ Լինելով ինքնուս երաժիշտ ` չի կարողանում կարդալ և գրել նոտաները, այդ իսկ պատճառով ստեղծում է նոտաների և ռիթմի սեփական մեթոդը, որի միջոցով անթերի ստեղծագործում է և կատարում իր երաժշտությունը։

Արագ փաստեր Յաննի, Հիմնական տվյալներ ...

Նա փնտրտուքների մեջ էր և ցանկանում էր գտնել իր ոճը, անընդհատ փորձեր էր կատարում ` նվագելով ռոք և ջազ։ Կարճ ժամանակ անց հաջողությամբ գործիքավորում է իր ստեղծագործությունները։ Երբեմն էլ ոչնչից ստանում է գեղեցիկ երաժշտություն։

Բավականին կարճ ժամանակ է պահանջվում մարդկանցից հասկանալու, որ նա փայլուն կոմպոզիտոր է և պրոդյուսեր։

Remove ads

Արտաքին հղումներրազում

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads