Նեոն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նեոն (լատին․՝ Neon, քիմիական նշանը՝ Ne), պարբերական համակարգի երկրորդ պարբերության 8-րդ խմբի տարր։ Կարգաթիվը՝ 10, ատոմական զանգվածը՝ 20,179։ Նեոնը իներտ գազ Է։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 1s22s22p6, p-տարր է։
10 | Նեոն |
20,179 | |
2s22p6 |
Երկրի վրա գտնվում է հիմնականում մթնոլորտում, որտեղ նրա ծավալային պարունակությունը 1,8•10−3 է (մոտ 7,1•1011 տ)։ Մթնոլորտային նեոնը բաղկացած է 20Ne (90,92 %), 21Ne (0,3 %) և 23Ne (8,8 %) կայուն իզոտոպներից։ Արհեստականորեն ստացվել են 17-24 զանգվածային թվերով հինգ ռադիոակտիվ իզոտոպներ։
Remove ads
Պատմություն
Նեոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Ու․ Ռամզայը և Մ․ Թրավերսը[3] (1898)։ Ուսումնասիրելով հեղուկ օդի դյուրաեռ ֆրակցիայի սպեկտրը, նրանք հայտնաբերել են մինչ այդ անհայտ նեոնի բնորոշ կարմիր գծերը։ Տարրին տվեցին «նեոն» անվանումը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «նոր»։ 1910 թվականի դեկտեմբերին ֆրանսիրացի գյուտարար Ջորջ Կլոդտը ստեղծեց նեոնով լցված գազային լամպ։
Անվան ծագում
Անվանումը ծագել է հունարեն՝ νέος - նոր բառից։
Կա մի լեգենդ, համաձայն որի տարրի անվանումը կապված է Ռամզայի տասներեքերորդ որդու՝ Վիլլի հետ, ով հարցրել է հորը, թե ինչ անվանում է պատրաստվում տալ գազին, նշելով, որ նա ցանկանում է տալ իր անունը լատին․՝ novum -նոր։ Նրա հորը դուր է եկել այդ միտքը, սակայն նա զգացել է, որ neon անունը ավելի լավ կհնչի հունարենով և գազին տրվել է հունարեն անվանումը[4]։
Remove ads
Տարածվածություն
Աշխարհում նեոնը տարածված է անհամաչափ։ Տիեզերքում տարածվածությամբ տարերից 5-րդն է։
Ֆիզիկական հատկություններ
Սովորական պայմաններում նեոնը անգույն, անհոտ գազ է, որի խտությունը 0 °C-ում և 760 մմ սնդիկի սյան և ճնշման տակ 0,900 կգ/մ³ Է։ Հալման ջերմաստիճանը՝ -248,6 °C, եռմանը՝ -245,9 °C։ Պինդ նեոնը առաջացնում է խորանարդային բյուրեղական ցանց։ Հեղուկ նեոնի խտությունը 1207 կգ/մ³ է։
Էլեկտրական պարպումով գրգռելիս նեոնը ունի նարնջակարմիր լուսարձակում։ 1 լ ջրում 20 °C-ում լուծվում է 10,5 սմ³։ Նեոնի մոլեկուլը միատոմանի է։ Քիմիապես խիստ պասիվ է, նույնիսկ չի հաջողվել ստանալ նրա հիդրատը՝ Ne•6H20։ Ատոմում արտաքին լրացված Էլեկտրոնային թաղանթ և իոնացման մեծ պոտենցիալ (21,56 Էվ) ունենալու պատճառով նեոնի միացությունների ստացումը խիստ դժվար է (որոշ գիտնականների կարծիքով՝ անհնար)։
Իզոտոպներ

Մթնոլորտային նեոնը բաղկացած է 20Ne (90,92 %), 21Ne (0,3 %),22Ne (9,25 %)[5] և 23Ne (8,8 %) կայուն իզոտոպներից։ Արհեստականորեն ստացվել են 17-24 զանգվածային թվերով հինգ ռադիոակտիվ իզոտոպներ, որոնք ունեն կիսաքայքայման փոքր պարբերություն (օրինակ՝ 17Ne-ի T½ = 0,1 վրկ, 24Ne-ի T½ = 3,4 ր)։
Հաստատվել են մի շարք արդյունավետ ընթացող միջուկային ռեակցիաներ[6], որի ժամանակ այլ տարրերի ատոմները վերափոխվում են 21Ne և 22Ne իզոտոպների.
Remove ads
Ստացում
Նեոնը ստանում են ցածր ջերմաստիճաններում անջատելով օդից։
Կիրառություն
Նեոնը հիմնականում օգտագործվում է Էլեկտրատեխնիկական արդյունաբերության մեջ։ Նեոնով լցնում են շիկացման, գազալուսային և ազդանշանային լամպերը։ 40 % նեոն պարունակող ազոտի և հելիումի խառնուրդը օգտագործվում է ռեկլամային լամպեր լցնելու համար։
Օդանավակայանների և նավահանգիստների փարոսներում օգտագործվում են նեոնային աղեղային լամպեր։ Հեռանկարային է հեղուկ նեոնի օգտագործումը ռադիոէլեկտրոնիկայում և ցածր ջերմաստիճաններ ստանալու նպատակով։
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads