Նիկոլայ Բերդյաև

From Wikipedia, the free encyclopedia

Նիկոլայ Բերդյաև
Remove ads

Նիկոլայ Ալեքսանդրի Բերդյաև (ռուս.՝ Николай Александрович Бердяев, մարտի 6 (18), 1874[1][2][3], Օբուխով, Կիևի մարզ - մարտի 24, 1948(1948-03-24)[4][5][6][…], Կլամար[4][5]), ռուս փիլիսոփա, սոցիոլոգ, ինքնատիպ քաղաքական մտածող։

Արագ փաստեր Նիկոլայ ԲերդյաևНиколай Бердяев, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Բերդյաևն անցում է կատարել մարքսիզմից իդեալիզմի, ապա՝ ուղղափառության։ Նա փորձել է համակցել սոցիալիզմի գաղափարը քրիստոնեության բացարձակ ճշմարտության հետ։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման ժամանակ Բերդյաևը գրավում է հակաբոլշևիկյան դիրք և վտարվում Ռուսաստանից։ Բերդյաևը քաղաքական փիլիսոփայության կենտրոնական, «հավերժական հարցերն են» անձն ու ազատությունը, մարդն ու պետությունը։ Ըստ նրա, ազատությունը, անձի իրավունքները՝ կյանքի հիմնարար արժեքներն են և տրված են ի վերուստ։ Այս բացարձակ գաղափարները արտամարդկային և արտապատմական (կրոնական) բնույթ ունեն։ Մարդուց վեր է միայն Աստված։ Միայն քրիստոնեական արժեքները կարող են երաշխավորել անձի իրական ազատությունը։ Բերդյաևի կարծիքով, պետության առաջացումն անհնար է բացատրել ռացիոնալիստական պատճառներով, քանի որ այն իռացիոնալիստական, խորհրդապաշտական հիմք ունի։ Այս առումով նա մերժում է Ժան Ժակ Ռուսոյի հասարակական դաշինքի տեսությունը։ Ըստ Բերդյաևի, այդ տեսությունում հասարակությունն ու պետությունը զրկված են օրգանական ամբողջականությունից, իսկ մարդը՝ օրգանական անհատականությունից։

Remove ads

Բերդյանի կարծիքը պետության մասին

Thumb
Նիկոլայ Բերդյաև, 1912

Պետությունը գործում է մեղսավոր աշխարհում և այդ պատճառով սերտորեն առնչվում է չարիքին։ Ինքնին պետությունը՝ սահմանված ի վերուստ, չարիք չէ, բայց կարող է դառնալ չարիք, եթե հերքվի կամ մոռացության տրվի նրա կրոնական հիմքը։ «Կեսարի թագավորության» և «Աստվածային թագավորության» տարբերությունների հաղթահարումը տանում է դեպի կամ պետության աստվածացում, բացարձակացում, կամ դրա նույն ականացում հասարակության հետ։ Առաջին դեպքում անխուսափելիորեն ծնվում է ոչնչով չսահմանափակված բռնապետություն, երկրորդ դեպքում՝ հասարակության անսահմանափակ իշխանություն անձի նկատմամբ։ Բերդյաևի կարծիքով, «պետությունը պետք է լինի ուժեղ, բայց պետք է իմանա իր սահմանները», որոնք հաստատում է քրիստոնեությանը։

Միայն սահմանափակ պետությունը կարող է կարգավորել մարդկանց արտաքին հարաբերությունները, միայն այդպես ընկալված պետությունն է ապահովում անհատի ազատությունն ու անկախությունը։ Բանն այն է, որ ըստ Բերդյաևի, քաղաքացիական հասարակությունն անսահմանափակ է իր ոտնձգություններում, «պատրաստ է կլանել մարդուն ամբողջությամբ, մյուս կողմից՝ պետությունը փրկում է մարդուն անձը կլանող կոլեկտիվիզմից»։ Այստեղ նշմարվում է մարդու համար փրկարար պետական գործոնի գերակայության գաղափարը։

Remove ads

Բերդյաևի հայեցակարգը հոգևոր կյանքի մասին

Քաղաքական առումով ևս կարևոր նշանակություն ունի Բերդյաևի հայեցակարգը հոգևոր ազատության մասին։ «Ազատ էակներին վայել չէ ամեն ինչում միշտ մեղադրել արտաքին ուժերը և նրանց մեղքով իրենց արդարացնել... Մենք կազատագրվենք արտաքին լծից միայն այն դեպքում, երբ կազատագրվենք ներքին ստրկությունից, այսինքն՝ կստանձնենք պատասխանատվություն»։ Իսկ մարդու ներքին, հոգևոր ազատությունը էապես կախված է այն բանից, թե ինչպես է ընկալվում պատմությունը, «Ոգով ազատ է նա, ով դադարել է ընկալել պատմությունը իբրև արտաքուստ թելադրված, և սկսել է ընկալել պատմությունը իբրև հոգևոր իրականության ներքին իրողություն, իբրև իր սեփական ազատությունը»։

Բերդյաևի սոցիալ-քաղաքական հայացքները

Բերդյաևի սոցիալ-քաղաքական հայացքները ազատ են ծայրահեղություններից։ Այսպես, ռուսական կոմունիզմի հիմնական աղբյուրը համարելով ռուսական ազգային բնավորությունը և չընդունելով կոմունիզմը, նա երբեք ռազմական ընդդիմության մեջ չէր բոլշևիկյան Ռուսաստանին, քննադատելով ամբողջատիրությունը՝ ցանկանում էր ժողովրդավարական կարգերի հաստատում Ռուսաստանում, իսկ ժողովրդին՝ ազատություններ և իրավունքներ։

Պատկերասրահ

Նիկոլայ Ալեքսանդրի Բերդյաևի գերեզմանը Ֆրանսիայի Կլամար գերեզմանատանը
Սուրբ Զատիկի տոնին, 2013 թ.

Հիմնական երկերն են

  • «Կրոնական նոր գիտակցությունը և հասարակայնությունը» (1907),
  • «Անհավասարության փիլիսոփայությունը» (1923),
  • «Ռուսական գաղափարը» (1946

Աղբյուրներ

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ., Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ., Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ., Москва

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads