Շեյմաս Հինի

From Wikipedia, the free encyclopedia

Շեյմաս Հինի
Remove ads

Շեյմաս Հինի (անգլ.՝ Seamus Heaney, ապրիլի 13, 1939(1939-04-13)[1][2][3][…], Քասլդոուսն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - օգոստոսի 30, 2013(2013-08-30)[6][1][2][…], Դուբլին, Իռլանդիա[7]), իռլանդացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1995)։

Արագ փաստեր Շեյմաս Հինիանգլ.՝ Seamus Heaney, Ծնվել է ...
Remove ads

Ծնվել է Հյուսիսային Իռլանդիայի Դերրի կոմսությունում։ Հայրը հողագործ է եղել։ Սովորել է Սուրբ Կոլումբոսի քոլեջում, ապա Բելֆաստի թագավորական համալսարանում։ Ավարտելուց հետո դասավանդել է դպրոցում, ինչպես նաև նույն համալսարանում։ Օլստերի արյունալի իրադարձություններից մի քանի տարի անց՝ 1973 թվականին, տեղափոխվում է Իռլանդիա։

Հինին Օքսֆորդի համալսարանում ընտրվել է պոեզիայի պրոֆեսոր։

Remove ads

Մրցանակներ

Գրական վաստակի համար արժանացել է Ս. Մոեմի, Ջ. Ֆեյրերի, Դ. Դեյվինի և այլ մրցանակների, իսկ 1995 թվականին՝ Նոբելյան մրցանակի։

Հրատարակած գրքեր

  • Բնապաշտի մահը (1966)
  • Խավարի դուռը (1969)
  • Ձմեռում ենք (1972)
  • Հյուսիս (1975)
  • Դաշտային աշխատանքներ (1979)
  • Զղջումի կղզի (1984)
  • Ալոճենու լապտերը (1987)
  • Իրերի տեսիլքը (1991)
  • Հոգու մակարդակ (1996) և այլն

Թարգմանական գործունեություն

2000 թվականին՝ երկարամյան ճգնումից հետո, Հինիի թարգմանությամբ լույս է տեսնում «Բեովուլֆ» անգլոսաքսոնական միջնադարյան էպոսը, որը դարձավ բեսթսելլեր։

Շեյմաս Հինին հայերեն

  • Բանաստեղծություններ (գրքում տեղ է գտել նաև «Տուրք պոեզիային» նոբելյան բանախոսությունը), Երևան, «Գրական էտալոն» հրատարակչություն, 80 էջ (թարգմանեց, կազմեց և ծանոթագրեց Շանթ Մկրտչյանը

Ծանոթագրություններ

Loading content...

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads