Ռոբերտ Ֆրոստ

From Wikipedia, the free encyclopedia

Ռոբերտ Ֆրոստ
Remove ads

Ռոբերտ Լի Ֆրոստ (մարտի 26, 1874(1874-03-26)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - հունվարի 29, 1963(1963-01-29)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[5][6][7]), ամերիկացի մեծ բանաստեղծ։ Վաղ հասակից գրում էր բանաստեղծություններ ու աշխատում իր ֆերմայում։ Նա միշտ էլ ֆերմեր մնաց՝ որպես բնության կիրքը փառաբանող ու մարդկային կյանքը բնությանը վերադարձնող երգիչ։ Ֆրոստի բանաստեղծական հերոսը՝ նյուհեմփշիրցի ֆերմերը, իր հորթերով, կենաց ծառերով ու մութ անտառներով ճամփա ընկնող կոսմիկ մի գիտակցություն է։ Բրիչը ձեռքին, կոշտ թաթերով ֆրոստյան հողագործն արարչի օրհնությունն է, նույն ինքը՝ արարիչը, հանապազօրյա քրտինքն ու արյունը հունցող աշխատավորը։

Արագ փաստեր Ռոբերտ Ֆրոստ, Ծննդյան անուն ...

Ֆրոստն ամուսնանում է իր դասընկերուհու հետ։ Նրանց վեց երեխաներից երկուսը մահանում են փոքր հասակում։ Երիտասարդ Ֆրոստի անձնական ողբերգությունները պեսիմիստական աշխարհայացք են ձևավորում, որտեղ վաղուց պարտված ինդիվիդը շարունակում է ասկետիկ կեցությունը՝ վերապրելով անցյալը։

Ֆրոստին երկար ժամանակ չէին տպագրում։ Ստիպված նա վաճառում է ֆերման, տեղափոխվելով Լոնդոն։ Էզրա Փաունդի օգնությամբ հրատարակվում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «A Boy’s Will»։ Առաջին աշխարհամարտի նախօրեին Ֆրոստը վերադառնում է Նյու Հեմփշիր, գնում նոր ֆերմա։ Ռոբերտ Ֆրոստը չորս անգամ արժանանում է Պուլիտցերյան մրցանակի (1924, 1931, 1937․ 1943)։ ԱՄՆ-ում նա մեծ ճանաչում ու հարգանք էր վայելում։ Մի քանի նախագահի, այդ թվում նաև Ջոն Քենեդու երդմնակալության օրը նա իր խոսքն էր հղում նախագահին ու ամերիկյան ժողովրդին, կարդում էր բանաստեղծություն։

Այցելելով Խորհրդային Միություն՝ Ֆրոստը հանդիպում է Աննա Ախմատովային։ Միմյանց համար նրանք ընթերցում են բանաստեղծություններ։

Բրոդսկին, որ մի քանի էսսեներ է նվիրել նրան, ինչպես նաև Նաբոկովը և ուրիշներ Ֆրոստին համարում են 20-րդ դարի խոշոր մտածողներից մեկը։

Ռեալիստական թեմատիկան, «առօրեական պոեզիան», առտնին խոսքի օգտագործումը նրան հնարավորություն են ընձեռել արտահայտելու ժողովրդի վերաբերմունքը դարաշրջանի բարոյական ու սոցիալական խնդիրների նկատմամբ («Բոստոնից հյուսիս», 1915, ժող․)։ «Նյու Հեմփշիր» (1923), «Հեռավոր լեռնաշղթա» (1936) և այլ ժողավածուներում տրված է երբեմնի անապական գյուղաշխարհի անկասելի քայքայման, ժամանակի քաղաքակրթության բարոյական ճգնաժամի զգացումը։

Ֆրոստի ուշ շրջանի քնարական բանաստեղծությունները պատկանում էն անգլալեզու պոեզիայի գլուխգործոցներին[12]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads