Շևչենկոյի անվան համալսարան (Կիև)

From Wikipedia, the free encyclopedia

Շևչենկոյի անվան համալսարան (Կիև)map
Remove ads

Տարաս Շևչևնկոյի անվան Կիևի ազգային համալսարան (ուկրաիներեն՝ Київський національний університет імені Тараса Шевченка), համալսարան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։

Արագ փաստեր Շևչենկոյի անվան համալսարանուկրաիներեն՝ Київський національний університет імені Тараса Шевченка, Տեսակ ...

Հիմնվել է 1834 թվականին։ Ունի կենսաբանության, երկրաբանության, աշխարհագրության, տնտեսագիտության, կիբեռնետիկայի, մեխմաթ, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, լրագրողության, ռոմանոգերմանական, բանասիրության, պատմության, Փիլիսոփայության, իրավաբանության, միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի, նախապատրաստական (օտարերկրացիների համար) ֆակուլտետներ, ֆիզիոլոգիայի ԳՀԻ, հաշվողական կենտրոն, պրոբլեմային լաբորատորիաներ, աստղադիտարան, ուսումնա-հետազոտական տնտեսություն, ուսումնա-փորձակայան, բուսաբանական այգի, թանգարաններ, ուս. ֆիլմերի կինոստուդիա, գրադարան (1, 5 միլիոն միավոր գիրք)։ 1977 - 1978 ուսումնական տարում համալսարանում սովորում էր շուրջ 25 հազար ուսանող։ Հրատարակում է (ուկրաիներեն) «Գիտական տեղեկագիր» (1935 թ.-ից), «Գիտական տարեգիրք» (1957 թ.-ից), «Բանբեր Կիևի համալսարանի» (1958 թ.-ից) պարբերականները։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1959)։

Thumb
Համալսարանի հիմնադիր Նիկոլայ I- ի հուշարձանը գլխավոր մասնաշենքի մոտ (1917 թվականի լուսանկար)
Remove ads

Անվանման պատմություն

Հաալսարանը հիմնադրվել է 1833 թվականի նոյեմբերի 8 -ին և անվանվել է Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան։ Հետագայում անվանման փոփոխությունները կատարվել են հետևյալ կերպ՝

  • 1917—1919 թթ. Կիևի Սուրբ Վլադիմիրի անվան համալսարան
  • 1920—1926 թթ. Մ.Պ. Դրագոմանովի անվան բարձրագույն ինստիտուտ (ВИНО)
  • 1926—1932 թթ. Մ.Պ. Դրագոմանովի անվան բարձրագույն ինստիտուտ (КИНО)
  • 1933—1939 թթ. Կիևի պետական համալսարան
  • 1939—1994 թթ. Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարան (КГУ имени Т. Г. Шевченко)
  • 1959 թ. Կիևի Լենինյան շքանշանակիր Տ. Շևչենկոյի անվան պետական համալսարան
  • 1984 թ. Կիևի Լենինյան շքանշանակիր և Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շքանշանակիր Տ. Շևչենկոյի անվան պետական համալսարան
  • 1994—1999 թթ. Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարան (КУ)
  • 1999 թվականից՝ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարան։
Remove ads

Կիևի համալսարանն այսօր

Կիևի Տարաս Շեւչենկոյի անվան համալսարանը բազմակողմանի կրթական և գիտական համալիր է։ Այն ունի հումանիտար և բնական գիտությունների 14 ֆակուլտետներ և 7 ուսունական հաստատություններ, որոնցում սովորում են շուրջ 25 հազար ուսանողներ։ Համալսարանն ունի նաև ֆիզ-մաթ[9] լիցեյ (միջնակարգ դպրոց արտոնյալների համար ցարական Ռուսաստանում և արևմտյան Եվրոպայում)[10], Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն[11], հրատարակչական և տպագրական կենտրոններ, մի քանի աստղադիտարաններ[12], գրադարան, բուսաբանական այգի և Կանևսկի արգելոց։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads