Հին քարի դար

From Wikipedia, the free encyclopedia

Հին քարի դար
Remove ads

Հին քարի դար կամ պալեոլիթ (հուն․՝ παλαιός - հին և հուն․՝ λίθος - քար), քարի դարի երեք հիմնական ժամանակաշրջաններից (հին, միջին և նոր) առաջինը։ Սկսում է Երկիր մոլորակի վրա նախամարդու առաջացման պահից։ Վերջինս թվագրում է 3.3 միլիոն տարի առաջ[1] կամ 2.6 միլիոն տարի առաջ[2][3][1]։ Առավել տարածված տեսակետի համաձայն՝ մարդն առաջացել է Աֆրիկա մայրցամաքում[4][5]։

Արագ փաստեր Ստորին պալեոլիթ (մոտ 2,6 միլիոն - 100 հզ տարի առաջ), Միջին պալեոլիթ (300 - 30 հզ տարի առաջ) ...

Հին քարի դարը բաժանվում է վաղ (ստորին), միջին և ուշ (վերին) ժամանակաշրջանների։ Վերջինի ժամանակ առաջացել և տարածվել է մարդու ժամանակակից տիպը՝ homo sapiens-ը (բանական մարդ)։ Դարաշրջանը երկրագնդի տարբեր հատվածներում ավարտվել է տարբեր ժամանակներում՝ 14 հազար տարի առաջ (մ․թ․ա․ 12-րդ հազարամյակ)[6][7] կամ 10 հազար տարի առաջ (մ․թ․ա․ 8-րդ հազարամյակ)[8][9]։

Remove ads

Ընդհանուր տեղեկություններ

Հին քարի դարը բրածո մարդկանց, ինչպես նաև այժմ անհետացած կենդանիների բրածոների գոյության դարաշրջանն է։ Այն զբաղեցնում է մարդկության գոյության ժամանակի մեծ մասը (մոտ 99%)[3] և համընկնում է կայնոզոյի դարաշրջանի երկու երկրաբանական դարաշրջանների՝ պլեյստոցենի և հոլոցենի հետ։ Հնագետ Պյոտր Եֆիմենկոն պալեոլիթ տերմինը անվանել է «Նախնադարյան հասարակության պատմություն իր ամենավաղ ժամանակաշրջանում»[10]։

Երկրագնդի մեծ մասում կլիմայական պայմանները, բուսական և կենդանական աշխարհը խիստ տարբերվել են մարդկականից։ Մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար և այլն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ, ձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել[11]։

Remove ads

Վաղ շրջան

Նախնադարի, հին աշխարհի պատմության և անտիկ շրջանի բոլոր ժամանակահատվածների (քարի դար, պղնձի-քարի դար, բրոնզի դար) և դրանց շրջափուլերի հստակ ժամանակահատվածները և սահմանները ընդգծված չեն, քանի որ Երկրագնդի տարբեր հատվածներում դրանք ունեցել են տարբեր տևողություն։ Հնագիտության մեջ ընդունված է նաև «մշակույթ» անվանումը, որն առնչվում է միևնույն ժամանակաշրջանի, տեղական առանձնահատկություններով տարբերվող և որոշակի տարածքում կենտրոնացված հնագիտական հուշարձանների ընդհանրությունը։ Այսպես, քարի դարի վաղ շրջանին կամ ստորին պալեոլիթին առնչվում են երեք շրջափուլ, որոնց հուշարձանները թվագրվում են տարբեր տարիքի՝

Մշակույթների հուշարձաններով, դրանց գտածոներով պայմանավորված՝ հին քարի դարի սկիզբը, ինչպես և հին քարի դարի վաղ շրջանի սկիզբը, թվագրվում է կա՛մ Լոմեքվի մշակույթը՝ 3.3 միլիոն տարի առաջ, կա՛մ Օլդուվայան մշակույթը՝ 2.6 միլիոն տարի առաջ։ Վերջինի մասով, ելնելով այն հանգամանքից, որ Քենիայում գտնվել են նոր հուշարձաններ՝ ավելի վաղ տարիքի, մշակույթի սկիզբ է համարվում նաև 2.9 միլիոն տարին[12]։ Աշելյան մշակույթին զուգահեռ եղել են նաև համեմատաբար կարճատև մշակույթ՝ Աբբևիլյանը։ Աշելյան մշակույթը ունեցել է իր շրջափուլերը՝

  • Մադրասյան՝ ընդգրկել է ժամանակակից Հնդկաստանը, (1,5 մլն տարի առաջ)
  • Սոանյան՝ ընդգրկել է ժամանակակից Պակիստանը, (774-114 հազար տարի առաջ)
  • Կլեկտոնյան՝ ընդգրկել է ժամանակակից Անգլիան, (424-400 հազար տարի առաջ)
  • Մուղարյան՝ ընդգրկել է ժամանակակից Սիրիան, Լիբանանը և Իսրայելը, (400-220 հազար տարի առաջ)
Thumb
Աշելյան մշակույթի ձեռքի կացին՝ չորս կողմերից

Աշելյան մշակույթը առավել ուշ զարգացել է Հինդուստան թերակղզուց և Աֆրիկայից դուրս, սակայն կարճատև է եղել այլ շրջաններում։ Աշելյան մշակույթի շրջափուլերից մեկը՝ Սոանյանը, ավարտվել է 114 հազար տարի առաջ[13]։ Սա էլ համարվում է հին քարի դարի վաղ շրջանի կամ ստորին պալեոլիթի ավարտը, բայց ոչ՝ միջին պալեոլիթի սկիզբը։

Ստորին պալեոլիթը մարդկության պատմության այն ժամանակաշրջանն էր, երբ սկսվեց համեմատաբար պարզ քարե գործիքների առաջին օգտագործումը ժամանակակից մարդկանց նախնիների՝ Homo habilis-ի կողմից։ Հոմո հաբիլիսը Օլդուվայան մշակույթի ժամանակ յուրացրել է քարե գործիքները, որոնք օգտագործվել են որպես կացիններ և քարի միջուկներ։ Այս մշակույթն իր անունը ստացել է այն վայրից, որտեղ հայտնաբերվել են առաջին քարե գործիքները՝ Օլդուվայի կիրճը Տանզանիայում։ Այս դարաշրջանում ապրող մարդիկ հիմնականում գոյատևում էին սատկած կենդանիների մսով և վայրի բույսեր հավաքելով, քանի որ այն ժամանակ որսորդությունը դեռ տարածված չէր։

Մոտ 1,7 միլիոն տարի առաջ հայտնվեց ավելի զարգացած մարդկային տեսակ՝ Homo erectus, որով պայմանավորված է Աշելյան մշակույթի տարածումը։ Այս տեսակի ներկայացուցիչները սովորեցին կրակ օգտագործել և քարից ստեղծեցին ավելի բարդ կտրող գործիքներ, ինչպես նաև ընդլայնեցին իրենց տարածքները Ասիայի զարգացման միջոցով, ինչը հաստատվում է ժամանակակից Չինաստանի Ժոուկուդյան սարահարթի գտածոներով։ Մոտ 1 միլիոն տարի առաջ մարդիկ բնակություն հաստատեցին Եվրոպայում և սկսեցին օգտագործել քարե կացինները։ Աշելյան մշակույթի կրողներն էի նաև նեանդերթալյան մարդիկ։ Մարդկանց սոցիալական կազմակերպությունը գտնվում էր պարզունակ հոտի (անկայուն, ձևավորված որսի նպատակով, թշնամիներից, կենդանիներից և տարերքներից պաշտպանվելու համար) փուլում։ Աշխատանքի գործիքներն ընդհանուր առմամբ ամենապրիմիտիվ քարե, փայտե և ոսկրային գործիքներն են։ Տնտեսական գործունեությունը բաղկացած էր հավաքչությունից և որսորդությունից, մարդիկ վարում էին քոչվորական ապրելակերպ։

Remove ads

Միջին շրջան

Ուշ շրջան

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության հիմնական օրրաններից։ Այստեղ, բազմաթիվ վայրերում (Հրազդան գետի ափերին, Սիսիանում, Արարատ, Արագած և Արտին լեռների լանջերին ու ստորոտներին, Հայկական Տավրոսի հարավային լանջերին և այլուր) հայտնաբերվել են նախամարդու բնակության կայաններ, որոնցում գտնվել են աշելյան, մուստիերյան և այլ հնագույն մշակույթների հասակակից գործիքներ (ձեռքի հատիչներ, կոպիտ ջարդիչներ, սրածայրեր, քերիչներ, քերթիչներ, միջուկներ, սկավառակներ, զանազան տեսակի շեղբեր և այլն)։ Հայաստանի տարածքում Հին Քարի դարի վաղագույն մնացորդները (շելյան տիպի քարե գործիքներ) առաջին անգամ գտնվել են 1943-1945 թվականներին՝ Արտին լեռան կայաններից (Սատանի դար, Հարավային, Արեգունի բլուրներ), որոնք իբրև քարեդարյան հնավայրեր արժանացել են համաշխարհային ճանաչման։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads