Պիրենեյան թերակղզի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Պիրենեյան թերակղզի[1] (իսպ.՝ Península Ibérica, կատ.՝ Península Ibèrica, ֆր.՝ Péninsule Ibérique, բասկ.՝ Iberiar Penintsula), կոչվում է նաև Իբերիա, տեղակայված է Եվրոպայի հարավ արևմտյան մասում և ընդգրկում է ներկայիս Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Անդորրայի տարածքները և Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող Ջիբրալթարը։ Այն Եվրոպայի երեք հիմնական թերակղզիներից մեկն է։ Հարավից ողողվում է Միջերկրական ծովի, արևմուտքից և հարավից՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ արևելքի որոշ հատվածով սահմանակցում է Եվրոպայի մյուս տարածքներին։ Այն երկրորդ մեծ թերակղզին է Եվրոպայում, որի մակերեսն է 580,000 կմ քառակուսի։
Remove ads
Աշխարհագրություն
Պիրենեյան թերակղզին մնացած Եվրոպայից բաժանվում է երիտասարդ Պիրենեյան լեռներով։ Հարավում թերակղզին գրեթե միանում է Աֆրիկային, որին նա նման է իր ափերի հարթ, քիչ կտրատված գծագրությամբ։ Աֆրիկայի հյուսիսում գտնվող Ատլասի լեռները կազմում են Պիրենեյան թերակղզու հարավում գտնվող երիտասարդ Անդալուզյան լեռների շարունակությունը։
Թերակղզու ամբողջ միջին մասը գրավում է Մեսետա սարահարթը, որը կազմված է հնագույն լեռնային ապարներից։
Պիրենեյան թերակղզին հարուստ է օգտակար հանածոներով։ Այստեղ կան գունավոր մետաղների հանքավայրեր, առանձնապես պղնձի հանքեր (հարավում), հազվագյուտ մետաղներ՝ վոլֆրամի և ուրանի հանքեր (արևմուտքում), սնդիկի հանքեր (հարավում), ինչպես նաև երկաթահանք և քարածուխ։
Այստեղ, որտեղ մեծ քանակությամբ տեղումներ են լինում, աճում են մշտադալար կաղնու (խցանակաղնու) անտառներ և մակվիսի (մերձափնյա մշտադալար մացառների) բարձր թփեր։ Թերակղզու ներքին մասերում տեղումներ քիչ են լինում, ձմեռը մեղմ է (+4° +5 °C), բայց երբեմն լինում են սառնամանիքներ և ձնաբուք։ Այստեղ գերակշռում են նոսր, ցածրահասակ թփուտները և չորություն սիրող խոտերը, որոնք տեղանքին տալիս են կիսաանապատային տեսք։ Հյուսիս-արևմուտքում՝ Բիսկայան ծոցի մոտերքում, կլիման ծովային է, բարեխառնից միջերկրածովայինի փոխվող։ Այստեղ տարածվում են լայնատերև (հաճարենու և կաղնու) անտառները և հյութալի խոտածածկ մարգագետինները։
Remove ads
Բնակչություն
Բնակչությունը բաղկացած է գլխավորապես իսպանացիներից և պորտուգալացիներից։ Բիսկայան ծոցի ափերին ապրում են բասկերը՝ թերակղզու հնագույն բնակիչների սերունդները։
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads