Պոլեսիեի դաշտավայր

From Wikipedia, the free encyclopedia

Պոլեսիեի դաշտավայր
Remove ads

Պոլեսիեի դաշտավայր, ընդարձակ հովիտ գտնվում է Բելառուսիայի հարավում, Ուկրաինայի հյուսիսում, Ռուսաստանի արևմտյան և Լեհաստանի արևելյան մասերում։ Դաշտավայրը գտնվում է Բելառուսիայի Բրեստի, Գոմելի և Մոգիլյովի մարզերում՝ Բելառուսյան Պոլեսիե, Ուկրաինայի Վոլինի, Ռովնոյի, Ժիտոմիրի մարզերում և Կիևի, Չեռնիգովի և Սումիի մորզերի հյուսիսային մասերում՝ Ուկրաինական Պոլեսիե, Ռուսաստանի Բրյանսկի մարզի՝ Բրյանսկ-Ժիտոմիրյան Պոլեսիե, ինչպես նաև Լեհաստանի տարածքում։

Thumb
«Պոլեսիեյի պեյզաժ» - Իվան Իվանովիչ Շիշկին.
Thumb
Իվան Իվանովիչ Շիշկին «Ճահիճ. Պոլեսիե», 1890 թվական
Thumb
Պոլեսիեյի դաշտավայրը նշանակված է գույներով

Զբաղեցնում է Արևելաեվրոպական հարթավայրի արևմտյան մասը, ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 270 հազար կմ², բարձրությունները ընկած են 100 - 250 մ միջև։ Հարավային մասում առանձնանում է Սլովեչանսկ-Օվրուչանսկի բլրաշարը (բարձրությունը մինչև 316 մ)։ Կլիման չափավոր է։ Լանդշաֆտները բազմազան են։

Դաշտավայրի մեծ մասը զբաղեցված է անտառներով և ճահիճներով (Պինսկի կամ Պրիպյատի ճահիճներ)։ Անտառները զբաղեցնում են տարածքի մոտ 1/3 մասը։ Այստեղ հիմնականում աճում են սոճենիներ, կան նաև կաղնիներ, կաղամախիներ, եղևնիներ, բոխիներ, գետերի հովիտների ճահճացված տարածքներում անտառներում աճում են լաստենիներ, կեչիներ, հացենիներ, բարդիներ։ Տարածքի մոտ 1/4 մասը զբաղեցնում են մարգագետինները։

Տարածքով հոսող խոշոր գետերն են՝ Դնեպրը (իր միջին հոսանքներում), Պրիպյատը և Դեսնան։ Դաշտավայրին բնորոշ է ընդերքային ջրերի բարձր մակարդակը։ 1960-ականներից մինչև 1980-ական թվականները կատարվում էին զգալի աշխատանքներ հողերի չորացման ուղղությամբ։

Այստեղ գտնվում են բազմաթիվ լճեր, որոնցից են Չեռվոնոե լիճը, Վիգոնովսկոե լիճը, Սվիտյազ լիճը և այլն։

Օգտակար հանածոներն են՝ նավթը և գորշ ածուխը (հիմնականում Պրիպյատի իջվածքում), տորֆը (Պինսկի, Վոլինի շրջաններում և այլուր), կալիումական աղեր (Ստարոբինսկի հանքավայր

Remove ads

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 351
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads