Ժիտոմիրի մարզ

մարզ Ուկրաինայում From Wikipedia, the free encyclopedia

Ժիտոմիրի մարզmap
Remove ads

Ժիտոմիրի մարզ (ուկրաիներեն՝ Жито́мирська о́бласть), մարզ Ուկրաինայի հյուսիսային մասում։ Տեղաբաշխված է ուկրաինական Պոլեսյեի տարածքի սահմաններում, իսկ հարավում Մերձդենպրյան բարձրավանդակի սահմաններում։ Սահմանակից է հյուսիսում՝ Բելառուսիայի հետ, արևելքում՝ Կիևի մարզին, հարավում՝ Վիննիցայի մարզին, իսկ արևմուտքում՝ Խմելնիցկիի և Ռովնոյի մարզերին։ Վարչական կենտրոնն է Ժիտոմիր քաղաքը։

Արագ փաստեր Ժիտոմիրի մարզЖитомирська область, Երկիր ...

Կազմված է 23 շրջաններից։ Մարզում կան 5 մարզային նշանակության քաղաքներ (Բերդիչև, Ժիտոմիր, Կորոստեն, Մալին, Նովգորոդ-Վոլինսկի), 6 շրջանային նշանակության քաղաքներ (Անդրուշևկա, Բարանովկա, Կորոստիշև, Օվրուչ, Օլևսկ, Ռադոմիշլ), 43 քաղաքատիպ ավան, 1613 գյուղական բնակավայր։

Մարզը տեղաբաշխված է երկու բնա-կլիմայական գոտիներում, նրա հյուսիսային մասը գտնվում է անտառային գոտում, իսկ հարավայինը՝ անտառատափաստանում։

Մարզի մակերեսը կազմում է 29,832 հազ. կմ² (Ուկրաինայի ամբողջ տարածքի 4,94 %)։

Remove ads

Մարզի վարչական կառուցվածք

Ընդհանուր տեղեկություններ

Ժիտոմիրի մարզի վարչական կենտրոնն է Ժիտոմիր քաղաքը։

Մարզի վարչական միավորների քանակները՝

  • շրջաններ - 23;
  • բնակավայրեր - 1667, այդ թվում՝
    • գյուղական - 1613;
    • քաղաքային - 54, այդ թվում՝
      • քաղաքատիպ ավաններ - 43;
      • քաղաքներ - 11, այդ թվում՝
        • մարզային նշանակության քաղաքներ - 5;
        • շրջանային նշանակության քաղաքներ - 6;
  • գյուղական խորհուրդներ - 579։

Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Ժիտոմիրի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։

Շրջաններ

Քաղաքներ

Մարզային նշանակության քաղաքներ՝

Շրջանային նշանակության քաղաքներ՝

Remove ads

Բնակչություն

Ժիտոմիրի մարզում 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակվում էր 1,279 միլիոն մարդ, այդ թվում 741,2 հազար մարդ քաղաքային և 537,8 հազար մարդ գյուղական բնակչություն։

Բնակչության ազգային կազմ

Մանրամասն տեղեկատվություն №, Ազգություն ...

Խոշոր բնակավայրեր

Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 6 հազարը
2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով
Ժիտոմիր 270,0 Անդրուշևկա 12,9
Բերդիչև 86,2 Բարանովկա 12,2
Կորոստեն 67,5 Չերնյախով 10,2
Նովգորոդ-Վոլինսկի 56,0 Ռոմանով 8,0
Մալին 28,1 Վոլոդարսկ-Վոլինսկի 7,6
Կորոստիշև 25,7 Եմելչինո 7,1
Օվրուչ 17,0 Իրշանսկ 6,3
Օլևսկ 17,0 Պոպելնյա 6,1
Ռադոմիշլ 15,0
Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads