Ջեյմս և Օլիվեր Ֆելփսներ

From Wikipedia, the free encyclopedia

Ջեյմս և Օլիվեր Ֆելփսներ
Remove ads

Ջեյմս և Օլիվեր Ֆելփսներ (), անգլիացի երկվորյակ դերասաններ։ Մեծ ճանաչում են գտել խաղալով Ֆրեդ և Ջորջ Ուիզլիների դերերը 2001-2011 թվականներին նկարահանվող Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարում։

Արագ փաստեր Ջեյմս և Օլիվեր Ֆելփսներ, Կրթություն ...

Վաղ կյանք

Ջեյմսը և Օլիվերը ծնվել են 1986 թվականի փետրվարի 25-ին Անգլիայի Բիրինգհամի տարածքի Սաթն Քոլդֆայլդ քաղաքում։ Նրանք Մարտին և Սուսան Ֆլեփսների միակ որդիներն են։ Ջեյմսը փոքր է 13 րոպեով։ Մեծանալով՝ նրանք հաճախում են Լիթլ Սաթնի տարրական դպրոց, այնուհետև Արթուր Թերրիի անվան միջնակարգ դպրոց։ Քանի որ նրանք բավական ժամանակ էին ծախսել Հարրի Փոթերի նկարահանումների վրա, երկվորյակների համադասարանցիները օգնում էին նրանց սովորելու հարցում։

Remove ads

Գործունեություն

2000 թվականին, 14 տարեկան հասակում, երկվորյակները բաց թողեցին դպրոցական քննությունները և չնայած նրանք նախկինում դերասանակն փորձ չունեին, 6 անգամ քասթինգի մասնակցելուց հետո, նրանք հանդես եկան որպես Ֆրեդ և Ջերջ Ուիզլիների դերերում Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը ֆիլմում։ Նրանք շարունակեցին խաղալ իրենց դերերը հաջորդ Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերում։ Հարրի Փոթերը և հրե գավաթը ֆիլմի ստեղծման ժամանակ Ջեյմսը կռվեց ֆիլմի ռեժիսորի հետ, արդյունքում երկուսն էլ վնասվածքներ չստացան։

Ջեյմսը դերասանությունից բացի, Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը ֆիլմում աշխատել է նաև վազորդ[1]։ 2009 թվականին նրանք նկարահանվեցին, Թագավորություն հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի հինգերորդ դրվագում։ 2012 թվականին նրանք նկարահանվեցին A Mind's Eye վավերագրական ֆիլմում՝ հիմնված Պլատոնի փիլիսոփայական գաղափարների հիման վրա[2]։

Եղբայրները ներգրավվել են նաև Հարրի Փոթերի ցուցահանդեսում։ 2009 թվականին նրանք մասնակցեցին Չիկագոյում ցուցահանդեսի բացմանը, այնուհետև սկսեցին իրենց շրջագայությունը տարբեր քաղաքներով ու երկրներով։ Նրանք երկրորդ շրջագայել են Թաիլանդում։

2014 թվականի հունվարին մասնակցեցին Հարրի Փոթերի տոնին, որը տեղի էր ունենում Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում, Էվաննա Լինչի, Մաթթեվ Լեվիսի, Դեվոն Մուրրայի հետ միասին։ Նրանք նաև մասնակցել են LiveCast-ին, որտեղ նրանք պատասխանել են երկրպագուների հարցերին և պատմել Հարրի Փոթերի կախարդական աշխարհ-ի տարածման մասին, որի համար կարող էին գնալ Դիագոն Ալլեյ 2014 թվականի ամռանը։

Remove ads

Անձնական կյանք

Երկուսն էլ հաճույք են ստանում գոլֆից և կանոնավոր կերպով խաղում են։ Oլիվերը գոլֆով զբաղվել է 18-ից իսկ Ջեյմսը՝ 20 տարեկանից[3]։ Երկվորյակները աջակցում են Բիրինգամի մրցակից ֆուտբոլային թիմերին։ Օլիվերը երկրպագում էր Aston Villa-ին իր հանգցուցյալ պապի հետ, մինչդեռ Ջեյմսը իր հայրիկի հետ երկրպագում է Gloucester RFC-ին[4]։

Երկվորյակները սիրում են ճանապարհորդել։ Երկուսն էլ ճանապարհորդում են, շրջագայում և մասնակցում տարբեր սպորտային խաղերին ու իրադարձություններին։ Օլիվերը վարում է իր JOP World կայքը, որտեղ ներկայացնում է իրենց այցելած վայրերը և անընդհատ թարմացնում այն[5]։

Ջեյմսը և Օլիվերը մոտ են Հարրի Փոթերի դերասանական կազմից Ռուբերտ Գրինթի, Թոմ ֆելթոնի, Դենիել Ռեդքլիֆի և Մաթյու Լեվիսի հետ։ Նրան հաճախում են Դենիելի ներկայացումներին, և հաճախ հանդիպում Գրինտի, Ֆելթոնի և Լեվիսի հետ և գոլֆ խաղում։

2013 թվականի ամռանը, նրանք տեղափոխվեցին Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաք, որտեղ նրանք տարբեր կինոնախագծեր էին դիտում։ Ներկայումս նրանք իրենց ժամանակն անց են կացնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում և վերադառնում տուն՝ Միացյալ Թագավորություն[6]։

Բարեգործական աշխատանք

2003 թվականի հունվարին, երկվորյակները ծառեր են տնկել Լեյքթերշիրի Ազգային պարկում։ Կեչի և հացենի ծառերը, որ տնկվել են տղաների կողմից, օգտագործվել են Հարրի Փոթերի ֆիլմի ցախավելների պատրաստման համար[7]։

Ջեյմսն ու Օլիվերը աջակցում են Քաղցկեղով հիվանդ պատանիների ծրագրին։ Նրանք բացեցին Բիրինգհեմի բարեգործական մասնաճյուղերից մեկը և շարունակեցին աջակցել բարեգործությանը։

Երկվորյակները նաև հայտնվեցին հանրության առաջ աջակցելով երաժշտությանն ու սպորտին։

2006 թվականի մայիսին, երկուսն էլ մասնակցեցին հայտնի մարդկանց ֆուտբոլի մրցաշարին, որը կոչվում էր "Celebrity World Cup Soccer Six"[8]: Նրանք մասնակցում էին ուրիշ հայտնիների հետ միասին[9]։

Ջեյմսը և Օլիվերը մասնակցում են բարեգործական դրամահավաքությանը։ Օլիվերը կենտրոնացավ RNLI-ի ծրագրի վրա, թիկնապահների համար գումար հավաքելով, իսկ Ջեյմսը ներգրավվեց Ազգային երեք գագաթների մարտահրավեր ծրագրի մեջ, որը լեռնագնացին մարտահրավեր էր նետում, բարձրանալ Միացյալ Թագավորության 3 բարձր գագաթները, 24 ժամվա ընթացքում[10][11][12]։ 2011 թվականի նոյեմբերի 22-ին, եղբայրները մասնակցեցին Ավստրալիայում կայանալիք Քաղցկեղի հետազոտությունները Միացյալ Թագավորությունում՝ ի հիշատակ 11-ամյա Հարրի Մոսլիի, որը մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ուղեղի քաղցկեղի պատճառով 4 տարի պայքարելուց հետո։ Մինչև 2011 թվականը, նրանց հասույթը կազմում էր 2,525 ֆունտ։

2013 թվականի սեպտեմբերի 7-ին, մասնակցել են Հարրի Մոսլեյի հիշատակին նվիրված միջոցառմանը՝ Pointless Celebrities, գումար հավաքելու նպատակով։ Ճիշտ է, նրանք ջեքպոտ չշահեցին, բայց իրենց բարեգործական հասույթին ավելացրին 500 ֆունտ։

Remove ads

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Վերնագիր ...
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Վերնագիր ...
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads