Ռայան Ջեք
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ռայան Ջեք (անգլ.՝ Ryan Jack, փետրվարի 27, 1992[1], Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան։ Հանդես է գալիս շոտլանդական «Ռեյնջերս»-ի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։
Իր կարիերան սկսել է «Աբերդին»-ի կազմում։ Թիմի կազմում անցկացրած 17 տարիների ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել թիմի երիտասարդական և հիմնական կազմերում։ Թիմի կազմում անցկացրած վերջին 2 տարիների ընթացքում եղել է «Աբերդին»-ի ավագը։
Remove ads
Ակումբային կարիերա
«Աբերդին»
2008 թվականի ամռանը Ջեքը իր առաջին պայմանագիրն է կնքել «Աբերդին»-ի հետ[2]։ Թիմի հիմնական կազմում նա իր նորամուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերին[3], իսկ հետագայում դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։
2011 թվականի հունվարին Ջեքը իր առաջին գոլն է խփել շոտլանդական թիմի կազմում` «Ինվերնես ՖԱ»-ի դմ խաղում։ Այդ գոլը ճանաչվել է 2010-11 մրցաշրջանի թիմի լավագույն գոլ[4]։ Մեկ շաբաթ անց Ռայանը փոխարինման է դուրս եկել Շոտլանդիայի գավաթի կիսաեզրափակչի «Սելտիկ»-ի դեմ խաղում[5]։ Հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով։
2011 թվականի հոկտեմբերին Ռայան Ջեքը նոր պայմանագիր է կնքել «Աբերդին»-ի հետ։ 2011 թվականի հոկտեմբերի 13-ին Ռայանը գոլի հեղինակ է դարձել «Ջոնսթոն»-ի դեմ խաղում, իսկ հանդիպումը ավարտվել է 2-1 հաշվով` «Աբերդին»-ի հաղթանակով։ 2013 թվականի հունիսին Ջեքը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2016 թվականը[6]։
2014 թվականի դեկտեմբերին Ռայանը ճանաչվել է Շոտլանդիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ[7]։
«Ռեյնջերս»
2017 թվականի հունիսի 1-ին Ռայանը տեղափոխվել է «Ռեյնջերս»[8]։ նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Պայմանագրի կնքումից հետո ֆուտբոլիստն ասել է, որ «Ռեյնջերս»-ի երկրպագուն է և նրա համար մեծ պատիվ է այս ակումբում խաղալը[9][10]։
Թիմի կազմում Ջեքը իր դեբյուտը նշել է 2017 թվականի հունիսի 29-ին` Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Պրոգրես Նիեդերկրոն»-ի դեմ խաղում[11]։ Այդ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով` «Ռեյնջերս»-ի պարտությամբ։
Remove ads
Միջազգային կարիերա
Ռայան Ջեքը հանդես է եկել Շոտլանդիայի Մ16, Մ17 և Մ21 հավաքականների կազմում[12]։ Եղել է Շոտլանդիայի Մ21 հավաքականի ավագը։
Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում Ջեքը իր դեբյուտը նշել է 2017 թվականի նոյեմբերին` Նիդերլանդների հավաքականի դեմ խաղում։
Ձեռքբերումներ
Ակումբային
- Շոտլանդիայի Լիգայի գավաթակիր - 2013-14
- Շոտլանդիայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր - 2016-17
Անձնական
- Շոտլանդիայի Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - դեկտեմբեր 2014
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads