Ջորջ Շուլց
ամերիկացի պետական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ջորջ Շուլց (անգլ.՝ George Pratt Shultz, դեկտեմբերի 13, 1920[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 6, 2021[4], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պետական գործիչ։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Նյու Յորքում։ 1938 թվականին ավարտել է Կոնեկտիկուտի Loomis Chaffee School դպրոցը, այնուհետև ուսանել Փրինսթոնի համալսարանում, որտեղ 1942 թվականին տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել[10]:Դրանից հետո ընդունվել Է ԱՄՆ ծովային հետևակի կորպուս, որտեղ ծառայել է մինչև 1945 թվականը և հասել մինչև կապիտան կոչումը։ 1949 թվականին ստացել է PhD աստիճան արդյունաբերական տնտեսության Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում[10]։
Հավայան կղզիներում ծառայության ընթացքում հանդիպել է իր ապագա կնոջը՝ Ելենա Մարիա Օ’բրայենին (Ելենա Մարիա «Օբիե» Օ’բրիեն, 1915-1995)։ Նրանք ունեցել են հինգ երեխա։ 1997 թվականին Սան Ֆրանցիսկոյում ամուսնացել է Շառլոտ Մեյլիարդ Սվիգի (Charlotte Mailliard Swig) հետ։
Դասավանդել է տնտեսագիտության ֆակուլտետում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կառավարման դպրոցում 1948-ից մինչև 1957 թվականները[10], 1955 թվականի ընդմիջումով, երբ նա աշխատել է Էյզենհաուերի նախագահի տնտեսական խորհրդատուների խորհրդում։ 1957 թվականին Շուլցն տեղափոխվեց Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոց, որտեղ դեկան Է դարձել 1962 թվականին[10]։
Ռիչարդ Նիքսոնի վարչակազմում աշխատել է աշխատանքի նախարար 1969-1970 թվականներին, որից հետո դարձել Է ԱՄՆ-ի նախագահի վարչաբյուջետային վարչության տնօրեն։ 1972 թվականի մայիսից մինչև 1974 թվականի մայիսը եղել է ֆինանսների նախարար։ Այդ ժամանակահատվածում դադարեցվել է դոլարի ոսկու ստանդարտը և փակվել Բրետոն-վուդյան համակարգը։
1974 թվականին թողեց կառավարությունը Bechtel կորպորացիայի նախագահ և տնօրեն դառնալու համար[10]։
ԱՄՆ պետքարտուղար
1982 թվականի հուլիսի 16-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանը նշանակվեց ԱՄՆ պետքարտուղար։ Ոմանք նրան անվանում էին «աղավնի» արտաքին քաղաքականության մեջ։ Մյուս կողմից, Շուլցը Նիկարագուայում ԱՄՆ-ի ներխուժման առաջատար պաշտպանն էր։ 1983 թվականին Կոնգրեսում ասել է, որ. "Մենք պետք է կտրենքՆիկարագուայի քաղցկեղի ուռուցք": Նա նաև դեմ էր Դանիել Օրտեգայի կառավարության հետ բանակցություններին։ Առաջին ինտիֆադայի ժամանակ (տես` Արաբա-իսրայելական հակամարտություն) Շուլցը առաջարկեց միջազգային համաձայնագիր ինքնավարության մասին Հորդանան գետի Արևմտյան ափի և Գազայի հատվածի համար։ Նախագահ Ռեյգանին ուղեկցում էր Ռեյկյավիկ ուղևորության ժամանակ` Միխայիլ Գորբաչովի հետ հետ հանդիպելու համար (1986)[10]։ Նա մասնակցել է Լեոնիդ Բրեժնևի հուղարկավորությանը 1982 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում՝ ԱՄՆ փոխնախագահ, Ջորջ Հ. Ու. Բուշի հետ միասին[11]։
Հետագա կյանք
Շուլցը լքել է կառավարությունը 1989 թվականի հունվարի 20-ին, սակայն շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության ստրատեգներից մեկը։ Շուլցը զարմացրել է շատերին՝ խոշոր հանրապետականներից առաջինը կոչ անելով օրինականացնել թեթև թմրանյութերը։ Նա ստորագրել է 1998 թվականի հունիսի 8-ին Նյու Յորք Թայմսում հրապարակված դիմումի տակ, որն ասում է. «Մենք կարծում ենք, որ թմրանյութերի դեմ գլոբալ պատերազմն այժմ ավելի շատ վնաս է հասցնում, քան թմրանյութերը»։
2003 թվականի օգոստոսին Շուլցը նշանակվել է Կալիֆոռնիայի տնտեսական վերականգնման խորհրդի համանախագահ (Ուորեն Բաֆեթի հետ միասին), Կալիֆոռնիայի նահանգապետի թեկնածու Առնոլդ Շվարցենեգերի խորհրդականների խմբի անդամ։
2007 թվական սեպտեմբերի 25-ին ԱՄՆ մի քանի այլ պաշտոնաթող պետքարտուղարների հետ ստորագրել է նամակ, որով կոչ է արվում ԱՄՆ Կոնգրեսին չընդունել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը[12]։
2010 թվականին Շուլցը Կալիֆոռնիայում հանդիպել է նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ՝ նրան նվիրելով 1921 թվականի խորհրդային պաստառի մի օրինակ՝ «Խավարից դեպի լույս, ճակատամարտից մինչև գիրք, վշտից մինչև ուրախություն» մակագրությամբ[13]։
2014 թվականի օգոստոսի 26-ին հոդված էր հրապարակել, որում խորհուրդ էր տրվում Ուկրաինային աջակցել սպառազինության մատակարարումներով և զորքերի պատրաստմամբ և ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները[14]։
Turmoil and Triumph: My Years as Secretary of State հուշերի հեղինակ(1993)։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads