Սերգեյ Գերասիմով (նկարիչ)

From Wikipedia, the free encyclopedia

Սերգեյ Գերասիմով (նկարիչ)
Remove ads

Սերգեյ Վասիլևիչ Գերասիմով (ռուս.՝ Сергей Васильевич Герасимов, օգոստոսի 26, 1885(1885-08-26)[1], Մոժայսկ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 20, 1964(1964-04-20)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային նկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1958 թվական)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947 թվական)։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գերասիմով (այլ կիրառումներ)
Remove ads

Կենսագրություն

1907-1912 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։

Լավագույն բնանկարներն են «Ձմեռ»-ը (1939 թվական), «Սառցահալք»-ը (1954 թվական)։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ստեղծել է հայրենասիրական շնչով տոգորված «Պարտիզանի մայրը» նկարը (1943 թվական, մասամբ վերափոխել է 1949—1950 թվականներին, նշված բոլոր գործերը Տրետյակովյան պատկերասրահում են)։

Նկարազարդել է Մաքսիմ Գորկու ստեղծագործությունները։

Գերասիմովի «Ուշ աշուն» (1936 թվական), «Նկարչուհի Լ. Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարը» (1959 թվական) և «Գարնանային երեկո» կտավները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։

Լենինյան մրցանակի դափնեկիր է (1966 թվական)։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads