Սերգեյ Մատինյան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սերգեյ Հայկի Մատինյան (հունվարի 8, 1931[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 8, 2017, Դարհեմ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990 , թղթակից անդամ՝ 1982 թվականից)[2]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մատինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
1954 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը։ 1968-1994 թթ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի վարիչ, 1970-1994 թթ.` նաև փոխտնօրեն։ 1994 թվականից ապրում է ԱՄՆ-ում։
Գործունեություն
Աշխատանքները վերաբերում են թույլ, էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցությունների, տարրական մասնիկների տեսությանը, դաշտի քվանտային տեսությանը, բարձր էներգիայի միջուկային ֆիզիկային, քվանտային հիդրոդինամիկային (գերհոսունության տեսություն) և նեյտրոնային աստղաֆիզիկայի հարցերին։ Կարևոր արդյունքներ է ստացել չեզոք Κ-մեզոնների օպտիկայի, վեկտորական մեզոնների ֆոտոծնման բնագավառներում։ Հայտնաբերել է քվանտային քրոմոդինամիկայի վակուումի անկայունությունը, ինչպես նաև ոչաբելյան տրամաչափական դաշտերի դինամիկ քաոսը[3]։
Remove ads
Պարգևներ
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկեր
- С. Г. Матинян, "На пути объединения слабых, элекромагнитных и сильных взаимодействий: SU(5)", Успехи физических наук, т. 130, № 1, (1980).
- С. Г. Матинян, "Динамический хаос неабелевых калибровочных полей", Физика элементарных частиц и атомного ядра, т. 16, № 3, (1985)[4].
Մամուլ
- Հոդվածների մատենագիտություն[5]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads