Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ցխինվալ)

From Wikipedia, the free encyclopedia

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ցխինվալ)
Remove ads

Սուրբ Աստվածածին եկեղեցի (վրաց.՝ ცხინვალის ღვთისმშობლის მიძინების საკათედრო ტაძარი )՝ ի սկզբանե հայկական եկեղեցի Վրաստանի[1] Ցխինվալ քաղաքում։ Այժմ եկեղեցին գործում է որպես ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցուն այլևս չի պատկանում։

Արագ փաստեր Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հիմնական տվյալներ ...
Remove ads

Պատմություն

Thumb
Thumb
Եկեղեցին

Համաձայն եկեղեցու հարավային ճակատում ագուցված սալիկի 10 տողով փորագրված վրացագիր արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1718 թվականին[2]։ Ըստ այդ արձանագրության հայտնի է եկեղեցու կառուցման ժամանակը և երեցփոխնեի անունները՝ Գեորգու որդիներ Կայխոսրոն և Պարսադանը և Կայխոսրոի որդի Գիվին[3]։ Հետագա տասնամյակներին, այն է՝ շուրջ մեկ դար եկեղեցու գործունեությանը վերաբերող տվյալներ հայտնի չեն։

1849 թվականին Ցխինվալի հայերը, որ կազմում էին շուրջ 100 տուն, ունեին «... եկեղեցի գմբեթաձև, երկուս քահանայս՝ անտեղեակս լեզուի Հայոց...[2]»։ 1860 թվականին 2140 ռուբլի ծախսով նախատեսվում էին մի շարք նորոգումներ[2]։1866 թվականին եկեղեցու երեցփոխ Սաղինո Մուրադյանցը հոգևոր իշխանություններին ներկայացրել էր անհրաժեշտ նոր նորոգումների ծախսի նախահաշիվը (771 ռուբլի)։ Մասնավորապես այդ անգամ էլ ծրագրվում էր կղմինդրով ծածկել տանիքը և սվաղել վնասված որմերը[2]։ 1884 թվականի համար ևս վկայված է, որ ցխինվալաբնակ հայերը «... մի փոքր ուսումնարան և շքեղ եկեղեցի ունեին...»[4]

Հերթական նորոգությունն իրականացնելու նպատակով դրամական միջոցների հանգանակում սկսելու թույլտվություն ձեռք բերելու համար 1913 թվականին հոգաբարձուների նորընտիր կազմը (Ստեփան Ղվիթիսծղալոբյան, Օհանյանց, Լևոն Խախանյանց և Բարսեղ Յարալյանց) գրագրություն են սկսել։ Անհրաժեշտ գումարը կազմում էր 1728 ռուբլի 63 կոպեկ[5]։

1822 թվականին եկեղեցում քահանայագործել էր Դավիթ Յարալյանցը, իսկ 1847 թ.-ին եկեղեցու երեցփոխ է հիշվում Սիմեոն Մելքոնյանցը[2]։

2008 օգոստոս

2008 թվականի 7-ից 8-ի գիշերը Ցխինվալի ճակատամարտի ընթացքում անմիջապես տաճարը քիչ է վնասվել, ճեղքվածքների մեջ էր միայն հիմքը, իսկ եկեղեցուց 15 մետր հեռավորության վրա ուղիղ հարվածով քանդված են եղել օժանդակ սենյակները, ինչպես նաև կառույցների վերնամասերը[6][7]։

Remove ads

Ճարտարապետություն

Եկեղեցին պատկանում է գմբեթավոր տիպին։ Կառուցվել է աղյուսից։ Ճակատային պատերի որմածքի մեջ մեծ խաչեր են տեղադրված, իսկ տաճարի գմբեթի կամարները ստեղծում են նրա վառ տեսքը։

Եկեղեցական-ծխական դպրոց

1868 թվականին եկեղեցուն կից բացվել էր ծխական դպրոցը։ Վերջինիս նշանակությունը խիստ մեծ էր ցխինվալաբնակ վիրախոս հայերի շրջանում[2]։ Դպրոցն առանձնապես ծաղկեց 1877 թ.-ից հետո, երբ նրան հոգաբարձու նշանակվեց Հովհաննես Մեբրնությանցը[8]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads