Ցխինվալ

From Wikipedia, the free encyclopedia

Ցխինվալmap
Remove ads

Ցխինվալ (օսերեն՝ Цхинвал ինչպես է արտասանվում , վրաց.՝ ცხინვალი [Ցխինվալի], «բոխիների երկիր»), մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության մայրաքաղաքն է։ Բնակչությունը՝ 32 699 մարդ (2020)[3]։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...

Մինչ 1990 թվականը Հարավային Օսիայի ինքնավար մարզի վարչական կենտրոնն էր, ներկայումս՝ մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության մայրաքաղաքն է։

Համաձայն Հարավային Օսիայի վարչատարծքային բաժանման՝ Ցխինվալը Հարավային Օսիայի առանձին վարչական միավոր է, համաձայն Վրաստանի վարչատարածքային բաժանման՝ Ցխինվալը տեղակայված է Գորիի մունիցիպալիտետի Շիդա Քարթլի մխարեում։

Remove ads

Բնակչություն

Բնակչությունը՝ 32 699 մարդ (2020)[3]։

1886 թվականին քաղաքում չեն ապրել օսեր. 3832 մարդուց հրեա էին 1953 հոգին (51 %), վրացի՝ 1135-ը (30 %) և հայ՝ 744-ը (19 %) [4]: 1897 թվականի ցարական վերջին մարդահամարը նույնպես ցույց է տալիս, որ քաղաքում օսեր չեն ապրել։

1917 թվականի դրությամբ հրեաները կազմում էին բնակչության 38,4 %-ը, վրացիները՝ 34,4 %, հայերը՝ 17,7 %, օսերը՝ 8,8 %[5]: Ցխինվալի, ինչպես և մյուս վրացաբնակ հրեաները չէին տիրապետում իդիշին և խոսում էին վրացերեն։

1926 թվականի մարդահամարի ժամանակ Ցխինվալ էին տեղափոխվել զգալի քանակությամբ օսեր, իսկ տեղացիների, մասնավորապես հրեաների քանակը կտրուկ նվազել էր։

1989 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում էր 42 333 մարդ, որոնցից՝ օսեր - 31 537 (74,5 %), վրացիներ - 6 905 (16,3 %), ռուսներ - 1 836  (4,3 %), հայեր - 734 (1,7 %), ուկրաինացիներ - 427 (1,0 %), հրեաներ - 395 (0,9 %), ադրբեջանցիներ —  39 (0,1 %), հույներ - 30 (0,1 %), այլ ազգեր - 430 (1,0 %)[6][7]։

Մանրամասն տեղեկատվություն Բնակչության 1886-2020 թվականների վիճակագրություն, Տարի ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads