Սուրբ Սարգիս եկեղեցի (Բջնի)

հայկական եկեղեցի Բջնիում From Wikipedia, the free encyclopedia

Սուրբ Սարգիս եկեղեցի (Բջնի)map
Remove ads

Բջնի Սուրբ Սարգիս եկեղեցի, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղի արևելյան մասում, բլրի գագաթին[2]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Սուրբ Սարգիս եկեղեցի, Հիմնական տվյալներ ...
Remove ads

Պատմություն

Բջնիի Սուրբ Սարգիս եկեղեցին սրբատաշ տուֆից գմբեթավոր խաչաձե եկեղեցի է, կառուցվել է 7-րդ դարում։ Իր արտակարգ փոքր չափերի հետևանքով (Հայաստանի նույնատիպ հուշարձաններից ամենափոքրն է) կոնստրուկցիաները խիստ պարզեցված են՝ յուրատեսակ տրոմպներն անմիջապես դրված են գմբեթակիր կամարներին, որոնք և ծածկում են չափազանց կարճ խաչթևերը։ Արևելյան խաչթևը ներսից կիսաշրջանաձև է։ Ութնիստ թմբուկը ավարտվում է վեղարավոր գմբեթով։ Լուսամուտն արևմուտքից է։ Ճակատների հարդարանքը՝ մեծաչափ ելուստով, մի մասը մշակված պայտաձև կամարախորշիկներով քիվերն են, միակ մուտքը բացվում է արևմտյան խաչթևում։

Վերանորոգվել է 1970 թվականին։

Remove ads

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads