Ստեպան Բանդերա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ստեպան Անդրեևիչ Բանդերա (ուկրաիներեն՝ Степан Андрійович Бандера, հունվարի 1, 1909[1][2][3], Ստարիյ Ուգրինով, Կալուշի ուեզդ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 15, 1959[1][2][4][…], Մյունխեն, Գերմանիա[5]), ուկրաինացի քաղաքական գործիչ, ուկրաինական ազգայնականության գաղափարախոսն ու տեսաբանը։ Երիտասարդ տարիներին հայտնի է եղել Լիս, Ստեպանկո, Մալի, Սերի, Ռիխ, Մատվեյ Գորդոն և այլ ուրիշ մականուններով։
Remove ads
Կենսագրություն

Ծնվել է հոգևորականի ընտանիքում։ 1927 թվականից Ուկրաինական բանակային, 1929 թվականից Ուկրաինական ազգայնականների կազմակերպության (ՈւԱԿ) անդամ էր։ 1933 թվականից եղել է ՈւԱԿ-ի տարածքային ուղեկցող Արևմտյան Ուկրաինայի հողերում[նշում 1]։ 1933 թվականից սկսած մի շարք ահաբեկչական գործողություններ է կազմակերպել։ 1934 թվականին լեհական իշխանությունները ձերբակալել են Բանդերային և դատարանի որոշմամբ մահվան դատապարտել, որը հետագայում փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ 1936 - 1939 թվականներին կրել է ազատազրկման ժամկետը լեհական տարբեր բանտերում, 1939 թվականի սեպտեմբերին ազատվել է Գերմանիայի Լեհաստանի վրա հարձակվելու շնորհիվ։ Որոշ ժամանակ գտնվել է խորհրդային տարածքի ընդհատակում, հետո տեղափոխվել է արևմուտք։ 1940 թվականի փետրվարից հետո, երբ քայքայվեց ՈւԱԿ-ը, դարձավ Ուկրաինական ազգայնականների կազմակերպության բանդերական թևի առաջնորդ։ Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելուց հետո մի շարք ազգայնականների հետ ձերբակալվել է գերմանական զավթիչների իշխանության կողմից, քանի որ ուզում էին անկախ Ուկրաինական պետություն ստեղծել։ Մինչև 1944 թվականի սեպտեմբերը եղել է Զակսենհաուզեն համակենտրոնացման ճամբարում։ 1947 թվականից կրկին ղեկավարել է ՈւԱԿ-ը։ 1959 թվականին ՊԱԿ-ի գործակալ Բոգդան Ստաշինսկին Մյունխենում սպանել է Ստեպան Բանդերային։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads