Ստրելնա

From Wikipedia, the free encyclopedia

Ստրելնա
Remove ads

Ստրելնա (ռուս.՝ Стрельна), ավան Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգ քաղաքի արվարձանային բնակավայր՝ Պետրոդվորեցի շրջանում։ Գտնվում է Ֆիննական ծոցի հարավային ափին, Ստրելկա և Կիկենկա գետերի ափին։ 2002 թվականի մարդահամարի արդյունքներով բնակչությունը կազմել է 12 452 մարդ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստրելնա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ավան, Երկիր ...

Ստրելնայի միջով անցնում է Պետերգոֆի խճուղին, որ միացնում է Սանկտ Պետերբուրգի արևմտյան հատվածը Պետերգոֆ քաղաքի հետ։ Նրա միջով անցնում է երկաթուղին, որը դուրս է գալիս Բալթիկայի կայարանից դեպի արևմտյան հատվածներ՝ կապ հաստատելով Լոմոնոսով և Պետերգոֆ քաղաքների միջև։ Քաղաքին կապված է տրամվայի, ինչպես նաև՝ մի շարք ավտոբուսների ու միկրոավտոբուսների երթուղով։

Remove ads

Պատմություն

Thumb
Կոնստանտինի պալատի պարտեզը
Thumb
Սուրբ Սարգիս ծովափնյա անապատ (Ստրելնա)

Ստրելնայի մասին առաջին հիշատակումները 1500 թվականի են, որտեղ այն նշվում է որպես ծովափնայ գյուղ[3]։ Ստոլբովի հաշտությունից հետո այն անցնում է Շվեդիային, և 1630-ական թվականներին այստեղ կառուցվում է շվեդական բարոն Յոհան Շյուտտեի ագարակը։ Այնտեղ կա ջրաղաց, լճակ, փոքր եկեղեցի։ Որպես բնակավայր այն նշվծ էր նաև Ավգուստ Բերհենգեյմի Ինգերմանլանդիա քարտեզում՝ 1676 թվականին[4]։

18-րդ դարի սկզբին Պետրոս Մեծը այստեղ մտադրվել էր կառուցել ռուսական Վերսալը։ 1711—1717 թվականներին նա այստեղ պալատ է կառուցում, որից ոչ հեռու՝ մի քանի տարի անց՝ 1720 թվականին, կառուցվում է Կոնստանտինի պալատը։ 1722 թվականին կայսրը այն նվիրում է իր դստերը՝ Ելիզավետա Պետրովնային, որը 1741 թվականին դառնում է Ռուսաստանի կայսրուհի։ Սակայն ամառային նստավայրը շուտով տեղափոխվում է Պետերգոֆ։

18-րդ դարի վերջին Ռուսաստանի Պավել I կայսրը Ստրելնա քաղաքը նվիրում է իր որդիներից Կոնստանտինին։ Պալատը կոչվում է հենց նրա անունով։ Այն 1750-ական թվականներին այն վերակառուցվում է Բարտոլոմեո Ռոստրելլիի ճարտարապետությամբ, իսկ հրդեհից հետո (1803) վերականգնվում է Անդրեյ Վորոնխինի և Ռուսկա Լուիջիի գլխավորությամբ։ Վերջին կառուցապատումը՝ Քրիստիան Մեյերի, Անդրեյ Բրյուլովի և Անդրեյ Շտակենշնեյդերի ղեկավարությամբ, տեղի է ունենում 1847—1851 թվականներին։ 19-րդ դարի վերջում Ստրելնայում կառուցվում են ամառանոցներ։ 1830-40-ական թվականներին 19 հեկտար տարածքով բացվում է Օռլովի այգին՝ համանուն լճակով և պալատով։

1941—44 թվականներին, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին այն գրավվել էր գերմանացիների կողմից, այստեղ կառուցվել էր պլացդարմ՝ Լենինգրադը ռմբակոծելու համար։ Ամբողջությամբ քանդվում է Օռլովի պալատը։ Ստրելնան և հարևան Պետերգոֆը ազատագրվում են Կարմիր բանակի զորամիավորումների կողմից, 1944 թվականի հունվարի 19-ին։ ԽՍՀՄ տարիներին Կոնստանտինի պալատը վերածվել էր դպրոց-ճամբարի, իսկ վերականգնումից հետո (1950-ականներ) այստեղ գտնվում էր Արկտիկայի ուսումնարանը։ 1990-ական թվականներին այն դատարկվում է։ Այսօր՝ 2003 թվականից սկսած, այն վերականգնված է որպես պետական համալիր՝ «Համագումարների պալատ»։ 2006 թվականին այստեղ տեղի է ունեցել Մեծ ութնյակի, 2013 թվականին՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովը։

Thumb
Պետրոս ՄԵծի պալատը
Thumb
Կոնստանտինի պալատը. 19-րդ դարի նկար
Remove ads

Տնտեսություն

Ստրելնայում գտնվում է գերմանական BSH Bosch und Siemens Hausgeräte GmbH լվացքի մեքենաների և սառնարանների պատրաստման գործարան (2013 թվականից)։ Այն կարևոր էր ոչ միայն Ստրելնայի, այլև ամբողջ Պետրոդվորեցի շրջանի համար[5]։ Նրա փողոցներից մեկը վերանվանվում է Բոշ-Սիմենսի փողոց[6]։ Բացի այդ, 2006 թվականին այստեղ սկսվում է Նոյդորֆի տնտեսական շրջանի կառուցումը։ Ստրելնայի, հարևան Պետերգոֆի և Սանկտ Պետերբուրգի հարակից շրջանների համար կարևոր նշանակություն ունի Լենտա հիպերմարկետը, որը գտնվում է Ստրլենա-Պետերբուրգ սահմանին։

Remove ads

Տեսարժան վայրեր

Պալատներ

  • Կոնստանտինի պալատ
  • Լվովի պալատ
  • Օռլովի պալատ
  • Պետրոս Մեծի պալատ

Զբոսայգիներ

  • Կոնստանտինի պարտեզ
  • Օռլովի պարտեզ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads