Վալերիուս Մարցիալիս

From Wikipedia, the free encyclopedia

Վալերիուս Մարցիալիս
Remove ads

Մարկուս Վալերիուս Մարցիալիս (լատին․՝ Marcus Valerius Martialis, ոչ վաղ քան մարտ 38 և ոչ ուշ քան մարտ 41, Աուգուստա Բիլբիլիս, Hispania Tarraconensis - 104[1][2], Աուգուստա Բիլբիլիս, Conventus Caesaraugustanus), ականավոր հռոմեացի բանաստեղծ, էպիգրամի վարպետ[3][4]։ Իր կյանքի ընթացքում հրատարակել է 14 գրքից բաղկացած էպիգրամների ժողովածու՝ շուրջ 1200 էպիգրամ։

Արագ փաստեր Վալերիուս Մարցիալիսլատին․՝ Marcus Valerius Martialis, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Ծնունդով իսպանական Բիլբիլիս քաղաքից էր, որը գտնվում է Գիբերի վտակ (այժմ՝ Էբրո) Սալոն (այժմ՝ Խալոն) գետի վրա։ Ծննդյան թիվը վերականգնվում է էպիգրամներից մեկի (X 24) հիման վրա, որը գրվել է 90-ականների վերջին, որտեղ Մարցիալը նշում է իր ծննդյան օրը՝ մարտի 1-ը և նշում, որ լրանում է իր 57 տարին։

Իր բանաստեղծություններում Մարցիալը հաճախ է նշել իր հայրենիքը։ Բիլբիլիսում սովորել է քերականություն և հռետորություն։ 64 թվականին (հավանաբար փաստաբանի մասնագիտություն ստանալու համար) ուղևորվել է Հռոմ։ Մայրաքաղաքում կապեր է հաստատել իր հայտնի հայրենակիցների՝ Սենեկայի և նրա զարմիկ, բանաստեղծ Լուկանոսի հետ։ Սա Ներոնի կառավարման վերջին ժամանակաշրջանն էր։ 65 թվականին հականերոնական դավադրության բացահայտումից հետո Լուկանոսը և Սենեկան կայսեր հրամանով ինքնասպան են եղել՝ կտրելով երակները։ Մարցիալիսի կյանքն ավելի է վատթարացել։ Երկար ժամանակ նա վարել է քիչ ապահովված կյանք, գրեթե աղքատ։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads