Վաչագան Վլասով

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Վաչագան Հրաչյայի Վլասով (1922, հոկտեմբերի 14, գ. Սահյան, Ադրբեջանական ԽՍՀ - 2003, հուլիսի 8, Ալմա Աթա), խորհրդային բանակի գեներալ-մայոր։

Արագ փաստեր Վաչագան Վլասով, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Ավարտել է Բաքվի Ս․ Օրջոնիկիձեի անվան հետևակային ուսումնարանը (1942), Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1959), բարձրագույն ակադեմիական կուրսեր (19681942 թվականի փետրվարին զորակոչվել է կարմիր բանակ, սեպտեմբեր-դեկտեմբերին եղել Անդրկովկասյան ռազմաճակատի 45-րդ բանակի առանձին հրաձգային բրիգադի գնդացրային դասակի հրամանատար, 1943 թվականի մարտից 1945 թվականի հունիսը՝ 261-րդ հրաձգային դիվիզիայի 978-րդ գնդի գնդացրային վաշտի հրամանատար։ 1945-1956 թվականներին, որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, հրամանատար, գնդի դպրոցի պետ, շարունակել է ծառայությունը Անդրկովկասյան ռազմական օկրուգում։ 1959 թվականին փոխադրվել է Թուրքեստանյան ռազմական օկրուգ, եղել գնդի հրամանատար, ստորաբաժանման հրամանատարի տեղակալ։ 1970 թվականի հունվարից՝ հրամանատարական բարձրագույն ուսումնարանի պետ։ 1978 թվականի հոկտեմբերին զորացրվելուց հետո՝ Ղազախական ԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի Կենտկոմի նախագահի տեղակալ։

Remove ads

Պարգևներ

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Կարմիր Աստղի շքանշան
  • «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան
  • «Մարտական ծառայությունների» մեդալ
  • «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Հիշատակ

Ալմաթիի Դոտիսկ պողոտայի թիվ 42 տանը, որտեղ Վլասովն ապրել է ավելի քան 30 տարի, 2010 թվականի սեպտեմբերին տեղադրվել է հուշատախտակ[1]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads