Վոստոկ-1

From Wikipedia, the free encyclopedia

Վոստոկ-1
Remove ads

Վոստոկ-1 («Վոստոկ») (ռուս.՝ Восток-1), տիեզերանավ «Վոստոկ» շարքից, առաջին տիեզերական սարքաորումը, որը մարդուն բարձրացրել է մերձերկրյա ուղեծիր։

Արագ փաստեր Ընդհանուր տեղեկություններ, Տեսակ ...

«Վոստոկ» տիեզերանավով 1961 թվականի ապրիլի 12-ին ԽՍՀՄ-ի օդաչու-տիեզերագնաց Յուրի Գագարինն ամբողջ աշխարհում առաջին անգամ թռել է դեպի տիեզերական տարածություն։ Տիեզերանավը թռիչք է կատարել Բայկանոուր տիեզերակայանից, մոսկովյան ժամանակով 9 ժամ 7 րոպեին (06:07:00 UTC): Տիեզերանավը կատարել է մեկ պտույտ Երկրի շուրջը և վայրէջք է կատարել 10 ժամ 55 րոպեին (07:55:00 UTC), Սարատովի մարզ Սմելովկա գյուղում։

Remove ads

Անձնակազմ

Տիեզերագնացի ընտրություն

Առաջինը դեպի տիեզերք թռչող անձի ընտրության հարցում ԽՍՀՄ խորհրդի նախարարների պետական կոմիտեի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի № 1 գլխավոր պաշտպանական կոմիտեի կոնստրուկտոր Ս. Կորոլյովը և նրա գործընկերների մոտ կասկած չկար. դա կարող էր լինել միայն ռեակտիվ կործանիչ ինքնաթիռի օդաչու։

Հաշվի առնելով տիեզերական տեխնոլոգիայի առանձնահատկության և հնարավորությունները` պետք են եկել հատուկ թեկնածուներ` մարդիկ, ովքեր բացարձակապես առողջ էին, հատուկ պատրաստված, կարգապահ, տարիքը` մոտավորապես 30 տարեկան, հասակը` 170 սմ-ից ոչ ավել, քաշը` 68-ից 70 կգ[2]։

Առաջին տիեզերագնացների խմբում կային երկու առաջատարներ` Յուրի Գագարինը և Գերման Տիտովը։

1961 թվականի ապրիլի 3 կազմաերպվել է ԽՄԿԿ ԿԿ նախագահության նիստ, որն անց է կացվել Նիկիտա Խրուշչովի կողմից։ ԽՍՀՄ նախարարների միության նախագահ Դմիտրի Ուստինովի տեղակալի զեկույցով ԿԿ նախագահությունը որոշում է կայացնում մարդուն ուղարկել տիեզերք։

1961 թվականի ապրիլի 8-ին կազմակերպված Պետական հանձնաժողովի նիստում որոշվում է բաց թողնել դեպի տիեզերք «Վոստոկ» տիեզերանավը, որը ղեկավարում էր ԽՍՀՄ նախարարների միության պետական կոմիտեի պաշտպանական տեխնիկայի նախագահ Կ. Ռուդնևը։ Հանձնաժողովը հաստատում է պատմության մեջ առաջին անգամ մարդուն տիեզերական թռիչքի հանձնարարությունը` Սերգեյ Կորոլյովի և Ն. Կամանինի ստորագրությամբ։

Կատարել մեկ շրջադարձ Երկրի շուրջը 180-230 կիլոմետր բարձրության վրա, 1 ժամ 30 րոպե տևողությամբ` տրված մարզում վայրէջք կատարելիս։ Թռիչքի նպատակը` ստուգել մարդու` տիեզերքում լինելու հնարավորությունները հատուկ սարքավորված տիեզերանավով, ստուգել տիեզերանավի սարքավորումները թռիչքի ժամանակ, ստուգել տիեզերանավի կապը Երկրի հետ, համոզվել տիեզերանավի և տիեզերագնացի հուսալի վայրեջքի հարցում։

Նիստի բաց մասից հետո հանձնաժողովը մնացել են նեղ կազմով և հաստատել Ն. Կամանինի առաջարկը, այն է` թույլատրել թռչել Յուրի Գագարինին, իսկ Տիտովին հաստատել որպես պահեստային տիեզերագնաց։

Remove ads

Կառուցվածք

  • Սարքավորման քաշը` 4,725 տ,
  • Հերմետիկ մարմնի տրամագիծը` 2,2 մ,
  • Երկարություն (առանց ալեհավաքի)` 4,4 մ,
  • Առավելագույն տրամագիծ` 2,43 մ։

1959 թվականի ԽՍՀՄ նախարարների միության նախագահի տեղակալ, ԽՍՀՄ նախարարների միության հանձնաժողովի նախագահության ռազմաարդյունաբերական հարցերով նախագահ Դ. Ուստինովի նախաձեռնությամբ ԽՍՀՄ նախարարների միությունը որոշում է կայացրել հաստատել «Վոստոկ» համալիրի ղեկավարման մշակումը։

ԽՍՀՄ-ի` տիեզերական մրցավազքին մասնակցությունը բերել է նրան, որ տիեզերանավի ստեղծման համար ընտրվել էր ոչ օպտիմալ, բայց պարզ և արագ իրագործելի որոշումների շարք[3]։ Մի քանի բաղադրիչներ ժամանակին չեն հասցրել ստեղծել և արդյունքում ստիպված էին հրաժարվել արտակարգ իրավիճակների փրկության համակարգից և տիեզերանավի փափուկ վայրէջքի համակարգից։ Բացի դրանից, կառուցվածքից հեռացվել է տիեզերանավի կրկնօրինակվող արգելակային համակարգը։ Վերջին որոշումը հիմնված է նրա վրա, որ եթե տիեզերանավը բաց թողնվեր 180-200 կմ-ից ցածր բարձրության ուղեծիրի վրա, այն յուրաքանչյուր դեպքում էլ 10 օրվա ընթացքում կլքեր մթնոլորտը բնական արգելակման պատճառով և կվերադառնար Երկիր։ Հենց այդ 10 օրերի վրա էլ հաշվարկվել են կյանքի ապահովման համակարգերը[4][5][6]։

Կապ

Տիեզերագնացների հետ հաստատվում և պահվում էր երկկողմանի ռադիոկապ։ Նավակողի կարճալիք հաղորդչի հաճախություն կազմում էր 9,019 մեգահերց և 20,006 մեգահերց, իսկ դիապազոնում ուլտրակարճալիքը 143,625 մեգահերց է։ Ռադիոհեռաչափության և հեռուստատեսային համակարգի օգնությամբ հետևում էին տիեզերագնացների թռիչքի ժամանակ[7]։

Անհանգստություն տիեզերագնացի համար

Առաջին թռիչքը անց է կացվել ավտոմատ ռեժիմով, որտեղ տիեզերագնացը կարծես տիեզերանավի ուղևոր լիներ։ Բայց յուրաքանչյուր րոպեին նա կարող էր միացնել ձեռքի կառավարման համակարգը։

Խորհրդային հոգեբանները, ստույգ չիմանալով, թե ինչպես իրեն կպահի մարդը անկշռության երկար ազդեցության տակ, խոստովանել են, որ տիեզերագնացները կարող էին կորցնել իրենց վերահսկողությունը և ցանկանալ տիեզերանավը ձեռքի կառավարման տակ դնել, այդ իսկ պատճառով ծածկագրի նիշերը, որոնք թույլ էին տալիս անջատել ավտոմատ ռեժիմը, դրված էին հատուկ փակված ծրարում։ Ենթադրվում էր, որ տիեզերագնացը կարող է ճիշտ կարդալ և մուտքագրել այս կոդը միայն այն դեպքում, եթե նա մեղսունակ է։ Սակայն թռիչքից առաջ Գագարինին այնուամենայնիվ ասվել է այդ ծածկագիրը։

Remove ads

Առաքելության ընթացք

Մանրամասն տեղեկատվություն Ժամանակ (Մոսկովյան ժամ), Իրադարձություն ...

Թռիչքից առաջ

Սկզբում СК-1 (սկաֆանդր) հագել է Գերման Տիտովը, հետո` Յուրի Գագարինը, որպեսզի առաջին տիեզերագնացը քիչ ժամանակ գտնվի սկաֆանդրում (օդափոխական համակարգը կարելի էր միացնել սնուցման աղբյուրին միայն ավտոբուսում)։ Երբ Գագարինը հագնված էր, տիեզերական թռիչքների կայանի աշխատողները նրանից ստորագրություն են խնդրել։ Յուրին զարմացել է, քանի որ նրանից առաջին անգամ էին նման բան խնդրում։ Տիեզերագնացները դուրս են եկել, նրանց հանդիպել է Կորոլյովը։ Նա հոգնած և անհանգստացած էր։ Ավելի ուշ Գագարինը այդ հանդիպման մասին ասել է.

Նա տալիս էր մի քանի առաջարկներ և խորհուրդներ, որոնք ես դրանից առաջ երբեք չէի լսել և որոնք ինձ կարող էին պետք գալ թռիչքի ժամանակ։ Ինձ թվաց, որ տեսնելով և խոսելով մեզ հետ, նա ավելի զվարթ դարձավ ...

Մի քանի րոպե անց կապույտ գույնի հատուկ ավտոբուսը արդեն գնում էր թռիչքի հրապարակ։

Remove ads

Միջազգային արձագանք

Պետության ղեկավարներ

Կրեմլը շնորհավարանքներ է ստացել նաև արևմտյան երկրներից[10]։

  • ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդիը գրել է. «Միացյալ նահանգների ժողովուրդը կիսում է Խորհրդային Միության ժողովրդի գոհունակությունը կապված տիեզերագնացների բարեհաջող թռիչքի հետ, որն իրենից ներկայացնում էր մարդու մուտքը տիեզերք։ Մենք շնորհավորում են և՛ Ձեզ, և՛ խորհրդային գիտնականներին և ինժեներների, որոնք այս նվաճումը հնարավոր դարձրին։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ հետագայում տիեզերքը ուսումնասիրելու նպատակով մեր երկրները կարողանան միասին աշխատել և հասնել մեծագույն բարիքների` մարդկանց համար։
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մակմիլանը շնորհավորել է Ն. Խրուշչովին` «նրանց գիտնակնների, տեխնիկների և տիեզերագնացներին մեծ հաջողության առթիվ` մարդու` տիեզերք թռչելու կապակցությամբ»։
  • Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլ գրում է, որ «Խորհրդային գիտնականների և տիեզերագնացների հաջողությունը պատիվ է Եվրոպայի և մարդկության համար»։
Remove ads

Պատմական նշանակություն

Յուրի Գագարինի թռչիքը հաճախ համեմատվում է պատմական փուլանիշեր դարձած այնպիսի կարևոր իրադարձությունների հետ, ինչպիսիք են Քրիստափոր Կոլումբոսի նավարկությունը, որը հանգեցրել է Ամերիկայի հայտնագործմանը, կամ առաջին թռիչքը Ատլանտյան Օվկինասի վրայով, որը կատարել են Ջոն Օլկոկը և Արթուր Բրաունը։

Խորհրդային միությունում հաջող իրականացված առաջին Թռիչքը նաև համարվում էր որպես մեծ հաղթանակ Միացյալ Նահանգների դեմ ուղղված սառը պատերազմում։

«Վոստոկ» տիեզերանավի արձակումը 1961 թվականի ապրիլի 12-ին հաստատել է ԽՍՀՄ-ի տեխնիկական և գիտական մակարդակը և արագացրել տիեզերական ծրագրերի զարգացումը ԱՄՆ-ում։ Թռիչքը ցույց է տվել մարդու` տիեզերական տարածություն մեկնելու հնարավորությունը։ Յուրի Գագարինը դարձել է երկրագնդի հայտնի մարդկանցից մեկը[11]։

Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads