Փարվանա (գետ)
գետ Վրաստանում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Փարվանա նաև Թափարվան (վրացերեն՝ ფარავანი), գետ Վրաստանում, Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում, ծովի մակարդակից 2073 մ բարձրության վրա։ Կուր գետի աջ վտակն է։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարվանա (այլ կիրառումներ)
Remove ads
Նկարագիրը
Սկիզբ է առնում Փարվանա լճից և սկզբնապես հոսում դեպի հարավ, իսկ հետո թեքվելով դեպի հյուսիս, Ախալքալաքի միջով հոսելով, Խերթվիս գյուղի մոտ միախառնվում է Կուրին։
- Երկարությունը 74 կմ է։
- Ջրհավաք ավազանը՝ 2280 կմ²։
- Գետի ծախսը գետաբերանի մոտ (գյուղ Խերթվիս) մոտ 19 մ³/վ է։
- Տարեկան միջին ծախսը` 28,9 մ³/վ։
- Տարեկան հոսքը՝ 597 միլիոն մ³։
Վարարում է գարնանը, հիմնականում ձնհալից և անձրևաջրերից։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություններ։ Գետի վրա կառուցվել է հիդրոէլեկտրակայան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads