Փհենյան

From Wikipedia, the free encyclopedia

Փհենյանmap
Remove ads

Փհենյան (կորեերեն՝ 평양, հանգըլ՝ 평양직할시, հանջա՝ 平壤直轄, Փյոնգ Յանգ), Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...

Փհենյան համարվում է երկրի վարչական, մշակութային և պատմական կենտրոնը։ Քաղաքի անվանումը կորեերենից թարգմանաբար նշանակում է «լայնատարած երկիր» կամ «հարմարավետ տարածք»։

1946 թվականից վարչականորեն մտնում է Հյուսիսային Կորեայի Փհենան Նամդոյի մարզի մեջ, որի կազմում էլ ունի մայրաքաղաքային ինքնավարություն և քաղաքային անմիջական ենթակայություն։

Remove ads

Աշխարհագրություն

Քաղաքը գտնվում է Տեդոնգան գետի ափին՝ գետի և Դեղին ծովի միախառնման տեղում։

Ըստ Հյուսիսային Կորեայի վարչա-տարածքային բաժանման, Փհենյանը հանդես է գալիս որպես առանձին տարածքային միավոր՝ մարզի կարգավիճակով։

Փհենյան քաղաքի և հարակից արվարձանների միացյալ բնակչությունը գերազանցում է 4 մլն մարդը։ Բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմում են կորեացիները։ Բնակչության հիմնական լեզուն համարվում է կորեերենը։

Կլիմա

Քաղաքի կլիման մուսսոնային է, անձրևառատ։ Թեև Կորեական թերակղզին գտնվում է ցածր լայնություններում և երեք կողմերից շրջապատված է ծովային ավազաններով, այնուհանդերձ նրա կլիման ավելի խիստ է՝ մի շարք այլ պետությունների համեմատությամբ, որոնք գտնվում են նույն աշխարհագրական լայնություններում։

Ձմռան ամիսներին սառը օդի հզոր հոսքեր անցնում են Անդրբայկալով և Մոնղոլիայով՝ Կորեական թերակղզի բերելով չոր օդային զանգվածներ, որի արդյունքում էլ ձևավորվում է քաղաքի խոնավ կլիման։

Ամառային կլիման ձևավորվում է օվկիանոսային տաք և սառը ծովային հոսանքների ազդեցությամբ։ Ամառային երեք ամիսներին տեղումների քանակը կազմում է 50-60 % (933 մմ)։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +10,6 °C: Տարվա ամենացուրտ եղանակը հունվարն է (-6 °C), իսկ ամենատաքը՝ օգոստոսը +25 °C:

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի համեմատ Փհենյանի կլիման ավելի զով է, իսկ տեղումները՝ ավելի քիչ։

Մանրամասն տեղեկատվություն Փհենյան (1971-2000) Extremes (1907 - 1993)ի կլիմայական տվյալները, Ամիս ...
Remove ads

Դիվանագիտական հարաբերություններ

Քույր քաղաքներ

2013 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ Փհենյան քաղաքը ունի 10 քույր քաղաքներ, որոնք բացառությամբ Մոսկվայի և Ջորջթաունի ասիական քաղաքներ են։

Thumb
Քաղաքի համայնապատկերը

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads